Մաթիլդը պատաստվում է Երիտասարդ Կանանց խմբի համար
Մաթիլդը հուզված էր շուտով Երիտասարդ Կանանց խումբ գնալու կապակացությամբ, բայց նա լիովին համոզված չէր, թե ինչ սպասեր: Այսպիսով, նա խոսեց իր տատիկի հետ: Նրա տատիկը Քույր Բոննի Օսկարսոնն է՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը:
Հարցրեք ձեր մայրիկին կամ տատիկին կամ կանանցից որևէ մեկին ձեր ծխում, թե ինչ են նրանք հիշում Երիտասարդ Կանանց մասին: Դուք հավանական է պարզեք որոշ զվարճալի բաներ:
Այն ժամանակ …
Երբ Քույր Օսկարսոնը Երիտասարդ Կանանց խմբում էր, նա վաստակում էր կրծքանշաններ՝ հասնելով տարբեր նվաճումների: Նա կարում էր դրանք մի հատուկ կտորից ժապավենի վրա, մի ծաղիկի հետ, որը ներկայացնում է հավատարմությունը:
… իսկ Այժմ
Այս վզնոցը կհիշեցի ձեզ լույս լինել մյուսների համար և պաշտպանել ճշմարտությունը և արդարակեցությունը:
Դուք նաև կվաստակեք ժապավեններ՝ իրականացնելով Անձնական Առաջընթացի ծրագրի փորձառություններն ու նախագծերը:
Ապա դուք կստանաք Երիտասարդ կանանց մեդալիոն:
Նոր սկիզբներ
Մաթիլդը գնաց հատուկ միջոցառման, որը կոչվում էր Նոր Սկիզբներ: Նրանք ունեցան հետաքրքիր դաս և սովորեցին Անձնական Առաջընթացի մասին:
Մաթիլդը նաև աշխատում էր իր Հավատք առ Աստված Պարգևի վրա և սերտում Հավատո Հանգանակը:
Հատուկ հիշողություն
Մաթիլդը և նրա շատ զարմիկներ Համաժողովների կենտրոնում էին 2013թ. ապրիլի 6-ին: Բայց նրանք չգիտեին, թե ինչու էր տատիկը հրավիրել նրանց բոլորին գալ գերագույն համաժողովի: Նրանք զարմացած էին և հուզված, երբ նա հաստատվեց որպես Երիտասարդ Կանանց կազմակերպության նախագահ: