Պաշտպանելով այն, ինչին մենք հավատում ենք
Մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ շատերը տեսնում են չարը որպես բարի և բարին որպես չար, և մենք պետք է պաշտպան կանգնենք բարուն: Հետևյալը վկայություններ են երիտասարդ չափահասներից, ովքեր պաշտպանում են այն, ինչին իրենք հավատում են: Նրանք չեն վիճում կամ բարկությամբ արձագանքում կամ չարությամբ: Նրանք ցույց են տալիս «ինչպես քաջություն, այնպես էլ քաղաքավարություն»1 և, դրա արդյունքում զորացնում են ուրիշներին (տես 3 Նեփի 12.44–45):
Եղբայրս հրաժարվեց շամպայն խմել
Ֆրանսիայում զինվորական ծառայությունը պարտադիր է: Իմ 20-ամյա փոքր եղբայրը՝ Լոյսը, որոշեց գնալ պահեստային սպաների դպրոց՝ դառնալու լեյտենանտ: Իր ուսման վերջում տեղի ունեցավ երդման արարողություն՝ նոր սպաների համար: Յուրաքանչյուրն իր հերթին պետք է արտասաներ գնդի կարգախոսը: Այնուհետև նա պետք է խմեր մի բաժակ շամպայն, որը վարդ էր պարունակում՝ կլանելով երկուսն էլ: Այս ավանդույթը սկսվել է Նապոլեոն Բոնապարտի ժամանակից և ոչ մի սպա այդ ժամանակից ի վեր չի հրաժարվել մասնակցել:
Լոյսն ասաց գնդապետին, որ իր կրոնական սկզբունքներն իրեն թույլ չեն տալիս խմել ալկոհոլ: Սառը լռություն հետևեց Լոյսի ազատման խնդրանքին: Գնդապետը կանգնեց: Փոխարենը ստիպելու Լոյսին խմել շամպայնը, նա շնորհավորեց նրան՝ չնայած ճնշմանը իր սկզբունքները պահելու համար, ասելով, որ նա հպարտ էր ողջունել այդ հավատարիմ մարդուն իր գնդում: Նրանք փոխարինեցին շամպայնը և Լոյսը մասնակցեց երդման արարողությանը:
Պիեռ Անթիան, Ֆրանսիա
Ես հրավիրվեցի մի վայրենի երեկույթի
Քոլեջից հետո իմ քույր Գրեյսը և ես մի քանի ուրիշ Վերջին Օրերի Սրբերի հետ աշխատում էինք մի ընկերության համար: Մեր գործատուները Եկեղեցու անդամներ չէին: Երբ քույրս նշանվեց, մեր գործատուն անակընկալ հարսանյաց շնորհավորանքներ ծրագրեց նրա համար: Հուսով էի նա կհարգեր մեր չափանիշները, բայց փոխարենը նա պատվիրեց լիկյոր, պարող տղամարդ և մի խայտառակ տեսաֆիլմ:
Նախքան հարսանյաց շնորհավորանքները, ես զգացի Սուրբ Հոգու հուշումները իմ ներսում, որը քաջալերում էր ինձ հիշեցնել իմ բոսին մեր չափանիշների մասին: Ես վերցրեցի իմ Երիտասարդ Կանանց մեդալիոնը և մտածեցի այն բոլոր ջանքերի և զոհաբերությունների մասին, որ ես կատարել էի, երբ ես Երիտասարդ Կանանց կազմակերպությունում էի՝ լրացնելու իմ անձնական առաջընթացի ծրագիրը: Ես աղոթեցի, որ այս անգամ ես մի քիչ ավելի բարձրահասակ կանգնեի: Ես գրեցի իմ մտահոգությունները իմ գործատուին, մտածելով, որ նա կվիրավորվեր: Այնուամենայնիվ, իմ մեծագույն ցանկությունն էր գոհացնել Երկնային Հորը:
Երբ երեկույթը սկսվեց, իմ գործատուն չխոսեց ինձ հետ կամ նույնիսկ չժպտաց ինձ: Սակայն նա փոխել էր պարողին և տեսաֆիլմը:
Երեկույթին հաջորդող օրերի ընթացքում, իմ տնօրենը չխոսեց և չծիծաղեց ինձ հետ, ինչպես նախքան երեկույթն էր անում: Այնուամենայնիվ, ես ինձ հանգիստ էի զգում, որովհետև ես գիտեի, որ Աստված գոհ էր նրանից, ինչ ես արեցի: Մոտ մեկ շաբաթ անց, իմ փոխհարաբերությունները իմ տնօրենի հետ վերադարձան իրենց նորմալ ընթացքին: Ես գիտեմ Աստված փափկացրեց նրա սիրտը և օգնեց նրան հասկանալ, որ ես ապրում էի նրանով, ինչին հավատում էի:
Լեմի Լաբիթագ, Կագայան Վալի, Ֆիլիպիններ
Ես լսեցի գռեհիկ խոսելաձև դասարանում
Երբ ես մոտ 18 տարեկան էի, ես կարի դասընթացներ անցա: Մի օր երեք աղջիկներ ինձանից մի քանի քայլ հեռու սկսեցին օգտագործել վիրավորական խոսելաձև: Ես չգիտեի, թե պետք է անտեսեի ընդհարումից խուսափելու համար, թե պետք է կանգնեի ի պաշտպան իմ չափանիշների և խնդրեի նրանց կանգ առնել: Ի վերջո ես ասացի որքան հնարավոր էր քաղաքավարի. «Ներեցեք ինձ, բայց չէի՞ք հետևի ձեր խոսելաձևին»:
Աղջիկներից ամենախոշորը կատաղի նայվածք նետելով ինձ վրա ասաց. «Մենք կխոսենք ինչպես որ կկամենանք»:
Ես ասացի.«Բայց մի՞թե դուք իսկապես պետք է հայհոյեք: Դա իսկապես վիրավորում է ինձ»:
Նա ասաց. «Ուրեմն ուղղակի մի լսիր»:
Ես սկսեցի վրդովվել և ասեցի. «Դժվար է չլսելը, երբ դուք այդքան բարձր եք խոսում»:
Նա ասաց. «Համակերպվեք դրա հետ»:
Ես հանձնվեցի: Ես նեղսրտված էի աղջիկների վրա, բայց ավելի շատ նեղսրտված էի իմ վրա: Ես չէի հավատում, որ թույլ էի տվել, որ իմ տոնը դառնար հակաճառողական: Աղջիկները դեռևս հայհոյում էին և այժմ մենք բոլորս բարկացած էինք:
Ես հանդարտվելուց հետո, տեսա, որ աղջիները խնդիր ունեին իրենց կարի մեքենաների հետ: Ես գիտեի, թե ինչ էր պատահել, որովհետև նախկինում ունեցել էի այդ նույն խնդիրը: Այսպիսով ես ցույց տվեցի նրանց, թե ինչպես սարքեին այն: Ես տեսա, թե ինչպես ամենախոշոր աղջկա դեմքի արտահայտությունը փոխվեց: «Դեհ,-ասաց նա,- կներես»: Ես չէի կարողանում հավատալ դրան, նա ներողություն էր խնդրում: «Ես էլ եմ ցավում, -ասացի նրան,- Ես չպետք է այդպես բարկանայի»:
Ես ետ գնացի դեպի իմ կարի մեքենան և չլսեցի այլևս ոչ մի հայհոյական խոսք: Այդ փորձառությունն ուսուցանեց ինձ, որ մեր խոսքերը չէին կարող փոխել մյուսների վերաբերմունքը, բայց բարությունը և ծառայությունը հաճախ կարող են:
Քաթի Փայք, Յուտա, ԱՄՆ
Ես պաշտպանեցի միսիա ծառայելը
Ես միացա Եկեղեցուն, երբ 19 տարեկան էի, երեք որդիներից երկրորդը և միակ Վերջին Օրերի Սուրբը իմ ընտանիքում: Մկրտվելուց հետո, ոչ շատ անց, ես սկսեցի միսիա ծառայելու ցանկություն զգալ: Մեկ տարի անց, Հոգին ասաց ինձ ես պետք է գնամ: Ես խոսեցի մայրիկիս հետ, որը զգում էր, որ դա ճիշտ չէր, որ ես գնայի: Ես հետաձգեցի ևս մեկ տարի, բայց միսիա ծառայելու ցանկությունը երբեք չլքեց ինձ: Այդ տարվա ընթացքում ես ուսումնասիրեցի սուրբ գրությունները, փող խնայեցի, պատրաստեցի թղթերս, անցա բոլոր բժշկական քննությունները, և—մյուս բոլոր բաները լրացնելուց հետո— ես սպասեցի Տիրոջը: Ոչ շատ երկար անց, ես ստացա կանչ՝ ծառայելու Բրազիլիայի Կամպինաս Միսիայում:
Ծնողներս դեռևս դեմ էին: Ես ծոմ պահեցի և աղոթեցի բացեիբաց, պատմելով Երկնային Հորը իմ երկյուղների մասին: Ես խնդրեցի Նրան փափկացնել իմ երկրային հոր սիրտը: Նա արեց: Ի զարմանս ինձ հայրս մասնակցեց իմ հրաժեշտի երեկույթին, որն ընկերներս էին պատրաստել ինձ համար շաբաթ օրը՝ նախքան իմ մեկնելը: Եվ այդ երկուշաբթի հայրս ինձ տարավ օդանավակայան:
Իմ միսիայի ընթացքում ես զգում էի Աստծո սերը, երբ քարոզում էի ավետարանը: Մայրս չէր դադարում մայր լինելուց, և երբ ես տուն վերադարձա, նա առաջին մարդն էր, որ գրկեց ինձ:
Ես սովորեցի, որ միսիա ծառայելը շատ ավելին է, քան պարտականություն կատարելը, դա արտոնություն է և աճի և սովորելու սքանչելի ժամանակ:
Քլեիսոն Վելինգթոն Ամօրիմ Բրիթո, Պարաիբա, Բրազիլիա
Ես վկայություն բերեցի Աստծո մասին
Որպես մեր երկրի լավագույն համալսարանի առաջին կուրսեցի, ես ճնշում էի զգում անելու իմ լավագույնը: Եկավ հալածանքը, և ես սկսեցի կասկածել ավետարանի հանդեպ իմ հավատքին, քանի որ իմ դասախոսներից շատերը մեկնաբանում էին այն, ինչ իրենք կոչում էին «իրականություն»: Իմ դասընկերներից շատերը ազդեցության տակ էին: Այս միջավայրը դժվար էր դարձնում պահել Քրիստոնեական արժեքները: Ես մտածեցի վերջ տալ, բայց որոշեցի, որ ավելի լավ էր մնալ: Ես մտածեցի, որ եթե կային միայն մի քանիսը, ովքեր որակավորված էին ընդունվելու այս համալսարանը, և այդ քչերի մեջ ընդամենը մի քանի Վերջին Օրերի Սրբեր էին, ապա ես պետք է մնայի և պաշտպանեի ճշմարտությունը:
Իմ կենսաբանության դասախոսը, մի ինքնակոչ աթեիստ, ուսուցանում էր գիտություն՝ Գերագույն Արարչի հանդեպ առանց որևէ հավատքի: Սակայն որքան ավելի շատ էի լսում, այնքան դա ավելի էր ամրացնում ինձ, որ կա Գերագույն մի Էակ՝ Աստված, մեր Հայրը, ով ստեղծել է բոլոր այս բաները: Մյուսները պնդում էին, որ այս գաղափարը ոչ մի նշանակություն չունի: Մեր քննարկումները դառնում էին ավելի լարված: Ես շատ էի ցանկանում բարձրացնել ձեռքս և բացատրել, որ հավատում եմ Աստծուն որպես Արարիչ:
Եկավ մեկնաբանություններ կատարելու ժամանակը: Իմ համալսարանում նորմալ էր համարվում ծափահարելը, գոչելը կամ սուլելը նրանց, ովքեր ներկայացնում էին իրենց գաղափարները: Ես համարձակորեն կանգնեցի և հստակորեն ասացի հակառակ կողմին. «Աստծուն հավատալը կարող է որևէ իմաստ չունենալ ձեզ համար այս պահին, բայց կգա օրը, երբ այն նշանակություն կունենա ձեզ համար այնպես հստակորեն, ինչպես այն ինձ համար ունի այժմ»:
Այդ ժամանակից ի վեր ես երբեք չեմ ստացել որևէ սուլոց, երբ ես պաշտպանել եմ իմ համոզմունքները: Այդ օրվանից սկսած ես առաջընթաց ապրեցի կրթական, հասարակական և հոգևոր ասպարեզներում: Ես սկսեցի ակտիվ դառնալ ուսանողական միջոցառումներում, և ես ընտրվեցի մի քանի համալսարանական պաշտոններում:
Ես հասկացա, որ ճշմարտության համար պաշտպան կանգնելը նույնիսկ մեկ անգամ մեծապես ազդում է մեր ապագա որոշումների վրա:
Վինսե Ա. Մոլեջան Կրտ., Մինդանաո, Ֆիլիպիններ