Սեմինարիա
2 Նեփի 1. Գտնել ավետարանի սկզբունքները


«2 Նեփի 1. Գտնել ավետարանի սկզբունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 1. Գտնել ավետարանի սկզբունքները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 1

Գտնել ավետարանի սկզբունքները

Լեքին և Սարիան իրենց ընտանիքին ուսուցանելիս

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե ձեր համակրած անձն իր կյանքի ավարտին մոտ լիներ և մի վերջին խորհուրդ կամ պատգամ տար ձեզ: Լեքին գիտեր, որ ինքը շուտով մահանալու է, ուստի նա խոսեց իր զավակների հետ, որպեսզի ոգեշնչի նրանց պահել Աստծո պատվիրանները: Նրա ուսուցանած ճշմարտությունները կարող են ոգեշնչման և առաջնորդության աղբյուր լինել ձեզ համար: Այս դասը կարող է օգնել ձեզ սովորել հայտնաբերել սկզբունքները, որոնք կիրառվելու դեպքում կարող են առաջնորդել ձեզ՝ ստանալու Աստծո օգությունը ձեր կյանքում:

Ինչ փնտրել

Ուսումնասիրեք ստորև ներկայացված նկարը և հաջորդ մեկ րոպեի ընթացքում փորձեք տեսնել, թե քանի թաքնված առարկա կարող եք գտնել:

Զվարճալի բաներ. Փորձի՛ր գտնել
  • Ո՞ր առարկաները հեշտությամբ գտաք: Որո՞նք գտնելու համար ավելի շատ ջանք պահանջվեց:

  • Ինչպե՞ս փոխվեց թաքնված առարկաները գտնելու ձեր ունակությունը, երբ չգիտեիք ինչ փնտրել:

  • Ինչո՞վ է այս վարժությունը նման սուրբ գրությունների ուսումնասիրությանը:

Սուրբ գրությունների հետ կապված ձեր փորձառությունը կընդլայնեք, եթե ուսումնասիրության ժամանակ փնտրեք սկզբունքները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչ է սկզբունքը.

Ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է՝ ազատ կամքի արդար կիրառման համար։ Սկզբունքները սերում են ավետարանական ավելի խոր ճշմարտություններից և տալիս են ուղղորդում ու չափանիշներ, երբ մենք առաջ ենք մղվում ուխտի ճանապարհին (Դեյվիդ Ա. Բեդնար, «Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021թ., 123):

1 Նեփի գրքում ձեր կողմից նախկինում ուսումնասիրված սկզբունքների որոշ օրինակներ են. եթե պահենք մեր ուխտերը, զինված կլինենք արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով (տես 1 Նեփի 14.14) և երբ մենք սուրբ գրությունները համադրում ենք մեզ հետ, մենք սովորում և օգուտ ենք քաղում դրանցից (տես 1 Նեփի 19.23):

  • Ինչպե՞ս համառոտ կբացատրեք, թե ի՞նչ է սկզբունքը։

  • Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնց համար սկզբունքներ հայտնաբերելը կարող է օգտակար լինել մեր կյանքում:

Ինչպես գտնել սկզբունքները

  • Ի՞նչ եք արել անցյալում, որն օգնել է ձեզ գտնել սկզբունքները սուրբ գրություններում:

  • Ի՞նչն է դժվարություն եղել ձեզ համար, երբ փորձել եք գտնել սկզբունքները:

Սուրբ գրություններում սկզբունքները գտնելու արդյունավետ եղանակ է կարդալը և կարևոր բառեր, արտահայտություններ կամ գաղափարներ փնտրելը: Հետևյալ հարցերը կարող են օգնել դա անելու ընթացքում․

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին կրկնվում կամ կարևոր թվում:

  • Այդ հատվածներում ի՞նչ նախազգուշացումներ կամ խոստումներ էին ներառված:

  • Ո՞րն է հիմնական գաղափարը կամ կետը, որը հեղինակը փորձել էր փոխանցել:

  • Սուրբ Հոգին ի՞նչն ընդգծեց ձեզ համար:

Այդ բառերով, արտահայտություններով կամ գաղափարներով շարադրեք մի ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում: Շարադրելուց հետո, տվեք ձեզ հետևյալ հարցերը.

  • Արդյո՞ք այս սկզբունքը ճի՞շտ է բոլոր իրավիճակների, ժամանակների և մշակույթների համար: Եթե ոչ, ո՞ր համապատասխանեցումներն այն կդարձնեին ճիշտ:

  • Արդյո՞ք այս սկզբունքն ինձ և այլոց ավելի կմոտեցնի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

2 Նեփի 1 գլուխը պարունակում է Լեքիի վերջին խորհուրդներից մի քանիսը, որոնք նա տվեց իր զավակներին նախքան մահանալը: Նա հիշեցրեց նրանց Աստծո բարության մասին և մի քանի սկզբունք ուսուցանեց, որոնք նա հույս ուներ, որ կառաջնորդեն իր զավակներին կյանքի ընթացքում:

Կարդացեք 2 Նեփի 1.1–4 հատվածները՝ փնտրելով ճիշտ սկզբունքներ: Կարող եք օգտագործել վերևում կետանշաններով ներկայացված հարցերը:

  • Ի՞նչ գտաք:

Հետևյալը Լեքիի ուսուցանած սկզբունքի օրինակ է՝ մենք կարող ենք պաշտպանվել Տիրոջով՝ հետևելով Նրա նախազգուշացումներին (տես 2 Նեփի 1.3–4):

Ճշմարտությունը բացահայտելուց հետո օգտակար կլինի խորհել, թե այն ինչ է նշանակում, և ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:

Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգտակար լինել.

  • Ինչպե՞ս է Տերը պաշտպանել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց Իր նախազգուշացումներին հետևելու արդյունքում:

  • Ի՞նչ են ուսուցանում ձեզ Նրա նախազգուշացումներն Իր մասին, և ի՞նչ է զգում Նա ձեր հանդեպ:

Խորհեք, թե Տերն ինչ ձևերով կարող է նախազգուշացնել ձեզ այսօր, և ինչպես կարող եք արձագանքել:

Զարգացրեք սկզբունքներ գտնելու ունակությունը

Զարգացրեք սուրբ գրություններում սկզբունքներ գտնելու ունակությունը՝ հետևելով այդ գործընթացներին ստորև ներկայացվող վարժություններում:

Կարդացեք իր զավակներին տված Լեքիի վերջին խորհրդի հետևյալ հատվածներից առնվազն երկուսը: Այդ հատվածները կարող եք դիտել նաև «Լեքին ուսուցանում է իր ընտանիքին» տեսանյութում 0:393:35, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Ճիշտ սկզբունքները գտնելու համար օգտվեք «Ինչպես գտնել սկզբունքները» գործընթացից:

3:47

Lehi Teaches His Family | 2 Nephi 1:4–29

2 Nephi 1:4–29 | Lehi, a Book of Mormon prophet, teaches his family about keeping the commandments of God. Those who keep the commandments will be blessed.

պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    2 Նեփի 1 հատվածից ընտրեք մի ճշմարտություն, որն ըստ ձեզ, ամենաօգտակարը կլիներ ձեզ համար և ձեր օրագրերում գրեք հետևյալը.

    1. Ձեր գտած սկզբունքը և այն հատվածը կամ հատվածները, որոնք գտել եք այդ սկզբունքում

    2. Բացատրություն, թե ըստ ձեզ, այդ սկզբունքն ինչ է նշանակում

    3. Եղանակները, որոնցով ճշմարտությունը ձեր կարծիքով կարող է առաջանորդել ձեզ և կարևոր օրհնություններ բերել ձեր կյանք

    4. Այդ սկզբունքից ի՞նչ եք իմանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին

Մտածեք, թե ինչ արեցիք 2 Նեփի 1 գլխի սկզբունքները գտնելու և հասկանալու համար:

  • Ինչպե՞ս կարող է ձեզ օգնել սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ շարունակաբար սկզբունքներ փնտրելը:

  • Ինչպես կարող է այն ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության և Նրան նմանվելու ձեր ցանկության վրա: