Լիահոնա
Ի՞նչ ենք մենք խոստանում, երբ մկրտվում ենք
Հունիս 2024


«Ի՞նչ ենք մենք խոստանում, երբ մկրտվում ենք», Երիտասարդներին զորացնելու համար, հունիս 2024։

Երիտասարդներին զորացնելու համար. ամենամսյա ուղերձ, հունիս 2024

Ի՞նչ ենք մենք խոստանում, երբ մկրտվում ենք

Նկար
մկրտություն

Մկրտություն, Էննի Հենրի Նեյդերի

Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են, որ երբ մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում (կամ խոստանում) պատրաստ լինել մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները (տես Մոսիա 18․10, Վարդապետություն և Ուխտեր 20․37, 77

Սուրբ գրություններից մենք նաև սովորում ենք, որ մկրտությունն օգնում է մեզ իրականացնել մեր ցանկությունը «գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը» (Մոսիա 18․8)։ Այլ կերպ ասած, մեր մկրտվելու պատճառներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք միանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն և վայելել սերն ու պատկանելությունը, որոնք բխում են Քրիստոսում միավորված լինելուց։

Տիրոջը ծառայելու և Նրա պատվիրանները պահելու պարտավորությունը կարող է ներառել շատ բաներ մեր ողջ կյանքում։ Օրինակ՝ այն ներառում է լինել «հոժար կրելու մեկդ մյուսի բեռը, … սգալու նրանց հետ, ովքեր սգում են․ այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․8-9

Տպել