2023
Գեթսեմանի
Հունիս 2023


«Գեթսեմանի», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2023։

Վայրեր սուրբ գրություններից

Գեթսեմանի

Իմացեք ավելին այն վայրի մասին, որտեղ սկսվեցին Փրկչի տառապանքները հանուն մեզ։

ձիթենյաց պարտեզ

Որտե՞ղ է այն։

Ձիթենյաց լեռան լանջին, Երուսաղեմի արևելքում (նկարի աջ մասում, որը նշված է մեծ ծառով)։

հին Երուսաղեմի քարտեզը

Երուսաղեմի քարտեզի լուսանկարը արված Ջիմ Մադսենի կողմից

Ի՞նչ կար այնտեղ։

Ձիթենիների պարտեզ և, հավանաբար, ձիթապտղից ձեթ ստանալու մամլիչ։

ձիթապտղի մամլիչ

Ի՞նչ է տեղի ունեցել այստեղ։

Վերջին Ընթրիքից հետո Հիսուս Քրիստոսը Իր տասնմեկ Առաքյալների հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ։ Այնուհետև նա առանձնացավ աղոթելու և իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։

Նա «սկսեց տագնապել ու տխրել»։ Նա ասաց․ «Հոգիս մահու չափ տրտմած է» (Մարկոս 14․33-34

Նա աղոթեց. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրո՛ւ ինձանից. սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։

Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան,

և նա, սաստիկ տագնապի մեջ լինելով, ավելի եռանդուն էր աղոթում։ Նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների պես, և թափվեցին գետնին»։ (Ղուկաս 22․42-44

Այս ծանր տառապանքից հետո Փրկիչը Հուդայի կողմից մատնվեց և ձերբակալվեց հրեա սպաների և հռոմեացի զինվորների խմբի կողմից։

Հիսուս Քրիստոսը Գեթսեմանիում

Գեթսեմանի, Մայքլ Մալմ