2021
Լսեք, ականջ դրեք և ուշք դարձրեք
Հունվար 2021 թ․


«Լսեք, ականջ դրեք և ուշք դարձրեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար, 2021, 32։

Վերջին բառը

Լսեք, ականջ դրեք և ուշք դարձրեք

Լսեք, ականջ դրեք և ուշք դարձրեք

Վարդապետություն և Ուխտերի առաջին բառն է ականջ դրեք (տես Վարդապետություն և Ուխտեր 1․1Դա նշանակում է «լսել հնազանդվելու մտադրությամբ»: Ականջ դնել նշանակում է՝ «լսել Նրան»․ լսել, թե ինչ է Փրկիչն ասում, իսկ հետո ուշք դարձնել Նրա խորհրդին։ Այդ երկու բառով՝ «Լսիր Նրան», Աստված մեզ տալիս է հաջողության, երջանկության և ուրախության օրինակն այս կյանքում: Մենք պետք է լսենք Տիրոջ խոսքերը, ականջ դնենք դրանց և ուշք դարձնենք նրան, ինչ Նա ասել է մեզ։

Մենք որտե՞ղ կարող ենք լսել Նրան։

Կարող ենք դիմել սուրբ գրություններին։ Մենք կարող ենք նաև լսել Նրան տաճարում։ Մենք նաև ավելի հստակ ենք լսում Նրան, երբ բարելավում ենք Սուրբ Հոգու շշուկները ճանաչելու մեր ունակությունը։ Վերջապես, մենք լսում ենք Նրան, երբ ականջ ենք դնում մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերին:

Ի՞նչ կլինի, երբ դուք ավելի գիտակցված լսեք, ականջ դնեք և ուշք դարձնեք նրան, ինչ ասել է Փրկիչը, և ինչ է Նա ասում հիմա իր մարգարեների միջոցով: Ես խոստանում եմ, որ դուք ավելի մեծ ուժ կստանաք՝ պայքարելու գայթակղության, դժվարության և թուլության դեմ: Ես խոստանում եմ հրաշքներ՝ ձեր ընտանեկան հարաբերությունների և ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ ես խոստանում եմ, որ ուրախություն զգալու ձեր կարողությունը կավելանա նույնիսկ այն դեպքում, երբ ձեր կյանքում ավելանա իրարանցումը: