2023
Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ
Հունիս 2023


«Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ», Լիահոնա, հունիս 2023։

Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հունիս 2023

Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ

մարդը նստել և դիտում է արևածագը

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է։ Սուրբ գրություններում Նրան դիմում են նաև որպես Հոգի կամ Մխիթարիչ։ Երբ մենք սովորենք լսել Նրա ձայնը, Նա կվկայի մեզ Հիսուս Քրիստոսի մասին և կօգնի մեզ սովորել ավետարանի ճշմարտությունները։

Աստվածագլխի անդամ

Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին կազմում են Աստվածագլուխը։ Նրանք սիրում են մեզ և միասին աշխատում են իրականացնել փրկության ծրագիրը։ Թեև Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն մսից և ոսկորից մարմին, սակայն Սուրբ Հոգին չունի։ Նա հոգի է։

Հոր և Որդու ապակյա պատկերը

Հոր և Որդու վկան

Սուրբ Հոգին «վկայում է Հոր և Որդու մասին» (2 Նեփի 31.18)։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք վկայություն ստանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին Սուրբ Հոգու միջոցով։

Վկայում է ճշմարտության մասին

Սուրբ Հոգին վկայում է ողջ ճշմարտության մասին։ Նա կօգնի մեզ իմանալ, որ ավետարանը, ներառյալ փրկության ծրագիրը, Աստծո պատվիրանները, Վերականգնումը և Հիսուս Քրիստոսի Քավությունը, ճշմարիտ են։ Նա կամրացնի մեր վկայությունը, եթե մենք շարունակենք աղոթել, պահել պատվիրանները և ուսումնասիրել ավետարանը։

կողմնացույց բռնած ձեռք

Առաջնորդում և պաշտպանում է մեզ

Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ որոշումներ կայացնելիս և պաշտպանել մեզ ֆիզիկական և հոգևոր վտանգից։ Նա կօգնի մեզ գտնել մեր հարցերի պատասխանները, եթե աղոթենք և փորձենք անել այն, ինչ ճիշտ է։ Նա միշտ կառաջնորդի մեզ «բարիք գործել» (Վարդապետություն և Ուխտեր 11․12

Մխիթարում է մեզ

Սուրբ Հոգուն երբեմն անվանում են «Մխիթարիչ» (Հովհաննես 14.26)։ Նա կարող է լցնել մեզ «հույսով և կատարյալ սիրով» (Մորոնի 8․26), երբ մենք անհանգստանում ենք, տխուր ենք կամ վախենում ենք։ Երբ Նա օգնում է մեզ զգալ Աստծո սերը, մենք կարող ենք հաղթահարել հուսահատությունը և զորանալ մեր փորձությունների ժամանակ։

Սուրբ Հոգու պարգևը

Երբ մենք մկրտվում ենք, ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը մի արարողության ժամանակ, որը կոչվում է հաստատում։ Երբ մենք ստանում ենք այս պարգևը, մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, քանի դեռ արդար ենք ապրում։

կինը ընթերցում է սուրբ գրությունները

Լուսանկարը՝ Ջ. Կիրկ Ռիչարդսի

Ինչպես ենք մենք լսում Սուրբ Հոգուն

Սուրբ Հոգին մարդկանց հետ հաղորդակցվում է տարբեր ձևերով։ Դրանք կարող են ներառել խաղաղ, մխիթարիչ զգացմունքները կամ մտքերը, թե ինչ ասել կամ անել: Երբ մենք աղոթում ենք առաջնորդության համար և լսում Նրա հուշումները, մենք կարող ենք սովորել, թե ինչպես է Նա խոսում մեզ հետ։