2021
Ողջո՛ւյն
Հունվար 2021 թ․


«Ողջո՛ւյն», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021, դիմերեսի շապիկի ներսի հատված

Ողջո՛ւյն

Դիմավորեք ձեր նոր ամսագիրը։

Նկար
երիտասարդներ

Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը ձեր ամսագիրն է՝ ստեղծված հատուկ երիտասարդների համար։

Յուրաքանչյուր համարում դուք կգտնեք հատուկ մի բան։ Մենք կկարդանք առաքյալների և մյուս ղեկավարների հոգևորապես վեհացնող ուղերձները, երիտասարդների վկայություններն ու փորձառությունները, զվարճալի միջոցառումներ և այլն։

Այս բաժնում մենք կներկայացնենք ամբողջ աշխարհի երիտասարդներին, ովքեր պատմում են, թե ինչով են սիրում զբաղվել և կտեսնենք, թե ինչպիսին է նրանց կյանքը։ Մենք ցանկանում ենք տպագրել նաև ձեր պատմությունները։ Ուղարկեք մեզ նամակ ձեր սիրած հետաքրքրությունների մասին, ընդգրկեք սուրբ գրության սիրելի հատվածը, պատմեք մի փոքր ձեր ընտանիքի մասին և համառոտ ներկայացրեք, թե երբ եք զգացել, որ Տերն օգնել է ձեզ։ Ուղարկեք ձեր էլեկտրոնային նամակը ftsoy@ChurchofJesusChrist.org հասցեին։

Տպել