Սեմինարիա
Հակոբ 5.54–77, 6.1–13. «Որքան օրհնված են նրանք, ովքեր ջանասիրաբար աշխատել են Նրա այգում»


«Հակոբ 5.54–77, 6.1–13. «Որքան օրհնված են նրանք, ովքեր ջանասիրաբար աշխատել են Նրա այգում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հակոբ 5.54–77, 6.1–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Հակոբ 5.54–77, 6.1–13

«Որքան օրհնված են նրանք, ովքեր ջանասիրաբար աշխատել են Նրա այգում»

մարդիկ՝ Մորմոնի Գիրքը կարդալիս

Հակոբ 5 գլխում ներկայացված ձիթենիների այլաբանությունն ինչպե՞ս է առնչվում ձեզ: Այս այլաբանության վերջին հատվածը խորհրդանշում է վերջին օրերում Տիրոջ գործը՝ ներառյալ այն ջանքերը, որ Նա ու Նրա սպասավորները գործադրում են` հոգիները վերջին անգամ Նրա շուրջը հավաքելու համար: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ աշխատելու Տիրոջ հետ և օգնելու դեպի Նրան դարձնել Երկնային Հոր զավակներին:

Մեծ աշխատանք

Պատկերացրեք հետևյալ սցենարը.

Վերջերս Անիկայի եպիսկոպոսը նրան խնդրել էր աղոթքով մտածել, թե ինչ եղանակներով կարող է մոտենալ ու օգնել իր ծխի երիտասարդ կանանցից մեկին, որը չէր հաճախում եկեղեցի: Անիկան մի փոքր նյարդայնանում է և զարմանում․ «Ինչո՞ւ է եպիսկոպոսը խնդրում ինձ անել դա: Եպիսկոպոսը հավանաբար շատ ավելի արդյունավետորեն կօգներ նրան, քան ես»:

  • Անիկայի եպիսկոպոսն ի՞նչ որոշ պատճառներով կարող էր առաջարկել, որ Անիկան մոտենա երիտասարդ կնոջը, այլ ոչ թե ինքը:

Այսօր կուսումնասիրեք Հակոբ 5 գլխի ձիթենիների այլաբանության վերջին մասը: Այլաբանության այդ հատվածը ներկայացնում է վերջին օրերը: Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այլաբանության այս հատվածից, այն է, որ Տերն Իր վերջին օրերի սպասավորներին հրավիրում է աշխատել Իր այգում՝ մասնակցելով Իսրայելի հավաքմանը:

Նախքան ուսումնասիրելը մտածեք, թե ինչ զգացողություններ կունենայիք, եթե Տերը հրավիրեր ձեզ օգնելու հավաքել մարդկանց Իր շուրջը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Նա հրավիրում ձեզ օգնել Իրեն հոգիները փրկելու Իր աշխատանքում: Ուսումնասիրելու ընթացքում փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Տիրոջ նպատակները, երբ նա հրավիրում է մեզ Իր հետ մասնակցել Իսրայելի հավաքմանը:

Այգու տերը սպասավորներին հրավիրում է աշխատել իր հետ

Այլաբանության վերջին մասը սկսվում է այգու տիրոջ (որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին) և նրա սպասավորի (որը ներկայացնում է Տիրոջ մարգարեներին) միջև տեղի ունեցող զրույցով:

Կարդացեք Հակոբ 5.61–62, 70 հատվածները և փնտրեք, թե ինչ կարգադրեց այգու տերն իր ծառաներին անել, և ինչու նա խնդրեց անել դա:

  • Այս հատվածներում ո՞վ կարող է ներկայացնել ձեզ և Եկեղեցու այլ անդամներին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը քննարկել է վերջին օրերին Տիրոջ և Նրա սպասավորների կատարած աշխատանքը.

2:3

2018թ․ Երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք

Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթին ասաց, որ այժմ, այսինքն՝ մեր օրերում, ժամը տասնմեկն է և վերջին անգամը, որ Նա մշակներ կկանչի Իր այգի՝ աշխարհի չորս կողմերից ընտրյալներին հավաքելու հստակ նպատակով [տես Վարդապետություն և Ուխտեր 33.3, 6]: …

Արդյո՞ք կցանկանայիք օգնել հավաքել Իսրայելն այս թանկագին վերջին օրերում: …

… Պատկերացրեք միայն: Բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են Երկիր մոլորակի վրա, մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին՝ մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա:

Մեր Երկնային Հայրն այս վերջին փուլի համար պահպանել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար կարող եմ ասել՝ Իր լավագույն թիմին: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դո՛ւք եք (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [դեռահասների համաշխարհային հոգևոր հավաք, 3-ը հունիսի, 2018թ.], լրացում New Era և Ensign ամսագրերի համար, 8, ChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչ օգնեցին սովորել կամ զգալ Աստծո մասին նախագահ Նելսոնի խոսքերը:

  • Այդ խոսքերը ձեզ ի՞նչ սովորեցրին ձեր և այն դերի մասին, որ պետք է կատարեք Իսրայելի հավաքման գործում:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Տերը հրավիրում մեզ օգնելու հավաքել մարդկանց Իր շուրջը:

Ձեր բաժինը Տիրոջ այգում

  1. Կատարեք հետևյալը․

    Ձեր օրագրում կամ մեկ այլ թղթի վրա պատկերեք այգու կամ դաշտի նկար, որը ներկայացնում է Տիրոջ այգին: Ապա մի քանի բան նկարեք կամ գրեք, որոնք ներկայացնում են հետևյալը.

    1. Տիրոջ այգում աշխատելու և Իսրայելի հավաքմանն օգնելու հնարավորությունները: Որպես օրինակ կարող են լինել այն նկարները կամ բառերը, որոնք ներկայացնում են մարդկանց, ում կարող եք օգնել ավելի մոտենալ Փրկչին, գործողություններ, որոնք կարող եք կատարել՝ ավետարանով անձամբ կամ առցանց կիսվելու համար, կամ ջանքեր՝ տաճարի և ընտանեկան պատմությունների միջոցով վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց օրհնելու համար:

    2. Խոչընդոտներ, որոնց բախվում եք Տիրոջ այգում աշխատելու ձեր ջանքերը գործադրելիս: Որպես օրինակ կարող են լինել նկարներ կամ բառեր, որոնք ներկայացնում են այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են վախը, որևէ բան անելու անորոշությունը կամ այլ բաներով խիստ զբաղված լինելու զգացումը:

Ուսումնասիրեք հետևյալ հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր բացահայտած խոչընդոտները: Կարող եք ձեր նկարած այգուն ավելացնել նկարներ կամ բառեր՝ սովորածի հիման վրա։

  • Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին:

  • Այս հատվածներից ի՞նչ բառեր կամ արտահայտություններ կարող են օգնել նրան, ով վարանում է մասնակցել Իսրայելի հավաքմանը:

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել կամ զգացել Տիրոջ հետ հոգիները դեպի Նրան բերելու աշխատանքին մասնակցելու համար:

Մի պահ մտածեք Տիրոջ հետ հոգիները դեպի Նրան բերելու աշխատանքին մասնակցելու ձեր հաջորդ քայլերի մասին: Ձեր օրագրում գրեք սրա հետ կապված մի նպատակ կամ հիմնվեք մի նպատակի վրա, որն ինքներդ արդեն սահմանել եք ձեզ համար: Կարող եք ներառել նաև բառեր կամ նկարներ, որոնք ներկայացնում են ձեր նպատակը ձեր պատկերած այգու վերաբերյալ: Ձեր նպատակների մասին խորհելիս կարող եք դիտել «2021 թվականի երիտասարդների թեմատիկ երգը՝ «Մեծ աշխատանք»» (4:06) տեսանյութը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org):

4:6

2021 Youth Theme Song: “A Great Work”