«Պատասխան Օլիվերի համար», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար, 2021, 12-13։ Եկ, հետևիր ինձ Պատասխան Օլիվերի համար Հեղինակ՝ Էրիկ Բ․ Մըրդըք, նկարազարդումը՝ Լենս Ֆրայ Օլիվեր Քաուդերին եկել էր մնալու ավագ Ջոզեֆի և Լյուսի Մակ Սմիթների տանը, երբ նա դասավանդում էր նրանց ագարակի հարևանությամբ գործող դպրոցում։ Օլիվերը լսել էր նրանց որդու՝ Ջոզեֆի և ոսկե թիթեղների մասին։ Նա ցանկանում էր իմանալ ավելին։ Օլիվերը տպավորված էր՝ իմանալով, թե ինչպես է Աստված Ջոզեֆին զորություն տվել թարգմանելու ոսկե թիթեղները։ Ես ցանկանում եմ օգնել թարգմանության գործում։ Երբ դպրոցի ժամերն ավարտվեն, ես կգնամ և կօգնեմ Ջոզեֆին։ Դու պետք է աղոթես և հարցնես Տիրոջը՝ արդյո՞ք դա ճիշտ է քեզ համար։ Այդ երեկո Օլիվերն աղոթեց և հարցրեց Տիրոջը, թե ինքը ի՞նչ պետք է անի։ Օլիվերը խաղաղություն զգաց, երբ աղոթեց թարգմանության հարցում Ջոզեֆին օգնելու մասին։ Շուտով Օլիվերը մեկնեց՝ հանդիպելու Ջոզեֆ Սմիթին։ Նա ճանապարհ ընկավ Ջոզեֆի եղբոր՝ Սեմյուելի հետ։ Ջոզեֆ, ես եկել եմ օգնելու։ Ես կարող եմ լինել քո դպիրը։ Շնորհակալություն: Ես երախտապարտ եմ քո օգնության համար։ Ջոզեֆը և Օլիվերը սկսեցին թարգմանել։ Այս փորձառությունը ոգևորել էր Օլիվերին, սակայն նա դեռ հարցեր ուներ։ Մի օր Ջոզեֆը հայտնություն ստացավ Օլիվերի համար՝ հիշեցնելով նրան իր աղոթքի պատասխանը․ «Ճշմարիտ, ճշմարիտ, ասում եմ քեզ. Եթե դու լրացուցիչ վկայություն ես փափագում, ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին։ Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ։ Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»։1 Ես աղոթեցի, որ իմանամ, թե արդյո՞ք պետք է գամ և օգնեմ քեզ, և ես խաղաղություն զգացի։ Ոչ ոք չէր կարող իմանալ այս մասին, բացի Աստծուց։ Օլիվերը հաստատ գիտեր, որ այդ աշխատությունը ճշմարիտ էր։ Նա և Ջոզեֆը ավարտեցին թարգմանությունը, որը կոչվեց Մորմոնի Գիրք։