«Վարդապետության սերտում․ Ալմա 34.9–10․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտում. Ալմա 34.9–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտում. Ալմա 34.9–10
«Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։
Նախորդ դասին սովորեցիք Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության մասին։ Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել Ալմա 34.9–10 հատվածների հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և այս հատվածի օգնությամբ իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։
Բացատրեք և մտապահեք
Երբևէ նկատե՞լ եք, որ ավելի հեշտ է ինչ-որ բան մտքում հասկանալ, քան այն բառերով բացատրել։ Վարդապետության սերտման նպատակներից մեկն է ձեզ հնարավորություն տալ բացատրելու վարդապետության սերտման հատվածների վարդապետությունը։
Ալմա 34.9–10 գլխի վերջերս կատարած ուսումնասիրությունից սովորեցիք, որ առանց Հիսուս Քրիստոսի անսահման և հավիտենական Քավության ողջ մարդկությունը կկորչեր հավիտյան։
Պատկերացրեք, որ հնարավորություն եք ունեցել Ալմա 34.9–10 հատվածների նշանակությունը բացատրել մի մարդու, որը շատ քիչ բան գիտի Հիսուս Քրիստոսի մասին։ Կարճ վերանայեք այդ հատվածները և նշեք կամ դուրս գրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կցանկանայիք, որ տվյալ անձը հասկանա։
Ալմա 34.9–10 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է․ «Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։
Թղթի վրա մի քանի անգամ գրեք արտահայտության «Պետք է մի քավություն արվի, … » հատվածը, մինչև մտապահեք այն։ Դա կօգնի մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։ Հետո նույնն արեք արտահայտության երկրորդ մասի համար․ «մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։ Երկրորդ մասը մտապահելուց հետո միասին կրկնեք սուրբ գրության ամբողջական հղումն ու հիմնական արտահայտությունն այնքան, մինչև ամբողջությամբ մտապահեք դրանք։
Գործնական կիրառում
Կարո՞ղ եք հիշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքների անվանումները։ Փորձեք կրկնել դրանք առանց նայելու։ Եթե օգնության կարիք ունենաք, կարող եք այդ սկզբունքները վերանայել՝ ուսումնասիրելով 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք վերանայելու և փորձելու կիրառել այդ սկզբունքները։
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են կիրակնօրյա դպրոցի դասին Հիսուս Քրիստոսի Քավության մասին դաս ուսուցանել։ Պատրաստվելու համար դուք մոտենում եք ձեր ծխից Օլիվ անունով մի երիտասարդ աղջկա և խնդրում նրան կիսվել իր մտքերով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է Իր Քավությամբ օրհնել նրա կյանքը։
Օլիվի պատասխանը զարմացնում է ձեզ։ Նա ասում է․ «Եթե անկեղծ, ես մտածում եմ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հիանալի է շատ մարդկանց համար, բայց ես չգիտեմ, թե որքանով է այն այժմ գործում ինձ համար, քանի որ որոշ սխալներ եմ արել ու շարունակում եմ անել։ Մի քանի մեղք եմ գործել, որոնք չգիտեմ՝ արդյո՞ք երբևէ կկարողանամ հաղթահարել»։
Շարունակելով պատրաստվել ձեր դասին՝ դուք անընդհատ մտածում եք Օլիվի մեկնաբանությունների մասին ու ցանկանում եք օգնել նրան։ Մտածեք, թե Ալմա 34.9–10 հատվածների ուսմունքներն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել Օլիվին հաղթահարել իր մտահոգությունները։
Գործեք հավատքով
Կարդացեք 5–7 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որոնք կտան այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է հավատքով գործել։
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Կարդացեք 8-րդ պարբերությունը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որը կտա այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է հասկացությունները կամ հարցերը հավերժության տեսանկյունից քննել։
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Կարդացեք 11–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում, որոնք կտան այլ գաղափարներ, թե Օլիվն ինչպես կարող է լրացուցիչ հասկացողություն փնտրել աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով։