Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27. Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27. Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.27

Մենք ազատ ենք` ընտրելու Մեծ Միջնորդի միջոցով

Մորմոնի Գրքի դարձի բերող զորությունը

«2 Նեփի 2.26–30» թեմայով նախորդ դասին դուք սովորեցիք, որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել 2 Նեփի 2.27 հատվածի վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառել իրական կյանքի իրավիճակներում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մտապահեք և բացատրեք

Կարդացեք 2 Նեփի 2.27 հատվածը և պատկերեք մի նկար, որը կօգնի ձեզ պատկերացնել սուրբ գրության հիմնական արտահայտության իմաստը. «Նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: Հիմնական արտահայտությունը ներառեք ձեր նկարում, ինչը կօգնի ձեզ հիշել այն:

Այնուհետև, ձեր նկարի վրա գրեք, թե ինչ է այն նշանակում. որ մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով կամ ընտրելու գերություն և մահ: Գրեք, թե այս հատվածն ինչ է նշանակում անձամբ ձեզ համար, և այն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի լավ հետևել Հիսուս Քրիստոսին:

Վերջապես, նկարին նայելիս կրկնեք սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունն այնքան, մինչև անգիր հիշեք:

Կարող եք հաջորդող մի քանի օրերին ձեր նկարը դնել այնտեղ, որտեղ այն հաճախ կտեսնեք, և ամեն անգամ սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը տեսնելիս կրկնեք այն:

Գործնական կիրառում

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու համար ստուգեք, թե արդյոք կարող եք հիշել երեք սկզբունքներից յուրաքանչյուրը: Ապա փորձեք հետևյալ արտահայտությունները համապատասխանեցնել ճիշտ սկզբունքի հետ: (Օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում [2022]՝ ձեր ճշգրտությունը ստուգելու համար:)

  • «Պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը»

  • «Քննել գաղափարները՝ հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, այլ ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները»

  • «Հիմնվել այն վկայության վրա, որը մենք արդեն ունենք»

Կարդացեք հետևյալ սցենարը և մտածեք, թե Իվանը ինչպես կարող է կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Իվանը ծրագրում էր շաբաթ երեկոն անցկացնել ընկերների հետ, բայց երբ նրանցից մեկն անսպասելիորեն եկավ՝ ալկոհոլը ձեռքին, նա զգաց, որ եկել է գնալու ժամանակը: Նա գիտեր, որ ընկերների համար իր գնալն անակնկալ չէր լինելու, քանի որ անցյալում ևս նման իրավիճակներում նա միշտ տուն էր գնացել: Երբ նա դուրս եկավ, նրա ընկեր Դանիելն ասաց. «Կարծես թե Իվանի եկեղեցին թույլ չի տալիս նրան որևէ բան անել»:

Տուն գնալու ճանապարհին Իվանը շարունակում էր մտածել Դանիելի մեկնաբանության մասին:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշանակում վերաձևակերպել հարցերը:

պատկերակ, գրառում
  1. Կատարեք վերաձևակերպման հետևյալ վարժությունը.

    Կատարեք Դանիելի մեկնաբանությունը վերաձևակերպելու հմտության վարժություն: Նախ սահմանեք, թե որոնք են Դանիելի եզրահանգումները կամ ենթադրությունները: Այնուհետև, խնդիրը դիտարկեք փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում: Մի պարբերությամբ գրեք Դանիելի տեսակետը Երկնային Հոր ծրագրում կամքի ազատության մասին ձեր ունեցած գիտելիքի վերաբերյալ: Հետևյալ հարցերը կարող են օգնել վերաձևակերպել այն, սակայն ձեր պարբերության յուրաքանչյուր հարցին պատասխանելու կարիք չկա:

    1. Սահմանեք հնարավոր եզրահանգումները կամ ենթադրությունները:

      • Ի՞նչ եք կարծում, Դանիելն ի՞նչ էր մտածում ազատության և ազատ կամքի նպատակի մասին:

      • Ի՞նչ էր նա հավանականորեն մտածում Փրկչի Եկեղեցու չափանիշների մասին:

    2. Խնդիրը դիտարկեք փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում:

      • Ի՞նչ եք զգացել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, որն օգնում է ձեզ իրերը տեսնել ոչ թե Դանիելի, այլ մեկ ուրիշի տեսանկյունից:

      • Ըստ ձեզ՝ փրկության ծրագրի ո՞ր կողմերն առավել օգտակար կլինեն Դանիելի հասկացողության համար:

      • Ինչպիսի՞ ազատություն է առաջարկում Փրկիչը նրանց, ովքեր իրենց կամքի ազատությունն օգտագործում են Նրա պատվիրանները պահելու համար: Ի՞նչ տեսակի գերություն է սպասվում պատվիրանները մերժելու արդյունքում:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ը և 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022) և խորհեք, թե հետևյալ երկու սկզբունքները որքանով են կիրառելի Իվանի իրավիճակի համար:

Գործեք հավատքով

  • Եթե Իվանը սկսեր կասկածի տակ դնել հոգևոր առումով վտանգավոր իրավիճակներից հեռանալու իր որոշումը, պարբերություններ 5–7-ից ի՞նչը կներկայացնեիք նրան: Ինչո՞ւ։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Ըստ ձեզ՝ պարբերություն 11-ում նշված ո՞ր աղբյուրներն առավել օգտակար կլինեին Իվանի համար:

  • Ինչպե՞ս կարող էին օգնել նրան 2 Նեփի 2.27 հատվածի ճշմարտությունները: