«Ալմա 32․ «Զորացրեք ձեր հավատքը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Ալմա 32», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Ալմա 32
«Զորացրեք ձեր հավատքը»
Շատ տարբեր առարկաներ կարող են օգտագործվել, որոնք կօգնեն մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Զորամացիներին ուսուցանելիս Ալման Աստծո խոսքը համեմատում էր սերմի հետ, որը կարող ենք սերմանել մեր սրտում, և որը կարող է, ի վերջո, «դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ» դառնալ (Ալմա 32.41)։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ սերմանել Աստծո խոսքը ձեր սրտում և սնուցել ձեր վկայությունն այդ մասին։
Համեմատություններ
Համեմատություններ կատարելը կարող է Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու և սովորելու արդյունավետ եղանակ լինել։ Լրացրեք ներքևում բերված նախադասությունների բաց թողնված հատվածները։ Եղեք ստեղծարար և փորձեք տեսնել՝ արդյոք կա նախադասություններն ավարտելու մեկից ավելի տարբերակներ։
-
Կյանքը նման է , քանի որ ։
-
Սմարթֆոնները նման են , քանի որ ։
-
Վկայություն ստանալը նման է , քանի որ ։
Երբ Ալման ու Ամուղեկը ծառայում էին զորամացիների մեջ, մի խումբ մարդիկ մտահոգություն հայտնեցին, որ չեն կարողանում երկրպագել Աստծուն, քանի որ աղքատության պատճառով իրենց վտարել էին իրենց երկրպագության վայրերից (տես Ալմա 32.5)։ Թեև գիտենք, որ Տերը հստակ ուսուցանել է Հանգստության օրն Իր Եկեղեցի այցելելու կարևորության մասին, Ալման պատասխանեց նրանց, ում թույլ չէին տվել Եկեղեցի այցելել՝ ուսուցանելով կարևոր ճշմարտություններ երկրպագության մասին, որ այն կարող է տեղի ունենալ մեր սրտերում՝ անկախ ֆիզիկապես մեր գտնվելու վայրից։
Կարդացեք Ալմա 32.28 հատվածի առաջին նախադասությունը, ապա կարդացեք 41-րդ հատվածը և փնտրեք, թե ինչ համեմատություն էր արել Ալման, որը կարող է նաև ձեզ համար կիրառվել։
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում սերմից մրգատու ծառ աճեցնելու և Հիսուս Քրիստոսի ու Նրա ուսմունքների մասին ձեր վկայությունն աճեցնելու միջև։
Ալմայի՝ Աստծո խոսքի և սերմի համեմատությունը կարող է կիրառվել ավետարանի ցանկացած հատվածի մասին վկայություն ստանալու համար։ Սակայն ավելի ուշ Ալման բացատրել է, որ դա Հիսուս Քրիստոսի մասին վկայություն է, և ինքը հույս ուներ, որ զորամացիները կսերմանեն այն իրենց սրտերում (տես Ալմա 33.22–23)։
-
Փրկչի հանդեպ հավատքն ինչո՞ւ է այդքան կարևոր «սերմ», որը պետք է սերմանենք մեր սրտում։
Մի պահ մտածեք Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների վերաբերյալ ձեր ընդհանուր վկայության ներկայիս զորության մասին։ Նաև խորհեք՝ արդյոք ձեր վկայության մեջ կան բաներ, որոնք կցանկանայիք ամրապնդել, օրինակ՝ Երկնային Հոր սերը ձեր հանդեպ կամ Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի իրողությունը։ Այսօր ձեր ուսումնասիրությունը շարունակելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես վկայություն ստանալ կամ ամրապնդել վկայությունը։
Ձեր վկայությունը
Ձեր օրագրում հետևյալ գծապատկերի նման մի նկար նկարեք, որը կօգնի ձեզ տեսնել, թե Ալմայի համեմատությունն ինչպես է առնչվում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ ձեր վկայությանը։ Նկարն այնպես պատկերեք էջում, որ աճման փուլերից յուրաքանչյուրի տակ գրելու տեղ մնա։
Փրկչի և Նրա ուսմունքների մասին ձեր վկայությունը համեմատեք աճող մրգատու ծառի հետ։ Հիսուս Քրիստոսի ավետարանից ընտրեք մի քանի հասկացություն և յուրաքանչյուրը գրեք աճի այն փուլի տակ, որը ձեր կարծիքով լավագույնս է ներկայացնում ձեր այժմյան վկայությունն այդ բնագավառներում։
Օրինակ՝ մրգատու ծառի տակ մեկը կարող է գրել «Հիսուս Քրիստոսն ապրում է», իսկ սերմի տակ՝ «քահանայության ուժը»։ Հետո նույն մարդը Փրկչի ավետարանի այլ հասկացություններ, օրինակ՝ «կենդանի մարգարե», «տաճարային աշխատանք», «Մորմոնի Գիրքը» և «աղոթք», կարող է գրել աճի այն փուլերի տակ, որոնք ներկայացնում են նրա վկայությունն այդ բնագավառներից յուրաքանչյուրում։
Կազմեք ծրագիր, թե ինչպես եք փորձելու կիրառել Ալմայի ուսմունքները ձեր կյանքում։ Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր սրտում և կյանքում «տեղ տալու» համար, որպեսզի ձեր վկայության որևէ կողմը ծիլ տա։ Մտածեք նաև, թե ինչպես կարող եք «սնուցել» ձեր վկայության այն մասերը, որոնք արդեն սկսել են աճել։ Ձեր մտքերը, տպավորություններն ու նպատակները գրանցեք ձեր օրագրում։