2022
Ընտրեք
Հունիս 2022


«Ընտրեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունիս 2022։

Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, հունիս 2022

Ընտրեք

Հեսուն հորդորեց իր ժողովրդին ճիշտ ընտրություն կատարել՝ հետևել Տիրոջը:

ընտրեք

Ինքնուրույն ընտրելու և գործելու մեր ունակությունը կոչվում է ազատ կամք։ Դա Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է։ Այս կյանքի նպատակներից մեկն է՝ ցույց տալ, որ մենք կհնազանդվենք Աստծո պատվիրաններին, որպեսզի կարողանանք ավելի նմանվել Նրան: Մենք կդատվենք ըստ մեր կատարած ընտրությունների։ (Տես 2 Նեփի 2․27, Վարդապետություն և Ուխտեր 101․78, Աբրահամ 3․25

այսօր

Հեսուն հորդորեց իր ժողովրդին «այսօր» ընտրել։ Մենք կարող ենք կարևոր ընտրություններ կատարել մի անգամ, իսկ հետո՝ փորձել հավատարիմ մնալ դրանց: (Տես Սաղմոս 37․5

պաշտել

Այս հատվածում պաշտել (ծառայել) բառը նշանակում է երկրպագել, օգնել, հնազանդվել և նվիրվել մեկին: Մենք պետք է ծառայենք Տիրոջը (տես Մովսես 1․15

աստվածներ

Իսրայելին պատվիրված էր ծառայել միայն ճշմարիտ և կենդանի Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին (տես Ելից 20․2-5)։ Հեսուն այլ աստվածների օրինակներ բերեց, որոնց իր ժողովուրդը չպետք է երկրպագեր։ Մեզ համար այլ աստվածները կարող են լինել՝ ունեցվածքը, ուրիշների կարծիքները, այլ հետաքրքրությունները և այն ամենը, ինչը մեզ հեռացնում է Տիրոջից:

ես և իմ տունը

Հեսուն խոսեց իր և իր ընտանիքի անունից։ Նա ասաց, որ իրենք կծառայեն Տիրոջը։ Նա ցանկանում էր արդարությամբ ղեկավարել իր ընտանիքը և սովորեցնել նրանց հետևել Տիրոջը (տես Վարդապետություն և Ուխտեր 93․40

Տպել