«Վարդապետության սերտման կրկնություն 6. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 6
Հասկանալ և բացատրել
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը կօգնի ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի ճշմարտությունները:
Ռազմավարություն
Մտածեք ձեր սիրած սպորտաձևի, սեղանի խաղի, թղթախաղի կամ տեսախաղի մասին:
-
Ո՞ր ռազմավարություններն են օգնում հաղթել ձեր սիրած սպորտաձևերում կամ խաղերում: Ինչո՞ւ:
-
Ինչո՞ւ է կարևոր խաղում ռազմավարություն կամ ծրագիր ունենալ:
Երկու երիտասարդների օրինակը, որոնք իրենց սպորտաձևում և Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունում հաջողության հասնելու համար ռազմավարություններ են օգտագործում, դիտեք «Պահպանել հոգևոր «մարզավիճակը»» տեսանյութը (3:31), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:
-
Սուրբ գրությունները կարդալուց բացի ռազմավարություններ ունենալն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրություններում ներկայացված Աստծո խոսքերը:
-
Ի՞նչ ռազմավարություններ եք օգտագործել, որոնք օգնել են ձեզ հասկանալ սուրբ գրությունները:
Շատ ռազմավարություններ կան, որոնք կօգնեն ձեզ ավելի խորությամբ հասկանալ սուրբ գրությունները: Այս դասին դուք հնարավորություն կունենաք փորձել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատվածներն ավելի լավ հասկանալու ռազմավարությունը:
Ստորև ներկայացված է Մորմոնի Գրքի առաջին կեսի վարդապետության սերտման հատվածների ցուցակը: Ընտրեք մեկը կամ մի քանիսը, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ:
Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Բոլորը նույնն են Աստծո համար»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դուք պետք է միշտ աղոթեք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։ |
Սուրբ գրությունների հղումներ | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։ |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Խորացրեք ձեր հասկացողությունը
Կարդացեք ձեր ընտրած հատվածը կամ հատվածները:
-
Այդ հատվածներից ի՞նչը կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Ի՞նչ ռազմավարություններ կարող եք օգտագործել դրա համար:
Ձեր ընտրած հատվածը կամ հատվածներն ավելի խորությամբ հասկանալու համար օգտագործեք ստորև ներկայացվող ռազմավարությունը կամ ձեր իմացած մեկ այլ ռազմավարություն: Ավելի ուշ դասի ընթացքում ձեզ հնարավորություն կտրվի բացատրել սովորածը:
Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը հաճախ ներառում է սուրբ գրությունների ուսումնասիրության «Տող առ տող» կոչվող վարժությունը, որում բացատրվում կամ սահմանվում են որևէ սուրբ գրության հիմնական բառերն ու արտահայտությունները: «Տող առ տող» վարժության օրինակներ կան այստեղ. «Մի վախեցեք», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021թ., 32 կամ «Ստեղծեք հիմք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021թ., 19:
Վարդապետության սերտման վերոնշյալ հատվածներից մեկի համար ստեղծեք ձեր սեփական «Տող առ տող» վարժությունը: Եթե սիրում եք նկարչություն, կարող եք ձեր «Տող առ տող» էջին նկարներ և գույներ ավելացնել: Հետևեք ստորև նշված ցուցումներին, որոնք կօգնեն ձեզ ստեղծել այն.
-
Էջի վերևում գրեք ձեր ընտրած սուրբ գրության հատվածի բոլոր բառերը:
-
Սուրբ գրության այդ հատվածից ընտրեք առնվազն հինգ բառ կամ արտահայտություն և իրար տակ գրեք դրանք էջի ձախ կողմում: Յուրաքանչյուր բառի կամ արտահայտության կողքին բավարար տեղ թողեք նշումների համար:
-
Գտեք և դուրս գրեք սահմանումներ, բացատրություններ, օրինակներ, այս հատվածին առնչվող սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք կարող են օգնել ձեզ խորությամբ հասկանալ սուրբ գրությունների ձեր ընտրած հատվածի բառերն ու արտահայտությունները: Դրանք սյունակով գրեք այն բառի կողքին, որի հետ կապված են: Կարող եք օգտվել այնպիսի գործիքներից, ինչպիսիք են՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը, համաժողովների ելույթները կամ Եկեղեցու ամսագրերը:
-
Ձեր փաստաթղթի որևէ հատվածում ավելացրեք մի պարբերություն այն մասին, թե ինչ սովորեցիք կամ ինչ եք ցանկանում հիշել այս հատվածից: Գրեք նաև, թե այն ինչ է ուսուցանում ձեզ Փրկչի, Նրա Եկեղեցու կամ մեզ փրկելու Նրա առաքելության մասին:
Ցանկության դեպքում այս վարժությունը կրկնեք ցանկում նշված վարդապետության սերտման մեկ այլ հատվածի համար:
Կիսվեք նրանով, ինչ սովորում եք
Մի մտերիմ ընկեր գտեք և նրա կամ ընտանիքի անդամի հետ կիսվեք ձեր «Տող առ տող» էջով: Բացատրեք, թե այս վարժությանը մասնակցելու արդյունքում ինչ որոշակի բաներ սովորեցիք այդ սուրբ գրության մասին: