Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2011
Սփոփող Միության Պատմությունն ու Ժառանգությունը
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:
Էլիզա Ռ. Սնոուն վերհիշում էր Ջոզեֆ Սմիթ Մարգարեի ուսմունքներից, որ «չնայած [Սփոփող Միություն] անունը կարող է ժամանակակից լինել, կազմակերպությունը հին ծագում ունի»:1
Երկնային Հայրը և Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, այցելեցին Ջոզեֆ Սմիթին և նրա միջոցով վերականգնեցին ավետարանի լրիվությունը երկրի վրա: Սփոփող Միությունը այդ վերականգնման մի մասն էր: Եկեղեցու կազմավորումն ավարտված չէր, մինչև որ կազմավորվեցին քույրերը:2
Առաջիկա ամիսների ընթացքում յուրաքանչյուր Այցելող Ուսուցիչների Ուղերձ մեզ հնարավորություն կտա ավելին սովորել Սփոփող Միության պատմության և վերականգնված ավետարանում դրա դերի մասին: Բազմաթիվ պատճառներով մեր պատմությունը հասկանալը ոչ միայն կարևոր է, այլ միանգամայն անհրաժեշտ:
Առաջին, մեր պատմությունը հասկանալը ոգեշնչում է մեզ լինել Աստծո կին, ինչպիսին մենք պետք է լինենք: Հետևելով Վերջին օրերի Սրբերի վեհանձն կանանց, մենք կարող ենք սովորել անցյալից, թե ինչպես դիմավորել ապագան:3
Երկրորդ, մեր պատմությունը սովորեցնում է, որ նույն սկզբունքները, որ գոյություն ունեին Եկեղեցու վաղ շրջանում, այսօրվա մեր հիմնական սկզբունքներն են: Այս գիտելիքը և մեր հավատքն ու անձնական արդարակեցությունը մեծացնելու, ընտանիքներն ու տները ամրացնելու, և կարիքավորներին օգնելու մեր նպատակները կապ են ստեղծում մեր անցյալի ու ներկայի միջև:
Երրորդ, գնահատելով մեր պատմությունը, մենք կարող ենք ավելի լավ կիսվել մեր հոգևոր ժառանգությամբ: Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է. «Դուք փոխանցում եք այդ ժառանգությունը, երբ օգնում եք մյուսներին ստանալ գթության պարգևը: … Սփոփող Միության պատմությունը գրված է խոսքերով և թվերով, սակայն դրա ժառանգությունը փոխանցվում է սրտից սիրտ»:4
Վերջապես, մեր պատմությունը հասկանալը օգնում է մեզ լինել ապագա Սփոփող Միության գործող մաս: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) բացատրել է. «Մենք գիտենք, որ կանայք, ովքեր խորին երախտագիտություն ունեն անցյալի հանդեպ, շահագրգռված կլինեն արդար ապագա ձևավորել»:5
Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ:
Սուրբ Գրություններից
Եսթեր Թ.28–29, Հռովմայեցիս ԺԶ.1–2, Ալմա 37.8, Մորոնի 7.45–47
Մեր պատմությունից
«Սփոփող Միությունը Տիրոջ կազմակերպությունն է կանանց համար»:6 Որպես մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմավորեց Սփոփող Միությունը մարտի 17-ին, 1842թ.:Այդ առաջին ժողովի փոքրիկ, խառը խումբը նվիրյալ կանայք էին, այսօրվա Սփոփող Միության քույրերի նման: «Ամենափոքրերը երեք դեռահասներ էին, և ամենամեծը մոտ հիսունամյա կին էր: Կանանցից տասնմեկը ամուսնացած էին, երկուսը՝ ամուրի, վեցը ամուսնացած չէին և մեկի ամուսնական կարգավիճակը անհայտ է: Նրանց կրթությունն ու մասնագիտությունները շատ բազմազան էին, ինչպես նաև նրանց նյութական պայմանները: Նրանց բազմազանությունը գնալով մեծանում էր, մինչ կազմակերպության անդամությունը շարունակում էր աճել, բայց նրանք մեկ էին և կշարունակեն այդպիսին էլ լինել»:7
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: Visiting Teaching Message, January 2011-ի թարգմանությունը: Armenian: 09761 201