2010
Նախագահ Մոնսոնը ծառայության կոչ է անում միսիոներներին, հայտարարում է հինգ նոր տաճարների մասին:
Նոյեմբեր 2010


Նախագահ Մոնսոնը ծառայության կոչ է անում միսիոներներին, հայտարարում է հինգ նոր տաճարների մասին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացեց Եկեղեցու 180-րդ կիսամյա գերագույն համաժողովը, որը տեղի ունեցավ շաբաթ և կիրակի օրերին, հոկտեմբերի 2-3-ին, 2010թ., կոչ անելով անդամներին, որ ավելի մեծ թվով ծառայեն միսիաներում և հայտատարելով հինգ նոր տաճարների մասին:

Նախագահ Մոնսոնը կրկնեց ծառայության պատրաստվելու իր կոչը, ուղղված «ամեն արժանի, ունակ տղամարդու», ողջունեց ծառայելու ցանկություն ունեցող երիտասարդ կանանց և արտահայտեց «շատ ու շատ ավագ զույգերի» ծառայության կարիքը Եկեղեցում:

«Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է, - ասաց նա, - պարտավորություն, որ Տերն ակնկալում է մեզանից, ում այսքան շատ է տրված»:

Նախագահ Մոնսոնը հայտարարեց, որ հինգ նոր տաճարներ պատրաստվում են կառուցման Հարթֆորդում, Կոնեկտիկուտ, ԱՄՆ; Ինդիանապոլիսում, Ինդիանա, ԱՄՆ; Լիսաբոնում, Պորտուգալիա; Տիհուանայում, Մեքսիկա և Ուրդանետայում, Ֆիլիպիններ:

Այդ նոր տաճարները թույլ են տալիս հայտարարված կամ կառոււցման ընթացքում գտնվող տաճարների թիվը հասցնել 23-ի: Երբ ավարտվեն, այդ 23 տաճարները Եկեղեցու տաճարների թիվը ողջ աշխարհում կհասցնեն 157-ի:

«Մենք շարունակում ենք տաճարներ կառուցել, - ասաց Նախագահ Մոնսոնը, - … Եկեք շարունակենք հավատքով հաճախել տաճարներ, որոնք ավելի ու ավելի մոտ են կառուցվում մեր անդամներին» («Միասին կրկին հանդիպելով», Լիահոնա և Ensign, նոյ. 2010, 4):

Նոր տաճարները Եկեղեցում կլինեն առաջինը Պորտուգալիայում, Ինդիանայում և Կոնեկտիկուտում: Ուրդանետայի Տաճարը կլինի Եկեղեցու երրորդը Ֆիլիպիններում, իսկ Տիհուանայի Տաճարը` տասներեքերրորդը Մեքսիկայում:

Ապրիլի և հոկտեմբերի գերագույն համաժողովների միջև ընկած վեց ամիսների ընթացքում Եկեղեցին նվիրագործել է չորս նոր տաճարներ. Գիլա Վելի Արիզոնա, Վանկուվեր Բրիտանական Կոլումբիա, Սեբու Սիթի Ֆիլիպիններ և Կիև Ուկրաինա տաճարները: Խոշոր վերանորոգումից հետո Լեի Հավայան Տաճարի վերանվիրագործումը նախատեսված է 2010թ. նոյեմբերի 21-ին:

Տպել