«Հավատանք Քրիստոսին՝ նախքան Նա կրկին կգա», Երիտասարդներին զորացնելու համար, ապրիլ 2024։
Երիտասարդներին զորացնելու համար ամենամսյա ուղերձ, ապրիլ 2024
Հավատանք Քրիստոսին՝ նախքան Նա կրկին կգա
Նեփիացիները հավատում էին՝ նախքան Փրկչի գալը, մենք ևս կարող ենք հավատալ՝ նախքան Նա կրկին կգա։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի զգացողություն կլիներ հավատալ Փրկչին՝ նախքան Նրա երկիր գալը։ Նեփիացիները հնում պետք է հենց դա անեին․ «սպասել Մեսիային և հավատալ նրա գալուն այնպես, կարծես թե նա արդեն եկել էր» (Հարոմ 1․11)։
Մեր օրերում մենք ունենք սուրբգրային և պատմական արձանագրություններ, որոնք վկայում են, որ Հիսուս Քրիստոսն ապրեց, մահացավ և հարություն առավ։ Մենք հավատում ենք Փրկչին, ով արդեն եկել է։ Բայց մենք նաև հավատում ենք Փրկչին, ով կրկին կգա։
Նախքան Հիսուս Քրիստոսի գալը՝ Նեփիացիները հավատում էին․
Իրենց մեղքերի ներմանը
«Ով որ հավատա, որ Քրիստոսը պիտի գա, նույնը կարողանա ստանալ իր մեղքերին թողություն և անչափ մեծ ուրախությամբ հրճվի, նույնիսկ այնպես, կարծես նա արդեն եկել էր իրենց մեջ» (Մոսիա 3․13, շղագրերն ավելացված են)։
Իրենց ներմանը
«Եվ մի ձայն եկավ ինձ՝ ասելով. Ենովս, քո մեղքերը ներված են քեզ։ … Ուստի, իմ հանցանքը սրբվեց։ Եվ ես ասացի. Տեր, ի՞նչպես եղավ դա: Եվ նա ասաց ինձ. Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ, որին դու երբեք նախկինում ոչ լսել ես, ոչ տեսել: Եվ շատ տարիներ կանցնեն նախքան նա իրեն հայտնի կդարձնի մարմնում. … քո հավատքը քեզ ողջ դարձրեց» (Ենովս 1․5-8, շղագրերն ավելացված են)։
Հրաշքների կատարմանը
«Մենք գիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալստից շատ հարյուրավոր տարիներ առաջ։ … Այնքան, որ մենք, իրոք, կարող ենք հրամայել Հիսուսի անունով և անգամ ծառերը հնազանդվում են մեզ, թե լեռները, թե ծովի ալիքները» (Հակոբ 4․4, 6, շղագրերն ավելացված են)։
Հայտնություն ստանալուն
«Եղան շատերը, որոնց հավատքն այնքան շատ ուժեղ էր, նույնիսկ մինչև Քրիստոսի գալը, որ չէին կարող պահվել վարագույրից ներս, այլ հիրավի իրենց աչքով տեսան» (Եթեր 12․19, շղագրերն ավելացված են)։
Նախքան Հիսուս Քրիստոսի գալը մենք կարող ենք հավատալ, որ
կներվենք, կներենք ինքներս մեզ, հրաշքներ կկատարվեն և հայտնություն կստանանք (ինչպես Նեփիացիները)
Պատրաստվենք Նրա գալուստին
Երբ մենք ձգտում ենք պահել մեր ուխտերը, մենք պատրաստվում ենք ապրել սելեստիալ արքայությունում։ «Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը» (Ալմա 34.32)։
Նախապատրաստենք աշխարհը Նրա Գալուստին
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ հրավիրել է լինելու «երկրի վրա մեծագույն աշխատանքի»՝ Իսրայելի հավաքման մասը։ «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար, ես կասեի, Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար։ Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք»։1
Հույս ունեցեք դժվարին պահերին
Երբ Փրկիչը կրկին գա, արդարները կապրեն խաղաղ։ Փրկիչը կթագավորի, և անարդարությունը արդար լուծում կգտնի։ «Քանզի Տերը պիտի լինի նրանց մեջ, և նրա փառքը պիտի լինի նրանց վրա, և նա պիտի լինի նրանց թագավորն ու նրանց օրենսդիրը» (Վարդապետություն և Ուխտեր 45․59)։
Ապավինեք Հարությանը
Ողջ մարդկությունը հարություն կառնի։ Մենք կունենանք կատարյալ, անմահ մարմիններ։ Մենք կրկին կարող ենք տեսնել մեր սիրելիներին, որոնք մահացել են։ «Ոգին ու մարմինը կրկին պիտի վերամիավորվեն՝ կատարյալ տեսքով. և վերջավորություն ու հոդ պիտի վերականգնվեն իրենց բնական կառուցվածքով, ճիշտ ինչպես մենք հիմա ենք» (Ալմա 11․43)։
Հնագույն նեփիացիները հավատում էին Փրկչին՝ նախքան Նրա գալը։ Մենք կարող ենք հավատալ, որ Նա կրկին կգա, երբ «[մենք] կտեսնենք [Նրան] երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած» (Վարդապետություն և Ուխտեր 45․44, տես նաև Գործք Առաքելոց 1․11)։ Գիտակցումը, որ Նա կրկին կգա, ինչպե՞ս է փոխում այն, թե դուք ինչ կանեք այսօր:
© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, April 2024-ի թարգմանությունը։ Language. 19353 201