«Մարդիկ ինձ նախատում են, որ մեծամտություն է ասել, թե մենք միակ ճշմարիտ եկեղեցին ենք։ Ես ի՞նչ պետք է ասեմ նրանց» Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021, 31։
Նշանակետ
Մարդիկ ինձ նախատում են, որ մեծամտություն է ասել, թե մենք միակ ճշմարիտ եկեղեցին ենք։ Ես ի՞նչ պետք է ասեմ նրանց։
Տերն Ինքն է ասել Ջոզեֆ Սմիթին, որ այս եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին [է] ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, հավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես» (Վարդապետություն և Ուխտեր 1․30)։
Այս պնդումը բնավ չի նշանակում, որ մենք ավելի լավն ենք, քան ուրիշ որևէ մեկը։ Բայց դա նշանակում է, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է։ Նա է ղեկավարում այն, Նա է վերականգնել և տվել Եկեղեցուն Իր իշխանությունը։ Այդ պատճառով կան որոշակի բաներ, որոնք կարող է առաջարկել միայն այս Եկեղեցին, դրանք են՝ մարգարեներն ու առաքյալները, տաճարային արարողությունները և ուխտերը, ինչպես նաև՝ Մորմոնի Գիրքը։ Մենք երախտապարտ ենք այս ամենի համար և ցանկանում ենք տալ դրանք ուրիշներին մաքուր սիրուց մղված՝ ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք «ճիշտ լինել» կամ «Եկեղեցին մեծացնել»։
Թեև մենք համարձակ և վստահ կարող ենք վկայել Եկեղեցու մասին, մենք չպետք է ամբարտավան լինենք ուրիշների նկատմամբ կամ չհարգենք նրանց համոզմունքները։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի անգամ ասել է․ «Մենք մարդկանց չենք խնդրում, որ դեն գցեն ամեն լավ բան, որ ունեն, մենք միայն խնդրում ենք նրանց, որ գան և ավելին ստանան» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 155)։