«Ուղերձ Առաջին Նախագահությունից», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021 թ․, 2։
Ուղերձ Առաջին Նախագահությունից
Մեր սիրելի երիտասա՛րդ եղբայրներ և քույրեր,
Ուրախ ենք ձեզ ներկայացնել Երիտասարդներին զորացնելու համար նոր ամսագիրը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդների համար է։ Եկեղեցու այսօրվա երիտասարդնե՛ր, մենք շնորհակալ ենք ձեր բարության և ուժի համար։ Դուք իսկապես Իսրայելի հույսն եք։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ այս նոր հրատարակությունը օգնի ձեզ ամուր լինել և մոտենալ ձեր Երկնային Հորը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Տերը մեծ աշխատանք ունի ձեր և ձեր սերնդի համար։ Ձեզ օգնելու համար ամսագիրը կպարունակի ձեզ շատ սիրող ներկայիս մարգարեների և առաքյալների արդի ուսմունքները։ Սուրբ գրություններն ուսումնասիրելիս, երբ օգտվեք Եկեղեցու Ե՛կ, հետևիր ինձ նյութերից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու և սովորելու համար, կարող եք նաև ընթերցել այս ամսագիրը՝ լրացուցիչ գիտելիքներ, մտքեր և ոգեշնչում ստանալու համար։
Առաջին անգամն է, որ երիտասարդների համար նախատեսված այս առանձին հրատարակությունը հասանելի է տարբեր երկրների համար, տարբեր լեզուներով։ Հուսով ենք, որ այն իր հետ կբերի համաշխարհային պատկանելության և միասնության ոգի, և որ դուք ուժ կստանաք՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների վկայություններից և փորձառություններից։
Այս ամսագրի անունն արտացոլում է մեր վստահությունը ձեր՝ Եկեղեցու երիտասարդների ունեցած ուժի հանդեպ։ Մենք վկայում ենք, որ ճշմարիտ ուրախությունը գալիս է Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի և Նրա վերականգնված Եկեղեցու հանդեպ մեր հավատքի շնորհիվ։
Հարգանքով՝
Առաջին Նախագահություն