«Առաջին հաղորդությունը», Ընկեր, հունիս 2023, 46-47։
Ընկեր․ ամենամսյա ուղերձ, հունիս 2023
Սուրբ գրությունների պատմություններ
Առաջին Հաղորդությունը
Իր մահվան նախօրեին Հիսուս Քրիստոսը հանդիպեց Իր Առաքյալների հետ։ Նա տտվեց նրանց հաղորդությունը։
Հիսուսը հացը կտրեց և տվեց նրանց։ Նա խնդրեց նրանց ուտել այն, որպեսզի օգնի նրանց հիշել, որ Նա տվել է Իր կյանքը իրենց համար։
Այնուհետև Հիսուսը տվեց նրանց բաժակը։ Նա խնդրեց նրանց խմել դրանից։ Դա նույնպես կօգներ նրանց հիշել Նրան։
Նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսը Իր Առաքյալների հետ չէր, հաղորդությունն օգնում էր նրանց մտածել Նրա մասին։ Նրանք կարողանում էին զգալ Նրա սերը և հիշում էին պահել պատվիրանները։
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, June 2023-ի թարգմանությունը։ Language. 19026 201