«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30. «Տող առ տող, ցուցում առ ցուցում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. 2 Նեփի 28.30
«Տող առ տող, ցուցում առ ցուցում»
Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք ուսումնասիրեցիք 2 Նեփի 28.30 հատվածը և իմացաք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր պատրաստ են ստանալու այն: Այս դասը կօգնի ձեզ հիշել 2 Նեփի 28.30 հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Մտապահեք և բացատրեք
2 Նեփի 28.30 հատվածի սուրբ գրության հիմնական արտահայտությունը հիշելու համար կարող եք ձեր օրագրում չորս հորիզոնական գիծ գծել, որոնք աստիճաններ են հիշեցնում:
Այժմ այդ տողագծերին գրեք սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը՝ հետևյալ կերպ.
Մտածեք, թե աստիճաններն ինչպես կարող են հիշեցնել ձեզ, որ Աստված մեզ «տող առ տող» է ուսուցանում:
Կրկնեք այս սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը, մինչև կարողանաք անգիր ասել դրանք:
Նախորդ՝ «2 Նեփի 28.27–32» դասին դուք սովորեցիք, որ Աստված ճշմարտությունը տող առ տող հայտնում է նրանց, ովքեր կստանան այն: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ, ապա կատարեք հետևյալ գրավոր վարժությունը, որը կօգնի ձեզ պատրաստվել բացատրելու այս ճշմարտությունը.
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում «տող առ տող»:
-
Ըստ ձեզ՝ Աստծո կողմից մեզ արդեն տրված ճշմարտությունը ստանալով, ինչպե՞ս ենք պատրաստվում ավելին ստանալ:
Գործնական կիրառում
Մտածեք երկու-երեք բառի կամ արտահայտության մասին, որոնք, ըստ ձեզ, լավագույնս նկարագրում են այն, ինչ մենք սովորում ենք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրից: Ինչո՞ւ ընտրեցիք այդ բառերը:
Անհրաժեշտության դեպքում վերանայեք պարբերություններ 5–12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում:
Կարդացեք ստորև ներկայացված երկու սցենարները նույն ծխի երիտասարդների մասին, որոնք հաճախում են ծոմի և վկայության ժողովին: Ժողովի ժամանակ յուրաքանչյուրը տարբեր մտքեր ունի:
-
Թոմասն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչն իր հետ այնպես չէ: Նա հավատում է Աստծուն և հավատում է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Բայց նա զգում է, որ իր վկայությունը թույլ է ծխի մյուս անդամների համեմատ: Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք հնարավոր է, որ ինքը երբևէ անձամբ իմանա այն ամենը, ինչի մասին վկայում են ուրիշները:
-
Հանդիպման կեսից Լիզը դադարում է ուշադրություն դարձնել վկայություններին: Նա մտածում է. «Ես արդեն լսեցի նրանց ասած յուրաքանչյուր բառ և արդեն գիտեմ, որ այդ ամենը ճշմարիտ է»: Նա նաև ավելի քիչ ցանկություն է զգացել կարդալ սուրբ գրությունները և հաճախել սեմինարիա, քանի որ զգում է, որ իր վկայությունն արդեն բավականաչափ ուժեղ է: