2021
Դնել հիմքը
Հունվար 2021 թ․


«Դնել հիմքը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021, 19։

Տող առ տող

Դնել հիմքը

Այս տարվա թեման կօգնի ձեզ տեսնել ձեր դերը Աստծո արքայությունը կառուցելու գործում։

Նկար
Դնել հիմքը

Բարին գործել

Բարին գործել՝ նշանակում է ոգեշնչել և մղել մյուսներին, որպեսզի ներգրավվեն այդ գործին և բարի ու ազնիվ գործեր կատարեն։

Հիմք

Շենքի ստորին հատվածն է, որը պահում է այդ հիմքի վրա կառուցված շինության ծանրությունը։

Մեծ աշխատանք

Մեր մեծ աշխատանքն է՝ օգնել երկրի վրա Աստծո արքայության կառուցմանը, այդ թվում՝ Իսրայելի հավաքման գործին։1

Եվ փոքր բաներից

Ձեր կատարած ամեն մի բարի գործը նպաստում է մի մեծ բանի կառուցմանը։

Սիրտը և պատրաստակամ միտքը

Տերը ցանկանում է, որ Իր գործին նվիրենք մեր ցանկությունները, մտքերը և զգացմունքները։

Ճաշակել հողի բարիքը

Հին Կտակարանից․ նշանակում է երկրի բարիքը ուտել (տես Եսայիա 1․19

Սիոն

Սիոն կարող է նշանակել․ Տիրոջ ժողովուրդ, այն վայրը, որտեղ բնակվում է Տիրոջ ժողովուրդը, կամ ինչպես է ապրում Տիրոջ ժողովուրդը (մաքուր սրտով, ապրում է սելեստիալ օրենքով)։

Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Սիոն», scriptures.ChurchofJesusChrist.org; Gospel Topics, “Zion,” topics.ChurchofJesusChrist.org։

Հղում

  1. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3 2018 թ․), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։

Տպել