«2 Նեփի 28.27–32. «Նրան, ով ընդունում է, [Աստված] կտա ավելին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«2 Նեփի 28.27–32», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
2 Նեփի 28.27–32
«Նրան, ով ընդունում է, [Աստված] կտա ավելին»
Ունե՞ք անպատասխան հոգևոր հարցեր, կամ երբեմն ցանկանո՞ւմ եք, որ ձեր վկայությունն ավելի արագ զարգանա: Նեփին բացատրել է, որ Երկնային Հորից գիտելիքը գալիս է քիչ-քիչ, երբ շարունակում ենք ստանալ այն, ինչ Նա մեզ ուսուցանում է: Այս դասը կօգնի ձեզ ավելի խորը հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է հայտնում մեզ ճշմարտությունը:
Աստված ուսուցանում է մեզ քայլ առ քայլ
Պատկերացրեք, որ նայում եք երկար բարձրացող աստիճանների, որոնք ներկայացնում են ձեր հոգևոր գիտելիքն ու հասկացողությունը:
-
Եթե աստիճանների ամենավերևում Աստծո գիտելիքն է, ըստ ձեզ, ներկայումս ո՞ր մակարդակում է ձեր գիտելիքը:
-
Աստված ի՞նչ ձևերով է օգնում մեզ ժամանակի ընթացքում ավելացնել մեր հոգևոր գիտելիքն ու հասկացողությունը:
-
Ի՞նչ կարող է պատահել մեկի հետ, որը չի կատարում հաջորդ քայլը, քանի որ իր ունեցած գիտելիքով վստահ չի զգում:
2 Նեփի 28 գլխում Նեփին շարունակել է վերջին օրերի մասին իր մարգարեությունը: Նա նկարագրել է որոշ մոտեցումներ, որոնք գերակայող էին լինելու մեր օրերում և ներկայացրել է մի ձև, որով Տերն օգնում է մեզ ստանալ ու հասկանալ ճշմարտությունը:
Կարդացեք 2 Նեփի 28.26–30 հատվածները և խորհեք այն բանի շուրջ, թե աստիճանների համանմանությունն ինչպես է օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին Նեփիի ուսուցանած ճշմարտությունները: Օգտակար կլինի իմանալ, որ ցուցումները պատվիրաններ և սկզբունքներ են, որոնք մեզ ուսուցանում են գործելու եղանակների մասին:
-
Այս հատվածը ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ Տիրոջ մասին: Այդ հասկացողությունն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:
-
Ըստ ձեզ՝ որոշ մարդիկ ինչո՞ւ են մերժում Աստծո խոսքից ավելին իմանալու հնարավորությունը:
Կարդացեք հատված 30-ը և մտածեք, թե ձեր բառերով ինչպես կամփոփեիք այն, ինչ ուսուցանում է հատվածը: Կարող եք ձեր ամփոփ խոսքը գրանցել ձեր սուրբ գրությունների այդ հատվածների կողքին:
Օրինակ մեր հոգևոր առաջընթացի համար
Այս հատվածում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պետք է ստանան այն:
Լույսի նմուշներ
Կարող եք դիտել «Լույսի նմուշներ. Հայտնության Հոգին» տեսանյութը (3:04), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org: Փնտրեք այն եղանակները, որոնցով Աստված Իր կամքն է հայտնում Իր զավակներին:
-
Ի՞նչ սովորեցիք երեց Բեդնարից, որը կարող է օգտակար լինել ձեր կյանքում:
-
Ըստ ձեզ՝ երեց Բեդնարի նկարագրած ո՞ր օրինակներն են լավագույնս համապատասխանում հատված 30-ում Նեփիի ուսուցանածին:
Կարդացեք սուրբ գրությունների հատվածներից առնվազն երկուսը և մտածեք, թե դրանք ինչ են ավելացնում 2 Նեփի 28.30 հատվածի ձեր ընկալմանը: Կարող եք ձեր սուրբ գրություններում այդ հատվածները կապել միմյանց հետ կամ խաչաձև հղում կատարել 2 Նեփի 28.30 հատվածին:
Մտածեք, թե ավետարանի ձեր հասկացողությունը և վկայությունը ժամանակի ընթացքում ինչպես են քիչ-քիչ ավելացել: Գրեք ձեր օրագրում, թե ըստ ձեզ, Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ հիշեիք և անեիք այսօրվա սովորածի արդյունքում: