2022
Սովորական ձողեր
Հունիս 2022


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Սովորական ձողեր

Մի օր Կարլ Գ. Մեզերը և մի խումբ երիտասարդ միսիոներներ ճամփորդում էին Ալպերով: Քայլելով՝ նրանք հատում էին բարձր լեռնանցքը։ Ձյունածածկ սառցադաշտում երևում էին դուրս ցցված երկար ձողեր կամ ցուցիչներ, որոնք նախատեսված էին արահետը նշելու համար, որպեսզի ճանապարհորդները կարողանան ապահով ճանապարհ գտնել լեռների միջով և վայր իջնել մյուս կողմում գտնվող սարից:

Երբ նրանք հասան գագաթին, եղբայր Մեզերը որոշեց մի դաս ուսուցանել կրտսեր երեցներին։ Նա կանգ առավ լեռան գագաթին և նրանց ուշադրությունը հրավիրեց ձողերի վրա, որոնք նրանց ցույց էին տալիս ճանապարհը: Նա ասաց. «Եղբայրնե’ր, սա Աստծո քահանայությունն է: Սրանք սովորական հին ձողեր են, բայց շատ կարևոր է դրանց դիրքն ու տեղակայումը: Հետևելով դրանց՝ դուք անպայման ապահով կլինեք։ Բայց եթե շեղվեք դրանցից, հավանաբար կմոլորվեք»։

Երկնքի Աստվածը կանչեց առաքյալներ և մարգարեներ և նրանց տվեց քահանայության զորություն: Այս սովորական, պարզ և հին ցուցիչները խորհրդանշում են մեր մարգարեներին, և նրանց տեղակայումը վճռորոշ է:

Եթե հետևենք նրանց պարզ նախազգուշացումներին, ապահով կլինենք:

L. Կարլ Մեզերի նման երեց Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է. «Մարգարեների խորհրդի մեջ դեպի ապահովություն տանող ուղի փնտրելը իմաստ ունի ամուր հավատք ունեցողների համար: Երբ մարգարեն խոսում է, քիչ հավատք ունեցողները կարող են մտածել, որ պարզապես լսում են մի իմաստուն մարդու, ով լավ խորհուրդ է տալիս... Բայց մարգարեական խորհուրդ չընդունելու ընտրությունը փոխում է այն հիմքը, որի վրա մենք կանգնած ենք: Այն ավելի վտանգավոր է դառնում։ Մարգարեական խորհուրդ չընդունելը նվազեցնում է ապագայում ներշնչված խորհուրդ ստանալու մեր ուժը»։

Մենք ապրում ենք հին մարգարեների կողմից կանխագուշակված օրերում՝ մեծ բաժանումների, կասկածների, ազգերի հուսալքության և շփոթության ժամանակներում, երբ մարդիկ վախից հառաչում են՝ ձախորդությունների սպասումով: Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ վախենում են, կասկածում են, և մարդկանց սրտերը ավելի են սառում: Ըստ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, դրա պատճառն այն է, որ մենք մոռանում ենք մեր էության և նպատակի մասին: Աստծո և հանգամանքների հանդեպ մեր վերաբերմունքով, մեր մտքերով, խոսքերով և արարքներով մենք կառուցում ենք այն հիմքը մեր կյանքում, որը փորձարկվելու և փորձվելու է որոշակի եղանակներով և իրադարձություններով: Բոլոր մարդիկ կփորձարկվեն: Երբ չկան մարգարեներ, չկա աստվածային առաջնորդություն, իսկ երբ չկա աստվածային առաջնորդություն, մարդիկ քայլում են խավարի մեջ և մոլորվում են:

Նա, ով Ալֆան և Օմեգան է Ադամի օրերից, մարգարեներ է նշանակել՝ առաջնորդելու Իր ժողովրդին, Իր Եկեղեցին և նախազգուշացնելու Երկրի բնակիչներին: Մարգարեները միշտ վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է մեզ, որ անկախ այն բանից՝ Ինքը խոսում է երկնքից Իր ձայնով, հրեշտակների սպասավորությամբ, թե Իր ծառաների բերանով, քանի դեռ նրանք ոգեշնչվում են Սուրբ Հոգու կողմից, ապա դա Աստծո միտքն ու կամքն է: Նա նաև ասել է, որ ոչինչ չի անի առանց Իր գաղտնիքը Իր ծառաներին՝ մարգարեներին հայտնելու:

Իր մարգարեների միջոցով Փրկիչը մատնանշում է մեզ այդ անվտանգ անցումը՝ խրախուսելով մեզ ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները՝ անհատապես և ընտանիքով, անցկացնել շաբաթական ընտանեկան երեկոներ, անկեղծորեն և հետևողականորեն աղոթել անհատապես և մեր ընտանիքի անդամների ու մեր ամուսինների հետ:

Հիսուս Քրիստոսը լավագույն ճանապարհն է ապահովում Իր երիտասարդությանը և Իր մարգարեների միջոցով հրավիրում է արժանավոր, ֆիզիկապես և հոգեպես պատրաստված երիտասարդներին արձագանքել կոչին և ծառայել լիաժամկետ միսիաներում: Շատ երիտասարդ կանայք նույնպես հնարավորություն ունեն ծառայելու լիաժամկետ միսիայում, բայց նրանք չունեն նույն պարտավորությունները, ինչ երիտասարդ տղամարդիկ: Տերը մարգարեի միջոցով ասում է, որ Իր Եկեղեցու յուրաքանչյուր անդամ միսիոներ է:

Իր մարգարեների միջոցով Իսրայելի Աստվածը կոչ է անում երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց միանալ Տիրոջ «Երիտասարդների գումարտակին»՝ օգնելու հավաքել Իսրայելը: Իր մարգարեների միջոցով Քավիչը խրախուսել է մեզ կատարել ընտանեկան պատմության աշխատանք և հնարավորինս հաճախ այցելել տաճար: Նա նաև խրախուսում է մեզ տաճարի օրինակով կազմակերպել մեր տները, պատրաստվել կարիքի ժամանակներին, կառուցել սննդի պահեստ, կատարել ֆինանսական խնայողություններ, խուսափել վարկերից և ապրել մեր միջոցներին համապատասխան:

Մարգարեների միջոցով այգու Տերը կոչ է անում եպիսկոպոսներին հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին և արածեցնել Իր գառներին: Նա նաև կանչում է երեցների քվորումի և Սփոփող միության նախագահներ, որպեսզի նրանք պատասխանատվություն ստանձնեն սպասավորելու և ընտանեկան պատմության ու միսիոներական աշխատանքին մասնակցելու համար:

Ամեն անգամ, երբ որոշում ենք ուշադրություն չդարձնել ոգեշնչված խորհրդին կամ ընտրում ենք հավատալ, որ մենք բացառություն ենք, համոզվում ենք, որ վնասում ենք ոչ միայն մեզ, այլև, հավանաբար, մյուս սերունդներին: Ամեն անգամ, երբ մենք հետևում ենք մարգարեների հրավերներին կամ խորհրդին, հասկանում ենք, որ մենք գնում ենք դեպի անվտանգություն, որ ճանապարհը պատրաստված է, և վտանգը նշվում է անվտանգության ձողերով: Ինչ-որ մեկը նախապես հոգ է տարել դրա մասին և տեղադրել է ձողերը՝ մեզ նախազգուշացնելու համար, ինչպես Կարլ Մեզերն ասաց իր միսիոներներին:

Տպել