Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13․ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»


«Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13․ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»

Փրկչի տառապանքները Գեթսեմանիում

Ալմա 7.1–13 հատվածի ուսումնասիրությունից իմացաք, թե ինչ տառապանքներ կրեց Փրկիչը որպես Իր Քավության մաս, «որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին» (Ալմա 7.12)։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 7.11–13 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Մտապահեք և բացատրեք

Ալմա 7.11–13 հատվածների սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս հատվածը, եթե այն դեռ չեք նշել։

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ հիշել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։ Գրեք այն, ինչ հիշում եք սուրբ գրության այդ հղումից և հիմնական արտահայտությունից: Եթե առաջին փորձից չեք կարողանում անել դա, վերընթերցեք հղումն ու արտահայտությունը, հետո փորձեք գրել այն։ Կարդացեք ու գրեք այնքան անգամ, մինչև կարողանաք հիշելով գրել ամբողջը։

Նախորդ դասին Ալմա 7.11–13 հատվածից սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից և օգնի մեզ հաղթահարել մահկանացու կյանքի դժվարությունները:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը հաղորդագրություն է ուղարկել ձեզ, որում պատմում է իր որևէ դժվարության մասին, որ նա ունի այդ պահի։ Դուք կարծում եք, որ Ալմա 7.11–13 հատվածի ուղերձը օգտակար կլինի ձեր ընկերոջ համար, բայց անհանգստանում եք, որ նա չի կարդա այն, եթե նրան ուղարկեք միայն սուրբ գրության հղումը։

պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ինչպե՞ս ամփոփ կներկայացնեիք Ալմա 7.11–13 հատվածն այնպես, որ այն օգներ ձեր ընկերոջը հաղթահարել իր դժվարությունը։

Գործնական կիրառում

Գտեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Այդ սկզբունքները ձեր օրագրերում գրեք որպես վերնագրեր՝ յուրաքանչյուրի միջև տեղ թողնելով, որպեսզի կարողանաք հետո դասի ընթացքում պատասխանել դրանց վերաբերյալ հարցերին։

Մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ալմա 7.11–13 հատվածներում ուսուցանվող վարդապետությունը ինչպես կարող են օգնել հետևյալ սցենարում։

Երբ մի քանի տարի առաջ Փիթերի ծնողներն ամուսնալուծվեցին, նա սկսեց զգալ, որ իր կյանքը աստիճանաբար դժվարանում է։ Նա խնդիրներ ուներ դպրոցում, իր ընկերներից մի քանիսը, կարծես, չէին ընդգրկում իրեն իրենց ընկերների շարքերը, ինչպես նախկինում էր։ Փիթերը գրեթե դադարել էր նաև եկեղեցի հաճախել, կարդալ իր սուրբ գրությունները և աղոթել Աստծուն։ Մի օր Փիթերն իր խնդիրների մասին պատմեց իր ընկերներից մեկին։ Նա ասաց․ «Ես ուզում եմ, որ իրավիճակը շտկվի, բայց չգիտեմ ուր դիմել։ Ես այնքան մենակ եմ զգում ինձ ու կարծես՝ չեմ կարողանում դուրս գալ այս իրավիճակից»։

Պատկերացրեք, որ դուք Փիթերի ընկերն եք, որի հետ նա խոսում էր, և որ նա նաև խորհուրդ էր հարցրել ձեզնից, թե ինչպես հաղթահարի իր դժվար իրավիճակը։ Փիթերին իր դժվար իրավիճակում օգնելու համար օգտագործեք Ալմա 7.11–13 հատվածները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Գործեք հավատքով

Կարդացեք պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Կարող եք նշել այն, ինչ օգտակար կհամարեք։

պատկերակ, գրառում
icon
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Ի՞նչ կարող եք ուսուցանել Փիթերին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել Փիթերին հավատքով գործել։

    • Ի՞նչ կարող է անել Փիթերը՝ ստանալու այն օգնությունը, որը Հիսուս Քրիստոսը կարող է տալ։

Հասկացություններն ու հարցերը քննեք հավերժության հեռանկարով

Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում կարդացեք պարբերություն 8-ը։ Կարող եք նշել այն, ինչ օգտակար կհամարեք

icon
  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչպե՞ս կցանկանար, որ Փիթերը մտածեր իր իրավիճակի մասին։

    • Ըստ ձեզ՝ Փիթերի համար ինչո՞ւ օգտակար կլիներ իր իրավիճակը տեսնել հավերժության հեռանկարով։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում կարդացեք պարբերություններ 11-12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել Փիթերին։

  1. Պատասխանեք այս բաժնի հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

    • Աստծո կողմից նշանակված ո՞ր աղբյուրները կարող եք խորհուրդ տալ Փիթերին, որոնք կարող են ապահովել նրան անհրաժեշտ օգնությունը:

    Ալմա 7.11–13-ը Աստվածայնորեն նշանակված կարևոր աղբյուրներից մեկն է, որ կարող է օգնել այս իրավիճակում։ Վերընթերցեք այս հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգտակար լինել Փիթերի համար։

    • Ի՞նչ կցանկանայիք, որ Փիթերը հասկանա ու զգա այս հատվածներից։

    • Կարո՞ղ եք սուրբ գրությունների այլ հատվածներ հիշել, որոնք ուսուցանում են, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ Փիթերն իմանա։