Ընտրության ազատություն, թե՞ բարոյական ազատություն:
Ազատ կամքի իմաստուն օգտագործումը մեր ընտրությունները բաց է պահում և բարելավում ճիշտ ընտրելու մեր կարողությունը:
Ես դեռ հիշում եմ, թե որքան մտահոգված էի ես, երբ պատրաստվում էի տեսնել իմ եպիսկոպոսին միսիա ծառայելու կապակցությամբ: Ես կասկածում էի, թե արդյո՞ք բավականաչափ արժանի էի: Մարգարե Ջոզեֆ Սմիթի նման ես մեղավոր չէի «մեծ ու չարամիտ մեղքերում» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.28), բայց ես միևնույն է հուզված էի:
Ես հուզված էի, որովհետև ես չէի կարողանում չմտածել իմ ընկեր Դաննիի մասին (անունը փոխված է): Ամիսներ շարունակ Դաննին խոսում էր այն մասին, թե որքան անհամբեր էր սպասում միսիա ծառայելուն: Բայց դա փոխվեց, երբ հանդիպեց եպիսկոպոսի հետ:
Քանի որ Դաննին անարժան վարքագիծ էր դրսևորել մի քանի երիտասարդ կանանց հանդեպ, ինչպես նա հետագայում պատմեց ինձ, նա իրեն որակազրկել էր՝ լիաժամկետ միսիա ծառայելու համար:Նա այլևս ազատ չէր ընտրելու միսիան:
Դաննին Նախագահ Բոյդ Ք. Փաքերի՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի խոսքերով ընկել էր սատանայի գայթակղության մեջ «սխալ օգտագործելով [իր] բարոյական ազատ կամքը»:1
Ճշմարիտ ազատությունը ինչպես Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկում է ուսուցանվում, գալիս է, երբ մենք օգտագործում ենք մեր ազատ կամքը՝ ընտրելով հնազանդությունը: Ազատության կորուստը, ինչպես Դաննին իմացավ, գալիս է անհնազանդությունն ընտրելուց:
«Չնայած դուք ազատ եք ընտրել ձեր գործողությունների ուղղությունը, դուք ազատ չեք ընտրելու հետևանքները: Լինի բարու թե չարի համար, հետևանքները հետևում են, որպես բնական արդյունք այն ընտրությունների, որոնք դուք եք կատարում»:2
Գործակալներ մեզ համար
Քանի որ սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք «ազատ ենք ընտրելու», «ազատ ենք գործելու» և ազատ ենք անելու բաներ «[մեր] սեփական ազատ կամքով» (2 Նեփի 2.27, 10.23, ՎևՈՒ 58.27, Հելաման 14.30), մենք հաճախ ենք օգտագործում «ազատ կամք» արտահայտությունը:
Բայց դուք գիտեի՞ք, որ «ազատ կամք» արտահայտությունը չի հայտնվում սուրբ գրություններում: Փոխարենը սուրբ գրություններն ուսուցանում են «որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով … համաձայն բարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, որպեսզի ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար» (ՎևՈՒ 101.78, շեշտադրումն ավելացված է):
Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Ազատ կամք բառակապակցությունը հայտնվոմ է [սուրբ գրություններում] կամ ինքնուրույն կամ էլ բարոյական որոշիչով: … Երբ մենք օգտագործում ենք բարոյական կամքի ազատություն արտահայտությունը, մենք համապատասխանաբար շեշտադրում ենք պատասխանատվությունը, որն ազատ կամքի աստվածային պարգևի հիմնական մասն է կազմում: Մենք բարոյական էակներ ենք և ինքնուրույն գործակալներ մեզ համար, ազատորեն ընտրելու, բայց նաև պատասխանատու՝ մեր ընտրությունների համար»:3
Նախագահ Փաքերն ավելացնում է.«Ազատ կամքը սահմանվում է սուրբ գրություններում որպես «բարոյական ազատ կամք, որը նշանակում է, որ մենք կարող ենք ընտրել բարու և չարի միջև»:4 Այս Աստվածատուր պարգևը նշանակում է մենք «ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրել գերություն և մահ, համաձայն դևի գերությանն ու զորությանը» (2 Նեփի 2.27):
Ազատ կամքի դեմ սատանայի պատերազմը
Քանի որ բարոյական ազատ կամքը կարևոր դեր է կատարում փրկության ծրագրում, սատանան ձգտում էր կործանել այն՝ նախամահկանացու աշխարհում: Նա դուրս գցվեց իր ապստամբության համար և այժմ ձգտում է «խաբել և կուրացնել մարդկանց, և գերության տանել նրանց իր կամքով» (Մովսես 4.3–4):
Սատանան ուզում է ստիպել մեզ ընտրություններ կատարել, որոնք սահամանփակում են մեր ազատությունը, տանում են վատ սովորույթների և հակումների, և թողնում մեզ անուժ՝ դիմադրելու իր գայթակղություններին: Ավետարանի գեղեցկությունը նրանում է, որ այն մեզ տեղյակ է դարձնում մեր ընտրություններին և այդ ընտրությունների հետևանքներին: Ազատ կամքի իմաստուն օգտագործումը մեր ընտրությունները բաց է պահում և բարելավում մեր ճշտորեն ընտրելու կարողությունը:
Փրկչի օրինակը
Երբ փրկության ծրագիրը ներկայացվեց Երկնային Մեծ Խորհրդում, Փրկիչը ցույց տվեց մեզ, ինչպես ճիշտ օգտագործել մեր բարոյական ազատ կամքը: Նա ասաց. «Հայր, Քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2): Քանի որ Նա հոժար էր կատարել Հոր կամքը այդ ժամանակ և հետագայում՝ Գեթսեմանի Պարտեզում և խաչի վրա (տես Մատթեոս ԻԶ.39, Ղուկաս ԻԲ.42), Հիսուսը վճարեց գինը մեր վատ ընտրությունների համար և մի ուղի ապահովեց մեզ համար՝ ներվելու ապաշխարության միջոցով:
Եթե մենք հետևենք Փրկչի օրինակին, փոխարենը ասելու՝ «Ես անում եմ այն, ինչ ուզում եմ», մենք կհայտարարենք. «Ես անում եմ այն, ինչ Հայրն է կամենում»:5 Օգտագործելով մեր բարոյական ազատ կամքը՝ այս ուղին կբերի մեզ ազատություն և երջանկություն:
Երբ ես գնացի տեսնելու իմ եպիսկոպոսին, իմ առաջին միսիոներական հարցազրույցի համար, ես երախտապարտ էի, որ կատարել էի ճիշտ ընտրություններ: Մի քանի ամիս անց ես ծառայում էի Տիրոջը Գվատեմալայում՝ ուրիշներին ուսուցանելով փրկության ծրագիրը և այն կենսական դերը, որ բարոյական ազատ կամքն է խաղում այդ ծրագրում: