Ծառայելով այժմ՝ հետագայում ծառայելու համար
Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:
«Ձեր բոլոր սրտովը Տիրոջը ծառայեք» (Ա Թագավորաց ԺԲ.20):
«Արի վազքի մրցում կպնենք մինչև եկեղեցի»,- ասաց Մորմընը, մատնացույց անելով դեպի եկեղեցու ծայրաձողը, որը վեր էր խոյանում պալմաների ծառերից վեր: Ապա նա վազեց, որքան կարող էր արագ՝ իր փոքր եղբայր Մորիանից առաջ մնալու համար:
Տղաներն իրենց ծնողների հետ արդեն քայլել էին մեկ մղոն իրենց տնից, բայց Մորմընն ու Մորիանը դեռ վազքի մրցման մեջ էին, երբ նրանք հասան իրենց ծխի ժողովատան մետաղյա դարպասին: Նրանք կանգ առան՝ շունչները տեղը բերելու համար:
Մինչև նրանք կորոշեին, թե ով էր հաղթել, մի տղա կանչեց նրանց.«Ուզո՞ւմ եք ֆուտբոլ խաղալ»:
Մորմընը սիրում էր ֆուտբոլը, բայց նա և իր ընտանիքը պատրաստվում էին մաքրել ծխի շենքը, որպեսզի այն պատրաստ լիներ եկեղեցու համար հաջորդ օրը:
Մորմընը շարժեց գլուխը: «Ոչ այժմ, գուցե հետո»,- կանչեց նա ի պատասխան:
Շուտով Մորմընն ու Մորիանը տքնաջան աշխատում էին: Մորմընը տեղափոխում էր աթոռները և ավլում հատակը իր հայրիկի հետ, մինչ Մորիանը սրբում էր հատակը իր մայրիկի հետ:
Հետո տղաները միասին լվացին զուգարանի հայելիները: «Ես չէի կարծում ինձ դուր կգար եկեղեցին մաքրելը, բայց դա զվարճալի է»,- ասաց Մորիանը: «Ինչ կասես դու Մորմըն: Այդ պատճառո՞վ էր, որ դու եկար, փոխարենը ֆուտբոլ խաղալու:
Մորմընը մտածեց իր հայրիկի մասին: Նա իրենց ծխի եպիսկոպոսն էր, բայց նա այնուամենայնիվ ժամանակ էր հատկացնում օգնելու ժողովատան մաքրմանը:
«Ես այստեղ եմ, որովհետև ես կամենում եմ նման լինել հայրիկին»,- ասաց Մորմընը:
Ապա նա մտածեց իր ծխի միսիոներների մասին: Նրանք զբաղված էին դռները թակելով և կիսվելով Մորմոնի Գրքով ուրիշների հետ: Նրանք հրավիրում էին մարդկանց գալ եկեղեցի, այն շենքում, որը տղաները մաքրում էին:
«Ես այստեղ եմ, որովհետև մի օր ես կամենում եմ նաև միսիա գնալ» մտածեց Մորմընը: «Ես կարող եմ օգնել միսիոներներին եկեղեցին պատրաստելով»:
Մորմընը մտածեց վաղվա մասին, երբ նա և իր եղբայրը վեր կկենան առավոտյան ժամը 6:00-ին, կքայլեն դեպի եկեղեցի իրենց ճերմակ վերնաշապիկներով և փողկապներով և կպատրաստեն աթոռներն ու երգարանները երեխաների սենյակում:
«Ես այստեղ եմ, որովհետև ցանկանում եմ ծառայել Եկեղեցու կոչումում», մտածեց նա:
Մորմընը մտածեց այն մասին, որ շուտով ինքը սարկավագ էր լինելու: Նա կբաժաներ հաղորդությունը և կաներ ուրիշ շատ բաներ ծառայելու համար:
«Ես այստեղ եմ, որովհետև հաջորդ տարի ես կստանամ քահանյություն և ես ուզում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ՝ այժմ նախապատրաստվելու համար»:
Մորմընը արդեն արել էր ինչ որ բան քահանայությանը պատրաստվելու համար, նա վաստակել էր իր Հավատք առ Աստված Պարգևը:
Վերջում նա նայեց իր եղբոր արտացոլմանը հայելու մեջ և ժպտաց:
«Ես այստեղ եմ, որովհետև ես սիրում եմ Տիրոջը,- ասաց նա,- և որովհետև այժմ ծառայելը կօգնի ինձ պատրաստվել ծառայելու հետագայում»: