2011
Երախտապարտ լինելու ընտրությունը
Դեկտեմբեր 2011


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2011

Երախտապարտ լինելու ընտրությունը

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մեր Երկնային Հայրը մեզ պատվիրում է ամեն բանի մեջ գոհանալ (տես Ա Թեսաղոնիկեցիս Ե.18), և Նա ուզում է, որ մենք շնորհակալություն հայտնենք մեր ստացած օրհնությունների համար (տես ՎևՈՒ 46.32): Մենք գիտենք, որ Նրա բոլոր պատվիրանները նախատեսված են մեզ երջանիկ դարձնելու համար, ինչպես նաև գիտենք, որ պատվիրանները չպահելը տանում է դեպի թշվառություն:

Ուստի, երջանիկ լինելու և թշվառությունից խուսափելու համար մենք պետք է ունենանք երախտապարտ սիրտ: Մեր կյանքում մենք տեսել ենք կապը երախտագիտության և երջանկության միջև: Մենք բոլորս էլ կցանկանանք երախտագիտության զգացողություն ունենալ, այնուամենայնիվ հեշտ չէ կյանքի փորձություններում մշտապես երախտապարտ լինել բոլոր բաներում: Ժամանակ առ ժամանակ հիվանդությունը, հիասթափությունը և մեր սիրելի մարդկանց կորուստը այցելում են մեզ մեր կյանքում: Մեր վշտերը դժվարացնում են տեսնելը մեր օրհնությունները և երախտապարտ լինելն օրհնությունների համար, որոնք Աստված ունի պահված մեզ համար ապագայում:

Դժվար է հաշվել մեր օրհնությունները, քանի որ մենք հակված ենք չգնահատել լավ բաները: Երբ մենք կորցնում ենք տանիքը մեր գլխավերևում, ուտելիքը կամ ընկերների և ընտանիքի ջերմությունը, մենք հասկանում ենք, թե որքան երախտապարտ մենք պետք է լինեինք, երբ ունեինք դրանք:

Երբեմն ամենից շատ մեզ համար դժվար է բավականաչափ երախտապարտ լինել ամենամեծ պարգևների համար, որ մենք ստանում ենք` Հիսուս Քրիստոսի ծնունդի, Նրա Քավության, հարության խոստումի, մեր ընտանիքների հետ հավերժական կյանքը վայելելու հնարավորության, քահանայության և դրա բանալիների հետ միասին ավետարանի վերականգնման համար: Միայն Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք սկսել զգալ, թե ինչ նշանակություն ունեն այդ օրհնությունները մեր և նրանց համար, ում մենք սիրում ենք: Եվ միայն այդ ժամանակ մենք կարող ենք բոլոր բաներում երախտապարտ լինելու և Աստծո հանդեպ ապերախտ լինելուց խուսափելու հույս ունենալ:

Մենք պետք է աղոթքի մեջ խնդրենք, որ Աստված Սուրբ Հոգու զորությամբ օգնի մեզ պարզ տեսնել մեր օրհնությունները, նույնիսկ՝ մեր փորձությունների մեջ: Նա կարող է մեզ օգնել Հոգու զորությամբ նկատել և երախտապարտ լինել օրհնությունների համար, որոնք մենք արժանվույնս չենք գնահատում: Ամենաշատն ինձ օգնել է Աստծուն աղոթքով խնդրելը. «Խնդրում եմ, առաջնորդիր ինձ ինչ-որ մեկի մոտ, ում ես կարող եմ օգնել Քեզ համար»: Աստծուն օգնելով օրհնել ուրիշներին, ես կարողացել եմ ավելի լավ տեսնել եմ իմ իսկ օրհնությունները:

Իմ աղոթքը մի անգամ պատասխանվեց, երբ մի զույգ, որին ես նախկինում չէի ճանաչում, ինձ հրավիրեց գնալ հիվանդանոց: Այնտեղ ես գտա մի փոքրիկ մանկիկի, որն այնքան փոքր էր, որ կարող էր տեղավորվել իմ ափի մեջ: Կյանքի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում նա ունեցել էր բազմաթիվ վիրահատություններ: Բժիշկներն ասել էին ծնողներին, որ պետք է կատարել ավելի բարդ վիրահատություն, որպեսզի սիրտն ու թոքերը կյանք ապահովեին Աստծո այդ փորրիկ զավակի մեջ:

Ծնողների խնդրանքով ես երեխային տվեցի քահանայության օրհնություն: Օրհնությունը ներառում էր կյանքի շարունակման խոստումը: Օրհնություն տալուց ավելի շատ ես ինքս ստացա ավելի երախտապարտ սիրտ ունենալու օրհնությունը:

Մեր Հոր օգնությամբ մենք բոլորս կարող ենք ընտրել զգալ ավելի մեծ երախտագիտություն: Մենք կարող ենք խնդրել Նրան օգնել մեզ ավելի պարզ տեսնել մեր օրհնությունները` ինչպիսին էլ որ լինեն մեր պայմանները: Ես այդ օրը առավել, քան երբեք, երախտապարտ էի իմ իսկ սրտի և թոքերի աշխատանքի հրաշքի համար: Տուն վերադառնալիս, ես շնորհակալություն էի հայտնում իմ երեխաների օրհնությունների համար, որ կարող էի ավելի պարզ տեսնել Աստծո և նրանց շուրջը լավ մարդկանց բարության օրհնությունները:

Ամենաշատը ես երախտագիտություն զգացի Քավության վկայության համար, որ գործում էր այդ մտահոգ ծնողների և իմ կյանքում: Ես տեսա հույսը և Քրիստոսի մաքուր սերը, որ շողում էր նրանց դեմքի վրա նույնիսկ իրենց մեծ փորձության մեջ: Եվ ես զգացի վկայությունը, որ դուք կարող եք զգալ, եթե խնդրեք Աստծուն հայտնել ձեզ, որ Քավությունը կարող է ձեզ հնարավորություն տալ զգալ հույս և սեր:

Մենք բոլորս կարող ենք աղոթքով շնորհակալություն հայտնելու ընտրություն կատարել և խնդրել Աստծուց տալ Իր անունից ուրիշներին ծառայելու առաջնորդություն, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, երբ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը: Հայր Աստվածը տվեց Իր Որդուն, իսկ Հիսուս Քրիստոսը տվեց մեզ Քավությունը՝ բոլոր պարգևներից մեծագույնը (տես ՎևՈՒ 14.7):

Աղոթքով շնորհակալություն հայտնելը կարող է մեզ թույլ տալ տեսնել այս և մեր մնացած բոլոր օրհնությունների կարևորությունը և այդպիսով ստանալ ավելի երախտապարտ սիրտ ունենալու պարգևը:

Ուսուցանում այս ուղերձից

Մեր փորձառություններն ու օրհնությունները գրի առնելը կարող է մեզ օգնել հիշել դրանք և տալ մի բան, որին կարող ենք կրկին անդրադառնալ հետագայում: Խնդրեք նրանց, ում սովորեցնում եք, գրել, թե ինչի համար են նրանք շնորհակալ, որ կարողացան հիշել օրհնությունները, որոնք ստացել են, տեսնել ներկայի օրհնությունները և ուրախությամբ սպասել ապագա օրհնություններին:

Դուք կարող եք նաև քաջալերել նրանց, ում սովորեցնում եք, հետևել Նախագահ Այրինգի օրինակին` խնդրելով Երկնային Հորը առաջնորդել իրենց ինչ-որ մեկի մոտ, ում իրենք կարող են օգնել կամ ծառայել:

Տպել