Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
Ջեֆրի Ռ. Հոլլանդի ծնողները վճարում են նրա միսիայի համար (6): |
Ռոզմարի Մ. Վիքսոմ |
Երեխաները աղոթում են, մինչ մայրը վարում է մեքենան փոթորկի միջով (9): |
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
Դ. Թոդ Քրիստոֆերսոնի պապը ոչխարներ է խուզում և վճարում միսիայի համար (16): Գործընկերը ակտիվները անհավասար է կիսում (16): |
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս |
Ռոբերտ Դ. Հեյլսը, լաքապատելով հատակը, հայտնվում է անկյունում` փակուղու մեջ (24): |
Երեց Քվենթին Լ. Քուք |
Եպիսկոպոսը օգնում է մի մարդու ապաշխարել անազնվության մեղքից (27): |
Երեց Ռասսել Մ. Նելսոն |
Ռասսել Մ. Նելսոնը կիսվում է ընկերների հետ Մորմոնի Գրքով (47): Մի երիտասարդ միանում է Եկեղեցուն mormon.org կայքին ծանոթանալուց հետո (47): |
Երեց Պատրիկ Քիրոն |
Պատրիկ Քիրոնին խայթում է կարիճը (50): |
Երեց Խուան Ա. Ուսեդա |
Հայրը բարկանում է իր դստեր վրա սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ (53): |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
Սպենսեր Վ. Քիմբալը այցելում է Հենրի Բ. Այրինգի հորը հիվանդանոցում (59): |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
Քլեյթոն Մ. Քրիսչենսենը հրաժարվում է բասկետբոլ խաղալ կիրակի օրը (67): |
Նախագահ Հենրի Բ. Այրինգ |
Սփոփող Միության նախագահը հագուստ է հավաքում` աղքատներին բաժանելու համար (70): |
Նախագահ Բոյդ Կ. Փաքեր |
Ապաշխարող կնոջը խորհուրդ է տրվում չնայել դեպի անցյալը (74): |
Երեց Ջեյ Ե. Ջենսեն |
Ջեյ Ե. Ջենսենը աղոթում է և վկայություն է ստանում Սուրբ Հոգու միջոցով (77): |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
Ընտանիքը սովորում է երախտագիտության զգացում ունենալ անգամ դժվար ժամանակ (87): |
Երեց Լ. Թոմ Փերի |
Երիտասարդ քահանան օգնում է հաշմանդամ մարդուն ընդունել հաղորդությունը (91): |
Երեց Լարի Ռ. Լորենս |
Ծնողները խնդրում են որդուն մնալ տանը, որովհետև վատ զգացողություն են ունենում (98): |
Երեց Մերվին Բ. Առնոլդ |
Կովը սատկում է չափից շատ ցորեն ուտելուց (105): |
Երեց Մ. Ռասսել Բալլարդ |
Կինը սկսում է հակում ձեռք բերել նշանակված դեղամիջոցների ընցունման հետևանքով (108): |
Սիլվիա Հ. Ալրեդ |
Ողբերգությունը վրա է հասնում ընտանիքին տաճարի կնքումից վերադառնալու ճանապարհին (116): |
Բարբարա Թոմսոն |
Բարբարա Թոմսոնը օրհնվում է Էշլիի մորը այցելող ուսուցում կատարելու արդյունքում (119): |
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն |
Հյուրանոց ունեցող զույգը թույլ է տալիս այլակերպված արտաքինով մարդուն գիշերել իրենց տանը (122): |