«2 Նեփի 2.26–30. Ընտրելու ազատություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 2.26–30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 2.26–30
Ընտրելու ազատություն
Ձեր կյանքի ընթացքում կհանդիպեք ընտրությունների: Ձեր կատարած ընտրություններից մի քանիսը երկարատև, երբեմն նույնիսկ՝ հավերժական հետևանքներ կունենան: Լեքին ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ յուրաքանչյուրն «ազատ է՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք» կամ «գերություն և մահ» (2 Նեփի 2.27): Այս դասը կօգնի ձեզ օգտագործել ձեր կամքի ազատությունը՝ հետևելու Հիսուս Քրիստոսին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կատարել ընտրություններ
Մտածեք, թե ինչու տարբեր մարդիկ կարող են որոշել անել կամ չանել հետևյալը.
-
պարբերաբար աղոթել
-
հաճախել եկեղեցի
-
ապաշխարել
-
հնազանդվել իմաստության խոսքին
-
ներել ուրիշներին
Մտածեք, թե որոնք են ձեր պատճառները՝ ընտրելու անել կամ չանել այս գործողությունները: Նաև հաշվի առեք Հիսուս Քրիստոսի ավետարանում ներառված այլ պատվիրանները: Այս դասն ուսումնասիրելիս դիմեք Սուրբ Հոգու օգնությանը, որպեսզի հասկանաք, թե ինչպես եք օգտագործում ձեր կամքի ազատությունն այն եղանակներով, որոնք Տիրոջ հավանությունն ունեն, և ինչը կցանկանայիք բարելավել:
Ընտրելու ազատություն
Իր կյանքի ավարտին մոտենալիս Լեքին իր ընտանիքին ուսուցանեց Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասերը: Նրա ուսմունքները Անկման, Փրկչի Քավության և կամքի ազատության մասին էին:
Կարդացեք 2 Նեփի 2.26 հատվածը և գտեք, թե Լեքին ինչ էր ուսուցանում այս երեք մասերի մասին:
-
Ի՞նչ եք սովորել։
-
Անկումը և Փրկության ծրագիրը ինչպես են հնարավոր դարձնում, որ մենք ունենանք կամքի ազատություն:
Կարդացեք 2 Նեփի 2.27 հատվածը: Գծեք մի պարզ գծապատկեր, որով ցույց կտաք, թե ինչ է ուսուցանում հատվածը, կամ ամփոփեք այն ձեր բառերով:
Սա այս հատվածը ներկայացնելու մի եղանակ է.
Հատված 27-ում Փրկչի ուսուցանածն ամփոփելու եղանակներից մեկն է. մենք ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ:
Նկատեք, որ «Ընտրելու ազատություն» անվանումով վանդակի վերևում սլաքները սկսվում են կողք կողքի: Որոշ մարդիկ գուցե մտածեն, որ Հիսուս Քրիստոսին հետևելու համար կամքի ազատության դրսևորումը սահմանափակում է մեր ընտրությունները և իրականում զրկում է մեզ ազատությունից:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրում է, թե Տիրոջը չհնազանդվելը ինչու է հանգեցնում ավելի պակաս ազատության.
Սատանան … դրդում է արարքների և ընտրությունների, որոնք սահմանափակում են մեր ընտրության ազատությունը՝ Սուրբ Հոգու ազդեցությունը փոխարինելով իր սեփական գերակայությամբ (տես Վ&Ու 29.40, 93.38–39): Նրա գայթակղություններին տեղի տալը հանգեցնում է ընտրությունների ավելի ու ավելի նեղ հնարավորությունների, մինչև որ դրանցից ոչ մեկը չի մնում, և կախվածությունների, որոնք մեզ անզոր են դարձնում դիմադրելու համար (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Բարոյական ազատ կամքը», Ensign, հունիս 2009թ., 49):
Ձեր սովորած ճշմարտության օրինակ տեսնելու համար կարող եք դիտել «Հեռացեք խնջույքից» տեսանյութը (6:26), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Կարդացեք 2 Նեփի 2.28–30 հատվածը և մի քանի րոպե խորհեք, թե ինչպես եք որոշում կիրառել ձեր կամքի ազատությունը:
Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.
-
Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ընտրություններն ինչպե՞ս են ձեզ տանում դեպի ազատություն և հավերժական կյանք: Ինչպե՞ս է Տերն օրհնում ձեզ ձեր ջանքերի համար:
-
Ինչպե՞ս կարող են ձեր ընտրություններից մի քանիսը տանել ձեզ գերության: Ո՞րը կլինի փոփոխության ձեր առաջին քայլը: Տերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ: