2022
Հռութը և Նոեմին
Հունիս 2022


«Հռութը և Նոեմին», Ընկեր. Ամենամսյա ուղերձ, հունիս 2022

«Հռութը և Նոեմին»

Ընկեր․ Ամենամսյա ուղերձ, հունիս 2022

Հռութը և Նոեմին

Հռութն ամուսնացավ Նոեմիի որդու հետ

Նկարները` Էյփրիլ Սթոտի

Նոեմին և նրա ընտանիքը նոր երկիր եկան սովի պատճառով։ Նրանք հանդիպեցին Հռութ անունով մի երիտասարդ աղջկա։ Հռութն ամուսնացավ Նոեմիի որդու հետ։

Հռութը մահամերձ ամուսնու հետ

Հռութի ամուսինը մահացավ։ Հռութը շատ տխուր էր։

Նոեմի

Նոեմին նույնպես շատ տխուր էր։ Նրա ընտանիքն այլևս չկար, որ հոգ տաներ իր համար։ Նա որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր։

Նոեմին և Հռութը

Նոեմին ասաց Հռութին, որ վերադառնա իր ընտանիքի մոտ։ Բայց Հռութը սիրում էր Նոեմիին։ Հռութը խոստացավ Նոեմիի հետ գնալ և հոգ տանել նրա մասին։

Հռութը ուտելիք է հայթայթում

Հռութը և Նոեմին աղքատ էին։ Ուստի, Հռութը քրտնաջան աշխատում էր, որպեսզի ուտելիք հայթայթեր իրենց համար։

Բոոսը և Հռութը՝ արտում

Մի օր Բոոս անունով մի մարդ տեսավ, որ Հռութը իր արտերից մեկում հացահատիկի մնացորդներ է հավաքում։

Բոոսը ծառայի հետ

Բոոսը բարի էր։ Նա հրահանգեց իր ծառաներին, որ ավելի շատ հացահատիկ թողնեն Հռութի համար։

Հռութը, Բոոսը և Նոեմին՝ երեխայի հետ

Հետագայում Հռութը և Բոոսը ամուսնացան։ Նրանք որդի ունեցան։ Նոեմին հոգ էր տանում երեխայի համար։

ընտանիքն ուտելիք է մատուցում

Ես կարող եմ հոգ տանել ուրիշների համար։ Ես կարող եմ բարի լինել կարիքավորների հանդեպ։

Գունավորելու էջ

Ես կարող եմ հոգ տանել ուրիշների համար

երեխաները պապիկի հետ

Սեղմեք նկարին՝ այն ներբեռնելու համար։

Նկարները՝ Էփրիլ Սթոտի

Դուք ո՞ւմ կարող եք օգնել: