«Վարդապետության սերտման կրկնություն 5. Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 5», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 5
Մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունների մտապահումը կարող է օրհնել ձեզ բազմաթիվ ձևերով: Այս դասը կօգնի ձեզ մտապահել սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածների համար:
Հիշել
-
Ի՞նչն է, որն ըստ ձեզ, միշտ կհիշեք: Ինչո՞ւ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգն ուսուցանել է, որ «մեր Փրկիչը մեզ հրավիրում է մշտապես հիշել Նրան այնպես, ինչպես Նա է հիշում մեզ» («Մշտապես հիշեք Նրան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016թ., 110):
-
Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ միշտ հիշենք Իր Որդու մասին:
-
Ի՞նչ եղանակներով եք կարողացել ամեն օր հիշել Հիսուս Քրիստոսին:
-
Փրկչին և Նրա բոլոր գործերը հիշելը ինչպե՞ս է օրհնություն եղել ձեր կյանքում:
Հիսուս Քրիստոսին հիշելու կարևոր եղանակներից մեկն է՝ մտապահել սուրբ գրություններում բերված Նրա ուսմունքները: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք մտապահել ստորև բերված աղյուսակի վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը: Մտապահելիս խորհեք, թե այս հղումները և հիմնական արտահայտությունները հիշելը ինչպես կարող է օգնել ձեզ ամեն օր հիշել Հիսուս Քրիստոսին:
Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, եթե մինչև հիմա դա չեք արել:
Խառնեք և համապատասխանեցրեք
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
Առանձնացրեք չորս հատված, որոնք կարծում եք, որ ամենաշատը կօգնեն ձեզ այժմ ձեր կյանքում հիշել Հիսուս Քրիստոսին և մտածեք, թե ինչու եք այդպես կարծում: Այնուհետև կատարեք հետևյալ վարժությունը: Կարող եք փոխարենը նման վարժություն կատարել Վարդապետության սերտման բջջային հավելվածով:
-
Վերցրեք մի թուղթ և կտրեք չորս հավասար թերթիկների: Վարդապետության սերտման ձեր ընտրած հատվածներից յուրաքանչյուրի համար կատարեք հետևյալը.
-
Յուրաքանչյուր թերթիկի վրա գրեք սուրբ գրությունների հղումը և դրա հետ կապված հիմնական արտահայտությունը:
-
Կտրեք արտահայտության մասը՝ առանձնացնելով այն հղումից, ինչպես ցուցադրված է ներքևի օրինակում (կտրեք «/» նշանի տեղում).
2 Նեփի 26.33 / «Բոլորը նույնն են Աստծո համար»:
-
-
Երբ սուրբ գրությունների հղումներով և հիմնական արտահայտություններով չորս թերթիկները պատրաստ լինեն, թերթիկները հավաքեք մեկ տեղում և խառնեք:
-
Փորձեք գտնել սուրբ գրության յուրաքանչյուր հղման համապատասխան արտահայտությունը և միավորել՝ չօգտվելով ոչ մի բանից: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Կարող եք ժամանակ պահել և ամեն անգամ ավելի արագ դասավորել:
-
Դժվարացրեք վարժությունը՝ կտրելով արտահայտությունները, ինչպես ցուցադրված է ներքևի օրինակում.
2 Նեփի 28.30 / Աստված «կտա մարդկանց զավակներին՝ / տող առ տող, / ցուցում առ ցուցում»:
2 Նեփի 32.3 / «Սնվեք / Քրիստոսի խոսքերով. / քանզի ահա, / Քրիստոսի խոսքերը / կասեն ձեզ / բոլոր բաները, / որ դուք պետք է անեք»:
-
Խառնեք թերթիկները և փորձեք դրանք ճիշտ դասավորել: Կարող եք բոլոր հղումներն ու արտահայտությունները միանգամից խառնել կամ տվյալ պահին մեկ հատվածի վրա աշխատել: Կարող եք կատարել սա երկու կամ երեք անգամ: Կարող եք ժամանակ պահել և ամեն անգամ ավելի արագ դասավորել:
-
Եթե ավելի շատ ժամանակ ունեք, ընտրեք վարդապետության սերտման այլ հատվածներ ևս և կրկնեք գործողությունը: