Ես լսեցի երեխաներին
Ջո Քրոմար, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կլինիկական ընկճախտը մի բան էր, որին ես երբեք չէի կամենա կրկին դիմակայել: Բայց դրանից 12 տարի առաջ ազատվելուց հետո, այն վերադարձավ:
Ես վախեցած էի և խելագարված: Ես խնդրում էի Երկնային Հորը և աղոթում ուժ ունենալու՝ իմ փորձությունը հաղթահարելու համար: Ես նաև խնդրում էի, որ իմ ընկճախտը չտևեր հինգ տարի, ինչպես դա տեղի էր ունեցել անցած անգամ:
Իմ ամուսինն ու ես ունենք երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր, ովքեր օրհնել են մեզ 13 թոռներով: Իմանալով այն հուսահատությունը, որ ես դիմակայեցի, դուստրս կազմակերպեց մեկօրյա ծոմ և աղոթք: Բոլոր թոռները 1-ից 10 տարեկան ուզում էին աղոթել տատիկի համար և երեքը, ովքեր մկրտվել էին, ցանկացան ծոմ պահել: Այնպիսի մխիթարություն էր իմանալը, որ ամուսինս, երեխաներս և թոռներս ծոմ էին պահելու և աղոթելու ինձ համար:
Հաջորդ օրը, երբ ես արթնացա քնից, ընկճախտի զգացումն այնքան էլ ուժեղ չէր զգացվում: Հաջորդ օրն այն նույնիսկ ավելի ցրվեց: Միչև հինգերորդ օրը իմ ընկճախտը լիովին ցրվեց: Այդ երեկոյան, երբ ես մտածում էի, թե ինչպես պատահեց այս հրաշքը, մի ձայն դիպավ հոգուս և ասաց ինձ. «Ես լսեցի երեխաներին»: Երկնային Հայրը լսել էր նրանց իրենց անմեղության մեջ և պատասխանել նրանց խոնարհության, հավատքի և սիրո աղոթքներին:
Փրկիչն ուսուցանել է.
«Եթե դարձի չգաք և չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը:
Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնե, նա է մեծ երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18.3–4):
Ես գրեցի իմ թոռներին և շնորհակալություն հայտնեցի նրանց՝ ինձ համար ծոմ պահելու և աղոթելու համար: Ես ասացի նրանց, թե որքան շատ էի նրանց սիրում: Ես նրանց ասացի, որ Երկնային Հայրը լսել է նրանց աղոթքները և պատասխանել իրենց աղոթքներին:
Երբ իմ թոռները աճում են ավետարանում, ես հուսով եմ, նրանք կհիշեն այն ժամանակը, երբ Երկնային Հայրն ասաց իրենց տատիկին.«Ես լսեցի երեխաներին»: Եվ ես հուսով եմ, այդ փորձառությունը կզորացնի նրանց վկայությունը և կօգնի նրանց ուժեղ մնալ ավետարանում: