Երիտասարդներ
Երախտագիտության քննություն հանձնել
Եկեք ոչ միայն խոսենք մեր օրհնությունները հաշվելու մասին, եկեք անենք դա: Գրեք 100 կետ պարունակող ցուցակ, որոնց համար դուք շնորհակալ եք: Եթե դա թվում է չափից շատ, փորձեք սա.
-
Գրեք 10 ֆիզիկական ունակություն, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 նյութական ունեցվածք, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 ապրող մարդկանց անուններ, որոնց համար դուք երախտապարտ եք;
-
Գրեք 10 մահացած մարդկանց անուններ, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք բնության 10 ստեղծագործություններ, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 բան այսօրվա մասին, ինչի համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 վայր երկրի վրա, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 ժամանակակից գյուտ, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 սննդամթերք, որոնց համար դուք երախտապարտ եք:
-
Գրեք 10 կետ ավետարանի վերաբերյալ, որոնց համար դուք երախտապարտ եք:
Երբ մենք կազմում ենք այսպիսի մի ցուցակ, մեր համար պարզ է դառնում, որ 100 կետ պարունակող ցուցակը ընդամենը սկիզբն է այն ամենի, որ Աստված տվել է մեզ: