2021
Պաշտպանելով իմ համոզմունքները
Հունվար 2021 թ․


«Պաշտպանելով իմ համոզմունքները», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021, 27։

Ամուր հիմքեր

Պաշտպանելով իմ համոզմունքները

Նկար
ընկերներ

Նկարազարդումը՝ Լուկա Դի Բարթոլոմեո

Մի երեկո ես ժամանակ էի անցկացնում մի խումբ ընկերների հետ։ Մենք զրուցում էինք, և նրանք սկսեցին բամբասել իմ մյուս ընկերներից, ովքեր ներկա չէին։ Ինձ համար տհաճ էր այն, ինչ նրանք ասում էին։ Ապա ես հուշում ստացա Հոգուց, որ պետք է պաշտպանեմ այն, ինչին հավատում եմ։

Առանց վարանելու ես ասացի նրանց, որ ինձ հաճելի չէ այն, ինչի մասին նրանք խոսում են և խնդրեցի իմ ներկայությամբ չբամբասել։ Նրանք ասացին, որ դա կենսակերպի մի մաս է և դրանում ոչ մի բան չկա։ Առանց նեղվելու ես լսեցի նրանց կարծիքը, իսկ հետո բացատրեցի, թե ես ինչին եմ հավատում։ Ապա ես վեր կացա և հեռացա։

Այդ երեկո իմ ունեցած փորձառությունը ստիպեց ինձ մտածել, թե Ջոզեֆ Սմիթն ինչերի միջով է անցել։ Երբ Ջոզեֆ Սմիթը ձեռք բերեց ոսկե թիթեղները, նա շատ հալածանքների ենթարկվեց։ Անկախ նրանից, թե որքան սաստիկ էին հալածանքները, Ջոզեֆ Սմիթն անդրդվելի էր և չէր թուլանում։ Աստված Ջոզեֆ Սմիթի կողքին էր և օգնում էր նրան, և ես գիտեի, որ Աստված նաև ինձ հետ էր, երբ ես պաշտպանեցի այն, ինչը ճիշտ էր։

Այդ երեկո ես կորցրի մի քանի ընկերների` իմ համոզմունքները պաշտպանելու համար, և ես տխուր էի այդ պատճառով։ Սակայն ես խաղաղություն և մխիթարություն էի զգում, անելով այն, ինչը ճիշտ էր։ Կարճ ժամանակ անց իմ ընկերներից մեկն ինձ շնորհակալություն հայտնեց իմ ասածի համար։ Դրա շնորհիվ մեր ընկերությունը վերականգնվեց, և այն ավելի ամուր էր, քան նախկինում։

Էնդրյու Ֆ․, Յուտա, ԱՄՆ

Տպել