Լիահոնա
Մենք կանչված ենք գործելու բարիք
Հունիս 2024


«Մենք կանչված ենք գործելու բարիք», Լիահոնա, հունիս 2024։

Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հունիս 2024

Մենք կանչված ենք գործելու բարիք

Մենք կառուցում ենք Աստծո արքայությունը, երբ ծառայում ենք ուրիշներին, բարձր պահում մեր լույսը և պաշտպանում կրոնական ազատությունը։

Գեդեոնն անմիջապես ճանաչեց կեղծ վարդապետությունը, երբ լսեց այն։ Նա նախկինում դա լսել էր Նոյ թագավորից և նրա քահանաներից․ քահանաներ, որոնք «բարձրամտացած էին իրենց սրտերի հպարտությունից» և որոնք «քաջալերվում էին իրենց ծուլության մեջ և իրենց կռապաշտության ու իրենց պոռնկությունների մեջ, հարկերով, որոնք Նոյ թագավորը դրել էր իր ժողովրդի վրա» (Մոսիա 11․5-6

Առավել սարսափելին այն էր, որ Նոյ թագավորը մահապատժի էր ենթարկել Աբինադի մարգարեին և ձգտել կործանել Ալմային ու նրա նորադարձներին (տես Մոսիա 17, 18․33-34)։ Նման ամբարշտությանը վերջ տալու համար Գեդեոնը երդվեց կանգնեցնել թագավորին, որին նա խնայել էր միայն լամանացիների ներխուժման պատճառով (տես Մոսիա 19․4-8

Հետագայում Գեդեոնը ճիշտ մեղադրանք ներկայացրեց Նոյի քահանաներին՝ լամանացիների 24 դուստրերի առևանգման առնչությամբ։ Նա տեսավ, որ Աբինադիի «մարգարեությունը ժողովրդի դեմ» կատարվեց, քանի որ նրանք հրաժարվեցին ապաշխարել։ (Տես Մոսիա 20.17-22)։ Նա օգնեց ազատել Լիմքիի ժողովրդին, ովքեր Լամանացիների գերության տակ էին (տես Մոսիա 22․3-9

Մեծ տարիքում Գեդեոնը կրկինբախվեց ինչպես հպարտության, այնպես էլ ամբարշտության՝ կանգնելով Նեորի առջև, որը ժողովրդի մեջ քահանանենգություն էր տարածել։ Նեորը, «հակադրվելով եկեղեցուն», փորձում էր մոլորեցնել մարդկանց։ (Տես Ալմա 1․3, 7, 12, տես նաև 2 Նեփի 26․29։)

Օգտագործելով Աստծո խոսքը որպես իր զենք՝ քաջարի Գեդեոնը հանդիմանեց Նեորին՝ նրա ամբարշտության համար։ Զայրացած Նեորը հարձակվեց Գեդեոնի վրա և իր սրով սպանեց նրան։ (Տես Ալմա 1․7-9։) Այսպես ավարտվեցին «արդար մարդու» օրերը, ով «այս ժողովրդի մեջ շատ բարիք էր արել» (Ալմա 1․13

Վերջին օրերը, որում մենք ապրում ենք, մեզ մեծ հնարավորություններ են տալիս ընդօրինակելու Գեդեոնին և լինելու «գործիք Աստծո ձեռքում» (Ալմա 1․8)՝ ծառայելով (Մոսիա 22․4) ուրիշներին, պաշտպանելով արդարությունը և դիմակայելով Աստծուն երկրպագելու և ծառայելու մեր ազատության սպառնալիքներին։ Եթե հետևենք Գեդեոնի հավատարիմ օրինակին, մենք նույնպես կարող ենք շատ բարիք գործել։

Նկար
կին՝ սննդի սկուտեղով, որը կանգնած է անկողնում պառկած կնոջ կողքին

Միավորվեք ծառայության մեջ

«Մենք՝ որպես [Փրկչի] հետևորդներ, ձգտում ենք սիրել Աստծուն և մեր մերձավորներին ողջ աշխարհում»,- ասել է Առաջին Նախագահությունը։ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ցանկանում է օրհնել ուրիշներին և օգնել կարիքավորներին։ Մենք օրհնված ենք, որ ունենք կարողություն, ռեսուրսներ և վստահելի գլոբալ կապեր՝ իրականացնելու այս սուրբ պարտականությունը»։1

Ես երախտապարտ եմ անշահախնդիր ծառայության և սպասավորության համար, որ Եկեղեցու անդամները մատուցում են մեր տաճարներում և իրենց ծխերում, ճյուղերում և ցցերում։ Ես նաև երախտապարտ եմ, որ Եկեղեցու անդամները ծառայում են անհամար համայնքային, կրթական և բարեգործական կազմակերպություններում, և որ նրանք տարեկան մասնակցում են հազարավոր մարդասիրական ծրագրերի՝ միլիոնավոր ժամեր կամավոր ծառայելով մոտ 200 երկրներում և տարածքներում։2

Եկեղեցու ծառայության հնարավորությունները մի քանի երկրներում ընդլայնելու ուղիներից մեկը JustServe.org նախաձեռնությունն է։ Եկեղեցու կողմից հովանավորվելով, բայց հասանելի լինելով բոլորին, ովքեր ցանկանում են օրհնել ուրիշներին, JustServe.org նախաձեռնությունը «կապում է համայնքի կամավորների կարիքները կամավորների հետ», որոնք «համայնքում բարձրացնում են կյանքի որակը»։3

Եկեղեցին և դրա անդամները նաև միավորվում են ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ ամբողջ աշխարհում։ Իր անդամների շնորհիվ Եկեղեցին եղել է «2022 թվականի Կարմիր Խաչի արյան արշավի ամենամեծ ներդրում կատարողը»։ Բացի այդ, եկեղեցին վերջերս 8,7 միլիոն դոլար նվիրատվություն է կատարել Կարմիր Խաչին։4

Եկեղեցին նաև միանում է կազմակերպություններին, որպեսզի մաքուր ջուր և սանիտարական ծրագրեր ապահովի աշխարհի տարբեր մասերում։ 2022 թվականին Եկեղեցին մասնակցել է 156 նման նախագծերի։5 Մենք նաև համագործակցում ենք և նվիրաբերում այլ գործակալություններին, որոնք սփոփանք են բերում Աստծո տառապյալ զավակներին։6

«Երբ մենք միավորում ենք մեր ձեռքերը կարիքավոր մարդկանց ծառայելու համար,- ասել է նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը,- Տերը միավորում է մեր սրտերը»։7

Նկար
միավորված ձեռքերը արևի տակ

Բարձր պահեք ձեր լույսը

Որպես Փրկչի աշակերտներ՝ մենք նաև օրհնում ենք մեր մերձավորներին, մինչ պահում ենք մեր ուխտերը և վարում Քրիստոսանման կյանք։ Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ «եկեղեցու ժողովուրդը» ոչ միայն պետք է ընտրի արդարությունը, այլև պետք է լսելի դարձնի իր արդար ձայնը, եթե ցանկանում է, որ Տերը պաշտպանի իրեն և Տիրոջ օրհնությամբ բարգավաճի (տես Ալմա 2․3-7, տես նաև Մոսիա 29․27)։ Տերն ակնկալում է, որ մենք կիսվենք մեր հավատքով ու համոզմունքներով և բարձր պահենք մեր լույսը։ «Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք» (3 Նեփի 18.24

«Մենք լավ չենք ծառայում մեր Փրկչին, եթե ավելի շատ վախենում ենք մարդուց, քան Աստծուց»,- ասել է Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական նախագահ Դալլին Հ․ Օուքսը։ Նա ավելացրել է. «Մենք կանչված ենք հաստատելու Տիրոջ չափանիշները, ոչ թե հետևելու աշխարհին»։8

Լինի դպրոցում, աշխատավայրում թե խաղերի ժամանակ, արձակուրդի, ժամադրության ժամանակ թե առցանց, Տիրոջ աշակերտները չեն ամաչում «իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը» (Ալմա 46․21)։ Մեր խոսքերով և մեր գործերով մենք վկայում ենք, որ Աստված ապրում է, և որ մենք հետևում ենք Նրա Որդուն։

«Մեր հավատքը մասնատված չէ, կամ, իհարկե, չպետք է լինի։ Հավատքը միայն եկեղեցու համար չէ, այն միայն տան համար չէ, այն միայն [դպրոցի] համար չէ»,- ասել է Փոլ Լամբերտը՝ Վերջին Օրերի Սրբերի փորձագետը կրոնական բազմակարծության գծով։ «Դա վերաբերում է այն ամենին, ինչ դուք անում եք»։9

Մենք չգիտենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր վկայությունը, լավ օրինակը և լավ գործերը ուրիշների վրա։ Բայց երբ մենք պաշտպանենք ճշմարտությունը և բարձր պահենք Փրկչի լույսը, մարդիկ կնկատեն մեզ, և երկինքները կաջակցեն մեզ։

Նկար
կինը կանգնած է տաճարի մոտ

Պաշտպանեք կրոնական ազատությունը

Այսօրվա քահանանենգումը, որով ավելի ու ավելի շատ աշխարհիկ հասարակություններ հակադրվում են հավատքի մարդկանց, շատ չի տարբերվում Մորմոնի Գրքի ժամանակներից։ Նրանց ձայնը, ովքեր դեմ են կրոնի կենսական դերին հասարակական և քաղաքական ասպարեզներում, ավելի է բարձրանում։ Աշխարհիկ մտածելակերպ ունեցողները և կառավարությունները, ներառյալ բազմաթիվ դպրոցներ և համալսարաններ, պարտադրում են վարքագիծ և այլակերպում են անբարոյականությունը, աթեիզմը և բարոյական նորմերը։

Կրոնական ազատության դեմ հարձակումները հաջողության կհասնեն, եթե մենք չպաշտպանենք մեր կրոնական իրավունքները։ «Մենք՝ որպես Եկեղեցի, միանում ենք մյուս կրոններին՝ պաշտպանելով բոլոր հավատքների և համոզմունքների մարդկանց և իրենց համոզմունքների մասին խոսելու նրանց իրավունքը»։10

Երկնքում պատերազմ մղվեց բարոյական ազատության՝ ընտրելու մեր ազատության համար։ Մեր ազատ կամքը պահպանելու համար անհրաժեշտ է, որ մենք ջանասիրաբար պաշտպանենք մեր կրոնական ազատությունը։

Կենսունակ կրոնական հավատքը ամրացնում և պաշտպանում է ընտանիքները, համայնքներն ու ազգերը։ Այն առաջ է բերում հնազանդություն օրենքին, սերմանում է հարգանք կյանքի և ունեցվածքի նկատմամբ և ուսուցանում է գթություն, ազնվություն և բարոյականություն՝ արժեքներ, որոնք անհրաժեշտ են արդար, ազատ և քաղաքակիրթ հասարակությունը հավերժացնելու համար։ Մենք երբեք չպետք է ներողություն խնդրենք մեր հավատքի համար։

Մեր միսիոներական ջանքերը, տաճարներում որպես փոխանորդ մեր կատարած աշխատանքը, Աստծո արքայությունը կառուցելու մեր ջանքերը և մեր երջանկությունը պահանջում են, որ մենք պաշտպանենք կրոնական հավատքը և ազատությունը։ Մենք չենք կարող կորցնել այդ ազատությունը՝ չկորցնելով այլ ազատությունները։

Ջոզեֆ Սմիթ մարգարեն ուսուցանել է․ «Ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատություն` ողջ մարդկային ցեղի համար»։11 Կրոնական ազատությունը նաև կոգեշնչի մեր հոգիները, երբ հետևենք Եկեղեցու ղեկավարների խորհրդին․

  • «Իրազեկվեք հանրային կարևորության հարցերի մասին, այնուհետև արտահայտվեք համարձակությամբ և քաղաքավարությամբ»։12

  • «Ընդունեք, որ կրոնական ազատության քայքայումը զգալիորեն կազդի մեր հնարավորությունների վրա՝ աճելու ուժով և ավետարանի գիտելիքներով, օրհնվելու սուրբ արարողություններով և ապավինելու Տիրոջը՝ Իր Եկեղեցին ղեկավարելու համար»։13

  • «Կանգնեք և խոսեք՝ հաստատելու, որ Աստված գոյություն ունի, և որ կան բացարձակ ճշմարտություններ, որոնք հաստատում են Նրա պատվիրանները»։14

  • «Առարկեք օրենքները, որոնք կխաթարեն մեր հավատքը գործադրելու ազատությունը»։15

  • «Գնացեք աշխարհ՝ բարիք գործելու, Ամենակարող Աստծո հանդեպ հավատք հաստատելու և ուրիշներին ավելի երջանիկ տեղ բերելու համար»։16

  • Ուսումնասիրեք religiousfreedom.ChurchofJesusChrist.org և religiousfreedomlibrary.org/documents կայքերում գտնվող նյութերը։

Մենք կառուցում ենք Աստծո արքայությունը, երբ ծառայում ենք, բարձրացնում մեր լույսը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Թող Տերը օրհնի մեզ մեր ընտանիքներում, համայնքներում և ազգերում «շատ բարիք» գործելու մեր ջանքերում։

Հղումներ

  1. «Առաջին նախագահության ուղերձ», Հոգ տանել կարիքավորների մասին․ 2022 թ․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տարեկան հաշվետվություն, 3, ChurchofJesusChrist.org։

  2. Տես Հոգ տանել կարիքավորների մասին․ 2022 թ․ տարեկան հաշվետվություն, 4, ChurchofJesusChrist.org։

  3. Justserve.org/about։ JustServe-ն ակտիվ է 17 երկրներում։ Այս նախաձեռնության միջոցով օրհնվում են հազարավոր մարդիկ և կազմակերպություններ։

  4. Kaitlyn Bancroft, “Church Donates $8.7 M as Part of Red Cross Collaboration,” Church News, Apr. 22, 2023, 23.

  5. Mary Richards, “Church Joins with Groups around the World to Tap into the Gift of Water,” Church News, May 27, 2023, 12.

  6. Տես Դալլին Հ․ Օուքս, «Օգնել աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին», Լիահոնա, նոյեմբեր 2022, 6-8։

  7. Հենրի Բ. Այրինգ, «Հնարավորություններ՝ բարիք գործելու համար», Լիահոնա, մայիս 2011, 25։

  8. Դալլին Հ․ Օուքս, «Անձնատուր ծառայություն», Լիահոնա, մայիս 2009, 94-95։

  9. Paul Lambert, in Rachel Sterzer Gibson, “Why Is There a Need for Faith in the Workplace?” Church News, Apr. 22, 2023, 16։

  10. Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Բժշկենք աշխարհը», Լիահոնա, մայիս 2022, 92։

  11. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2011), 345։

  12. D. Todd Christofferson, “Religious Freedom—A Cherished Heritage to Defend” (address at Freedom Festival Patriotic Service, Provo, Utah, June 26, 2016), 5–6, speeches.byu.edu.

  13. Ronald A. Rasband, “Free to Choose” (Brigham Young University devotional, Jan. 21, 2020), 3, speeches.byu.edu.

  14. Dallin H. Oaks, “Truth and Tolerance” (Brigham Young University devotional, Sept. 11, 2011), 2, speeches.byu.edu.

  15. Dallin H. Oaks, “Truth and Tolerance,” 4.

  16. Ronald A. Rasband, “Free to Choose,” 5, speeches.byu.edu.

Տպել