«Նրա Եկեղեցու անունը», Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր 2021։
Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2021
Նրա Եկեղեցու անունը
Հիսուս Քրիստոսը Իր Եկեղեցու անունը հատուկ իմաստով է տվել։
իմ եկեղեցին
Եկեղեցի․ մի խումբ մարդիկ, ովքեր հավատում են նույն բաներին և միասին երկրպագում են: Եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Նա է հիմնել այն: Նա է ղեկավարում այն: Սա Նրա Եկեղեցին է։
պիտի կոչվի
Հիսուս Քրիստոսն ասել է մեզ Իր ցանկությունն այն մասին, թե մարդիկ ինչպես անվանեն Իր Եկեղեցին: Ուստի մենք այդպես պիտի կոչենք եկեղեցին, և սիրով պիտի խնդրենք նաև ուրիշներին՝ այդպես կոչել այն: Այս անունը եկել է Հիսուս Քրիստոսից:
վերջին օրեր
Վերջին օրեր․ մեր օրերը՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախորդող ժամանակաշրջան: Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցին վերադարձրեց երկիր այս վերջին ժամանակներում։ Այն կնախապատրաստի աշխարհն Իր Երկրորդ Գալուստի համար:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցի
(Տես «իմ եկեղեցին»)։ Սա Փրկիչի՝ Իր Եկեղեցուն տված անվան առաջին մասն է: Նա կոչում է այն «Եկեղեցի», քանի որ Ինքն է հիմնադրել այն։ Եվ Իր անունն է տվել Եկեղեցուն։
Վերջին օրեր
(Տես «վերջին օրեր»)։ Սա Եկեղեցու անվան երկրորդ մասն է։ Դա պարզապես ցույց է տալիս, որ սա այն Եկեղեցին է, որը Նա հետ բերեց այս օրերին, այլ ոչ թե այն՝ որը Նա հիմնադրել էր ավելի վաղ ժամանակներում:
Սրբեր
Սրբեր․ նշանակում է՝ «մարդիկ, ովքեր սուրբ են»: Սա Եկեղեցու անվան վերջին մասն է։ Այն խոսում է Եկեղեցու անդամների մասին։ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել և զտել մեզ: Նա տալիս է Սուրբ Հոգին՝ մեզ զորացնելու համար, երբ փորձում ենք անել այն, ինչ Ինքն է պատվիրել: Եթե մենք հավատ ունենք Նրա հանդեպ և անընդհատ գործադրում ենք այն, Նա մեզ սուրբ է դարձնում: Նա դարձնում է մեզ սրբեր։
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, October 2021-ի թարգմանությունը: Armenian. 17474 201