2011
Հեծանիվ դեպի ապագա
Հունվար 2011


Երիտասարդներ

Հեծանվով դեպի ապագա

Շատ երիտասարդ տղամարդիկ ֆինանսապես պատրաստվում են միսիայի ծառայության: Աֆրիկայում այդ նախապատրաստության մասն է կազմում անձնագիր ստանալու համար փող վաստակելը: Սեդրիկ Չիամբինը իր համար անհրաժեշտ գումարը վաստակել է ձեռնարկատիրական եղանակով՝ բանան վաճառելով հեծանվի ետևում ամրացված զամբյուղից:

Սեդրիկն ապրում է Լուպուտայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Նա Լուպուտայի շրջանի 45 երիտասարդ տղամարդկանցից մեկն է, ովքեր աշխատում են և գումար հավաքում անձնագիր ստանալու համար, որպեսզի գնան միսիայի: Կոնգոյի ԴՀ-ում անձնագիրն արժե 250 դոլլար, որը կազմում է տուն կառուցելու համար անհրաժեշտ գումարի երկու-երրորդ մասը:

Սակայն Սեդրիկը չէր վհատվում: Նա հավաքեց միսիայի համար անհրաժեշտ գումարը, հեծանվով անցնելով 15–30 կմ Լուպուտայից դեպի փոքր գյուղերը, որտեղ նա գնում էր բանան, ապա ծանր բեռնված, հատելով Աֆրիկյան սավաննան, վերադառնում քաղաք՝ բանանը վաճառելու: Ամեն շաբաթ ավազոտ ճանապարհներով նա անցնում էր մոտ 180 կմ և միայն մի անգամ անհավասարակշռված բեռը վար ընկավ:

Իր աշխատանքով Սեդրիկը կարողացավ վաստակել շաբաթը 1.25 դոլլար, որը տարեկան կազմում էր 65 դոլլար: Չորս տարի պահանջվեց, որպեսզի նա բավական գումար հավաքեր անձնագիր գնելու համար, սակայն այժմ նա գիտի, որ իր ապագայում տեղ կգտնի լիաժամկետ միսիան, քանի որ նա ֆինանսապես պատրաստ է պատասխանելու ծառայության կանչին:

Տպել