«2 Նեփի 5.1–9. Աստծո նախազգուշացումները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 5.1–9. Աստծո նախազգուշացումները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 5.1-9
Աստծո նախազգուշացումները
Նեփիի համար պետք է որ հոգեպես շատ դժվար լիներ: Քանի որ Լամանը և Լեմուելը ծրագրում էին սպանել նրան, Նեփին նախազգուշացում ստացավ՝ վերցնելու «բոլոր նրանց, որոնք հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» (2 Նեփի 5.6) և փախչել անապատ: Երբեմն մենք նույնպես կարող ենք մեզ շրջապատող ֆիզիկական և հոգևոր վտանգների նախազգուշացում ստանալ Տիրոջից: Այս դասը կարող է օգնել ձեզ հետևել այն նախազգուշացումներին, որոնք Տերը սիրով տալիս է, որպեսզի պաշտպանի ձեզ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Նախազգուշացումներ
-
Ինչո՞ւ են այս տեսակի նախազգուշացնող նշանները կարևոր:
-
Ինչո՞ւ են որոշ մարդիկ երախտագիտությամբ կամ բարկությամբ նայում նախազգուշացնող նշաններին:
-
Ե՞րբ եք երախտապարտ եղել այն բանի համար, որ ձեզ նախազգուշացրել են:
Այսօր ուսանելիս մտածեք, թե ինչու է Աստված մեզ նախազգուշացումներ ուղարկում: Փորձեք նաև հիշել, թե ինչ տարբեր ձևերով եք արձագանքել Նրա նախազգուշացումներին:
Աստծո նախազգուշացումները Նեփիի համար
Կարդացեք 2 Նեփի 5.1–9 հատվածները և փնտրեք այն նախազգուշացումը, որը Տերը տվել էր Նեփիին, երբ նա Լեքիի մահից հետո դարձավ ընտանիքի հոգևոր առաջնորդը: Կամ կարող եք դիտել «Նեփիացիները փախչում են անապատ» տեսանյութի 0:00-3:21 հատվածը:
Փորձեք պատկերացնել ձեզ նեփիացի պատանիներից մեկի տեղում, որի ընտանիքին առաջարկվել էր հետևել Նեփիին:
-
Ինչո՞ւ էր դժվար հեռանալը:
-
Ի՞նչ կպահանջվեր ձեզնից՝ որոշելու համար հետևել Նեփիին և գնալ անապատ:
-
Ըստ հատված 6-ի՝ ի՞նչն էր որոշիչ նրանց համար, ովքեր գնացին նրա հետևից:
Մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ Աստված կարող է հեռացնել մեզ վտանգից, եթե որոշենք հավատալ Նրա հայտնություններին և լսենք Նրա մարգարեներին:
Կարող եք դիտել «Թշնամու տարածքը» տեսանյութը (3:38), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և հասկանալ, թե Աստծո նախազգուշացումներն ինչպես կարող են օրհնել մեր կյանքը:
Աստված նախազգուշացնում է մեզ Իր մարգարեների միջոցով
Եղանակներից մեկը, որով Աստված սիրով նախազգուշացնում է մեզ վտանգի մասին, Իր ապրող մարգարեների միջոցով է: Օրինակ՝ 2 Նեփի 5.5–6 հատվածներում Նեփիի ընտանիքի շատ անդամներ ականջ դրեցին Տիրոջից նրան տրված դեպի անապատ հեռանալու նախազգուշացմանը (տես նաև Ամովս 3.7): Աստծո մարգարեական նախազգուշացումներից շատերը մենք գտնում ենք նաև Նրա սուրբ գրություններում:
Մի փոքր ժամանակ հատկացրեք և սուրբ գրություններում գտեք նախազգուշացումներ, որոնք Աստված անցյալում մեզ է տվել Իր մարգարեների միջոցով (մի քանի օրինակներ են՝ Ալմա 41.10, Մորոնի 10.30, 32, Վարդապետություն և Ուխտեր 63.57–58, 89.1–4):
Աստծո նախազգուշացումները մեզ համար
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Ք. Փաքերն (1924–2015) ուսուցանել է.
Հասկանալի է, որ ձեր կյանքը չի լինի առանց սխալների, սակայն, եթե մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին կնախազգուշացնի ձեզ դրա մասին: Այս խոստումը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին: (Բոյդ Ք. Փաքեր, «Խորհուրդ երիտասարդներին», Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):
Մտածեք, թե ինչպես կարող եք նախագահ Փաքերի խոսքերը և 2 Նեփի 5 գլխից ձեր սովորածը կիրառել ձեր կյանքում: Ապա ձեր օրագրում գրանցեք ձեր մտքերն ու զգացողությունները: Ստորև ներկայացվում են մի քանի հնարավոր բաներ, որոնք անհրաժեշտ է նկատի ունենալ.
-
Արդյո՞ք Երկնային Հայրը նախազգուշացրել է ինձ իմ կյանքի ինչ-որ հատուկ բանի մասին՝ Հոգուց եկող մտքերի կամ զգացողությունների միջոցով:
-
Արդյո՞ք կան Աստծո հատուկ նախազգուշացումներ, որոնք ստացել եմ Եկեղեցու առաջնորդների, ծնողների, քահանայության օրհնությունների կամ այլ միջոցներով: Ինչպե՞ս եմ հետևում դրանց:
-
Ի՞նչն է, որն ըստ իս, Երկնային Հայրը ցանկանում է, որ անեմ իմ այսօրվա սովորածի կամ զգացածի միջոցով: