2021
Իմ բոլոր ընկերները խաղում են դեռահասների վարկանիշային տեսախաղերը, բայց ես նախընտրում եմ չխաղալ: Արդյո՞ք դեռահասների վարկանիշային խաղերը կարելի է խաղալ։
Հունվար 2021 թ․


«Իմ բոլոր ընկերները խաղում են դեռահասների վարկանիշային տեսախաղերը, բայց ես նախընտրում եմ չխաղալ: Արդյո՞ք դեռահասների վարկանիշային խաղերը կարելի է խաղալ» Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021 թ․, 30-31։

Հարցեր և Պատասխաններ

«Իմ բոլոր ընկերները խաղում են դեռահասների վարկանիշային տեսախաղերը, բայց ես նախընտրում եմ չխաղալ: Արդյո՞ք դեռահասների վարկանիշային խաղերը կարելի է խաղալ»։

Աշխարհի չափանիշները

«Ես նույնպես նախընտրում եմ չխաղալ դեռահասների վարկանիշային խաղերը: Դրանցից մի քանիսը կարող են զվարճալի լինել, բայց երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել։ Ես խաղում եմ զվարճալի խաղեր ընտանիքիս անդամների հետ և ինձ ավելի լավ եմ զգում, երբ չեմ խաղում դեռահասների վարկանիշային խաղերը։ Այն չափանիշները, որոնք այսօր կան աշխարհում, չեն համընկնում Աստծո չափանիշների հետ, իսկ ես ուզում եմ Նրան նմանվել»:

Փեյթոն Դ․, 13 տարեկան, Նևադա, ԱՄՆ

Լսեք Հոգուն

«Արդյո՞ք տեսախաղերում կա կոպիտ բառապաշար կամ անպարկեշտություն։ Մենք պետք է խուսափենք դրանցից, որովհետև դրանք վանում են Հոգին: Բռնությունը նույնպես վանում է Հոգին։ Մանրամասնորեն և աղոթքով խորհեք, թե արդյո՞ք դուք զգում եք Հոգին ձեր կյանքում, երբ մշտապես խաղում եք այս խաղերը»։

Միրիանա Բ., 18 տարեկան, Վաշինգտոն, ԱՄՆ

Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչները

«Կարևոր է հիշել, որ մենք մեզ վրա ենք վերցրել Հիսուս Քրիստոսի անունը, ուստի, մենք Նրա ներկայացուցիչներն ենք։ Մեր բոլոր գործողությունները կատարելիս մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք վարվում ենք այնպես, ինչպես Նա կվարվեր, քանի որ ցանկանում ենք մոտենալ Նրան»։

Բրենդոն Կ․, 17 տարեկան, Օհայո, ԱՄՆ

Լավ, ավելի լավ, ամենալավ

«Մենք պետք է հիշենք, որ միշտ կան լավ, ավելի լավ և ամենալավ բաները, որոնք մենք կարող ենք դիտել, խաղալ և լսել։ Նույնիսկ, եթե կան վատ բաներ, որոնք կարող ենք անել, գուցե կլինեն ավելի օգտակար և ուրախալի բաներ, որոնք նույնպես կարող ենք անել»։

Աշ Հ․, 17 տարեկան, Վիրջինիա, ԱՄՆ

Ինչպե՞ս կզգար Փրկիչը։

«Զվարճանքն ընտրելիս ես ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք Փրկիչը հարմարավետ կզգար, եթե ինձ դիտեր կամ ինձ հետ խաղար։ Եթե ​​պատասխանը «ոչ» է, ապա ես չեմ ընտրում այդ զվարճանքը՝ անկախ դրա վարկանիշից։ Կան շատ լավ խաղեր, որոնք կարող են լինել և՛ զվարճալի, և՛ դժվար, միևնույն ժամանակ կհրավիրեն Հոգուն լինել մեզ հետ»։

Բրիջիթ Դ․, Կալիֆորնիա, ԱՄՆ

Տպել