«Ենովս. Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է մեղքերի ներում բերել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ենովս», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ենովս
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է մեղքերի ներում բերել
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես եք ներում ստանալու ձեր մեղքերի համար: Հակոբի որդի և Լեքիի թոռ Ենովսը «զորեղ աղոթքով» աղոթում էր Աստծուն (Ենովս 1.4) իր մեղքերի ներման համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հավատք գործադրել հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարել ներում ստանալու համար:
Մտածեք, թե ինչ է նշանակում ներումը ձեզ համար
Պատկերացրեք, որ մի ընկեր ունեք, որը ձեզ հարցնում է ապաշխարության և ներման մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կիմանաք, որ որևէ բանի համար ներման կարիք ունեք:
-
Ինչպե՞ս կարող եք մեղքերի ներում ստանալ:
-
Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ ներվել է այն բանից հետո, երբ փորձել է ապաշխարել:
Մտածեք, թե ինչ կասեիք ձեր ընկերոջը: Մտածեք, թե ինչ գիտեք ներման մասին և ինչ եք զգացել ներում խնդրելիս, ինչպես նաև՝ ինչը կցանկանայիք ավելի լավ իմանալ:
Երբ այս դասի ընթացքում ուսումնասիրեք Ենովսի պատմությունը, գտեք, թե նա ինչ արեց իր մեղքերի ներումը ստանալու համար, և դա ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում:
Ներումը սկսվում է ձեր և Աստծո միջև խոր հաղորդակցումից
Հակոբի որդի և Լեքիի թոռ Ենովսը «զորեղ աղոթքով» աղոթում էր Աստծուն մեղքերի ներման համար:
Կարդացեք Ենովս 1.1–8 հատվածը և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես ներում խնդրել և ստանալ:
Ժամանակ հատկացնելը և կարևոր արտահայտությունների մասին խորհելը կարող է սուրբ գրությունների ուսումնասիրման օգտակար հմտություն լինել: Այն թույլ է տալիս Սուրբ Հոգուն ավելի մեծ հասկացողությամբ ոգեշնչել ձեզ: Խորհելու համար կարող եք մտածել, թե ինչ է նշանակում արտահայտությունը և Սուրբ գրքերի կամ Թեմաների ուղեցույցում փնտրել բոլոր այն բառերը, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Կարող եք խորհել, թե ինչու էր Ենովսն օգտագործել տվյալ արտահայտությունը, և արդյոք երբևէ ունեցել եք նմանատիպ զգացողություն:
Ընտրեք ստորև ներկայացվող արտահայտություններից մի քանիսը կամ ձեր բացահայտած ուրիշ արտահայտություններ և փոքր-ինչ մտածեք, թե ինչ կարող եք սովորել դրանցից:
-
«Պայքար, որը ես ունեցա Աստծո առաջ» (հատված 2)
-
«Խորը ընկղմվել էին իմ սրտում» (հատված 3)
-
«Իմ հոգին քաղցում էր» (հատված 4)
-
«Զորեղ աղոթք և աղաչանք» (հատված 4)
-
«Քո մեղքերը ներված են քեզ» (հատված 5)
-
«Իմ հանցանքը սրբվեց» (հատված 6)
-
«Տե՛ր, ինչպե՞ս է դա արվում» (հատված 7)
-
«Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ» (հատված 8)
Ենովսի պատմությունից սովորած կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ երբ ապաշխարում և գործում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքով, մեր մեղքերը կարող են ներվել, և մենք կապրենք: Կարող եք այս սկզբունքը գրել ձեր օրագրում:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը․
Երբ մենք իսկապես ապաշխարենք, Քրիստոսը կհեռացնի մեր մեղավորության զգացողության բեռը: Մենք կարող ենք իմանալ, որ ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի դա մեզ. Նա է Մաքրագործողը: Ներման ոչ մի այլ վկայություն չի կարող ավելի հզոր լինել (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Լիահոնա, մայիս 2007թ., 101):
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ տեղի կունենա, երբ որևէ մեկը փորձի ներում խնդրել առանց ապաշխարելու և առանց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու: Ինչո՞ւ:
-
Ենովսն ի՞նչ եղանակներով փորձեց ապաշխարել և հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում ապրեցնել:
Կարող է օգտակար լինել տեսնելը, թե դասի սկզբում ներկայացված իրավիճակի հարցերից որո՞նց կարող եք պատասխանել՝ օգտվելով Ենովսի պատմությունից:
Այսօր մենք կարող ենք ունենալ այնպիսի փորձառություններ, ինչպիսին Ենովսն ուներ
Շատ մարդիկ ներումը չեն ստանում այնքան արագ ու հանկարծակի, ինչպես Ենովսը: Սակայն երբ մենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրենք և ապաշխարենք այնպես, ինչպես Ենովսը, մենք նույնպես կարող ենք ներում ստանալ ու ապրեցվել:
Խորհեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու և ապաշխարելու ձեր ջանքերի շուրջ: Այդ ընթացքում կարող եք անել հետևյալը.
-
Խորհեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի և մեզ ներելու ու օգնելու Նրա ցանկության մասին: Ըստ ձեզ՝ Նա ի՞նչ է ցանկանում, որ անեք Իր հանդեպ հավատք գործադրելու և ապաշխարելու համար:
-
Մտածեք, թե վերջին անգամ երբ եք զգացել, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք եք գործադրել և ապաշխարել: Դա վերջե՞րս է եղել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:
-
Կարող եք ծրագրել և ժամանակ հատկացնել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեծ հավատքով աղոթելու համար: Սովորականից տարբերվող ի՞նչ մոտեցմամբ կաղոթեք: Ինչպե՞ս կարող եք Ենովսի նման դրսևորել Տիրոջ ներումը ստանալու ձեր ցանկությունը: