Այցելող Ուսուցիչների Ուղերձ
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Կենդանի հացը
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:
Հիսուսն ասել է. «Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել: Եթէ մեկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կապրի» (Հավհաննես Զ.51): «Հիսուսն ուսուցանում է մեզ՝ Իր աշակերտներին, որ մենք պետք է դիմենք Աստծուն ամեն օր հացի՝օգնության և սննդի համար, որի կարիքը մենք ունենք հենց այդ օրը»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը: «Տիրոջ հրավերը … խոսում է սիրող Աստծո մասին, ով տեղյակ է Իր զավակների նույնիսկ փոքր, ամենօրյա կարիքների մասին և ցանկանում է աջակցել նրանց՝ մեկ առ մեկ: Նա ասում է, որ մենք կարող ենք այդ Էակին խնդրել հավատքով, «որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան» (Հակոբոս Ա.5)»:1 Երբ մենք հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը կհոգա մեր կարիքները, մենք կդառնանք դեպի Նա մեր հոգևոր սննդի համար:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հրավիրում է մեզ «միանալ Քրիստոսի առաջին հետևորդներին, ովքեր նույնպես ցանկանում էին ճաշակել կյանքի հացը, նրանց, ովքեր հետ չգնացին, այլ եկան Նրա մոտ, մնացին Նրա հետ և ովքեր հասկացան, որ ապահովության և փրկության համար չկար մեկ ուրիշը, ում մոտ նրանք երբևէ կարող էին գնալ»:2
Լրացուցիչ սուրբ գրություններ
Սուրբ գրություններից
Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր 4000-ից ավելի մարդկանց մի բազմության: Երեք օր անց Նա ասաց Իր աշակերտներին. «Խեղճս է գալիս այդ ժողովրդի վերայ. որովհետեւ բան չունին որ ուտեն:
Եւ եթէ նորանց սոված արձակեմ իրանց տները, կթուլանան ճանապարհին. …
Նորա աշախերտները պատասխանեցին նորան. Ո՞ր տեղից կարող է մեկը հացով կշտացնել դորանց այստեղ՝ անապատումս:
Եւ [Հիսուսը] նորանց հարցրեց՝ Քանի հաց ունիք: Եւ նորանք ասեցին՝ Եօթը»:
Ապա, Քրիստոսը «եօթը հացը առաւ, գոհացաւ, կտրեց, եւ իր աշակերտներին էր տալիս, որ գցեն … ժողովրդի առաջին:
Մի քիչ փոքր ձուկեր էլ ունէին. Եւ նա օրհնեց ու ասեց որ նորանց էլ գցեն:
Կերան եւ կշտացան. Եւ կտորների աւելացածը եօթը զամբիւղ վեր առան:»: (Տես Մարկոս Ը.1–9:)