Իմ աղոթքը Հյուսիսային ծովում
Օլաֆ Թորլիֆ Ջենսեն, Յուտա, ԱՄՆ
Երբ ես 17 տարեկան էի, մենք ապրում էինք մի կղզում հարավային Նորվեգիայում, որը կոչվում էր Անդաբելոյ: Հայրս դարձի էր եկել Եկեղեցում Անդաբելոյում, և ես մկրտվեցի այնտեղ օվկիանոսում:
Ես այդ ժամանակ ձկնորս էի և լավ փորձված էի նավակը վարելիս: Հայրս ինձ վրա դրեց ծովային տաքսիի ծառայության պարտականությունը, որն օգտագործվում էր տարածքի բնակիչների կողմից:
1941 թվականին, մի օր մենք զանգ ստացանք բժշկից Ֆլեքեֆջորդի հյուսիսիսային կողմից:Մի կին, որն ապրում էր նավակով մոտ երկու ժամ հեռավորության վրա, անհապաղ բժշկական օգնության կարիք ուներ: Բժիշկ Հոֆմանը հարցրեց, թե արդյոք կարո՞ղ էի տանել իրեն, որ տեսներ նրան, բայց ծնողներս անհանգստացած էին փոթորիկի պատճառով, որը մոլեգնում էր Հյուսիսային ծովում: Մենք որոշեցինք աղոթել հարցնելով Երկնային Հորը, թե ինչ անեինք: Մենք ստացանք պատասխան, որ պետք է առաջ գնայինք:
Երբ ես արձակեցի Թրիգը, իմ 31-ոտնաչափ (10մ.) ձկնորսական նավակը դեպի ծովը, եղանակը վատ էր և ալիքները մեծ էին: Բժշկին վերցնելուց հետո, ես դուրս եկա ծովածոցի միջով դեպի բաց ծով: Մենք պետք է ճանապարհորդեինք դեպի մի համայնք, որը Լիստայի հենց հյուսիսային կողմում էր, որը տեղակայված էր Նորվեգիայի հարավային ժայռոտ ծովախորշի երկարությամբ—հայտնի իր փոթորկոտ եղանակով և նավաբեկություններով:
Ես վարում էի նավը փոթորիկի միջով, մինչև մենք հասանք ժայռոտ ծոցին, որը 40 ոտնաչափ (12մ) այն կողմում էր, որը տանում էր դեպի մեր նպատակակետը: Ալիքներն այնքան բարձր էին, որ ես չէի կարողանում վերահսկել նավակը ծովածոցի միջով, դրանք քշվում էին դեպի ծովածոցի ներսը և զարկվում էին ժայռերին:
«Ի՞նչ պիտի անենք»,- հարցրեց բժիշկը բքի միջից:
«Մենք պետք է աղոթենք դրա համար»,- պատասխանեցի ես:
Ես կանգ առա ու աղոթեցի, խնդրելով Երկնային Հորը ուղղություն տալ մեզ: Հենց որ ասացի՝ ամեն, մի հստակ պատասխան եկավ ինձ: Ես հանկարծ հիշեցի մի պատմություն, որը մի ծեր ձկնորս էր պատմել ինձ: Նա ձկնորսությամբ էր զբաղվում այս նույն տարածքում մի ուժեղ փոթորիկի ընթացքում և չէր կարողանում հասնել ափ: Երբ նա սպասում էր փոթորկին, նա նկատեց եկող ալիքների մի օրինաչափություն: Երեք շատ մեծ ալիքների ներհոսքից հետո, մի կարճ պահ հանգիստ էր հետևում, որը բավական էր նրան՝ ծովածոց մտնելու համար:
Ես շատ անգամներ էի ձկնորսությամբ զբաղվել այս տարածքում, բայց երբեք չէի նկատել ալիքային այդպիսի օրինաչափություն: Այնուամենայնիվ, ես նավակը բերեցի ծովածոցի դիմաց, որտեղ մենք սպասեցինք և հետևեցինք, թե ինչպես երեք մեծ ալիքներ ներս մտան: Իսկապես դրան հետևեց հանկարծակի հանգստություն: Ես առաջ թիավարեցի նավակը ջրի հարթ մակերևույթի վրայով դեպի ծովախորշի ներսը և ապահով ափ դուրս բերեցի բժիշկ Հոֆմանին: Նա շտապեց հիվանդ կնոջ մոտ, մինչ ես սպասում էի նավակում՝ շնորհակալ լինելով Երկնային Հորը իմ աղոթքին պատասխանելու համար:
Երբ բժիշկը մեկ ժամ անց վերադարձավ, նա հայտարարեց.«Մենք փրկեցինք նրա կյանքը»:
Հանգստացած նորությունից և բարելավված եղանակից, ես վարեցի նավակը դեպի տուն առանց որևէ պատահարի:
Ես բերում եմ իմ վկայությունը, որ երբ մենք կարիք ենք ունենում օգնության, մենք պետք է աղոթենք: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կպատասխանի: