Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 14. Մտապահեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 14. Մտապահեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 14», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 14

Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

սուրբ գրություններ՝ տեքստում արված նշումներով

Սուրբ գրությունների հղումները և դրանցում ուսուցանվող ճշմարտությունները հիշելը կարող է տարբեր ձևերով օգնել ձեզ։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածների սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական արտահայտությունները։

Սուրբ գրությունները մտապահելու առավելությունները

  • Ի՞նչ կասեիք մեկին, որը չգիտի, թե ինչու է օգտակար սուրբ գրությունների մտապահումը։

Կարդացեք Ալմա 31.5 հատվածը և փնտրեք սուրբ գրությունները մտապահել ցանկանալու որևէ պատճառ։

  • Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղորդակից լինել Աստծո զորությանը։

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածն եք մտապահել։ Սուրբ գրությունների հատվածների մտապահումը ի՞նչ օգուտ է տվել ձեզ։

Աչքի անցկացրեք վարդապետության սերտման հետևյալ սուրբգրային հղումները և հիմնական արտահայտությունները։ Ընտրեք երեքը կամ չորսը, որոնք ցանկանում եք մտապահել։

Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի

Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Ալմա 7.11–13

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 34.9–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Պետք է մի քավություն արվի, … մի անսահման և հավիտենական զոհաբերություն»։

Սուրբ գրության հղումը

Ալմա 39.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Սուրբ գրության հղումը

Ալմա 41.10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Սուրբ գրության հղումը

Հելաման 5.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դա մեր Քավչի վեմի վրա է, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 11.10–11

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 12.48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

Սուրբ գրության հղումը

3 Նեփի 27.20

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Սուրբ գրության հղումը

Եթեր 12.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Սուրբ գրության հղումը

Մորոնի 7.45–48

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Սուրբ գրության հղումը

Մորոնի 10.4–5

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Փորձեք մտապահել սուրբ գրությունների ձեր ընտրած հղումները և հիմնական արտահայտությունները։ Կարող եք օգտագործել հետևյալ վարժություններից մի քանիսը կամ բոլորը․

  1. Առկայության դեպքում օգտագործեք Doctrinal Mastery հավելվածի՝ պատկերներով ուսուցողական քարտի գործառույթը։

  2. Գրեք յուրաքանչյուր սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը՝ բաց թողնելով մի քանի բառ։ Մի քանի անգամ կրկնեք սուրբգրային արտահայտությունը՝ լրացնելով բացակայող բառերը։

  3. Գրեք սուրբ գրության հղման և հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին տառը։ Կրկնեք դա յուրաքանչյուր հատվածի համար, որը ցանկանում եք մտապահել։ Փորձեք առաջին տառերի օգնությամբ մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը։

  4. Գրեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը։ Խառնեք բառերն ու թվերը՝ կտրելով թուղթը և բաժանելով այն առանձին բառերով կտորների։ Խառնեք բառերն ու թվերը, հետո դասավորեք դրանք ճիշտ հերթականությամբ։

  5. Ընտրեք վարդապետության սերտման առնվազն մեկ հատված և փորձեք այն ամբողջությամբ մտապահել։ Կարող եք օգտագործել Doctrinal Mastery հավելվածի մտապահելու գործառույթը, կամ վերևում նշված այլ եղանակներից մեկը, որը կօգնի ձեզ մտապահել հատվածը։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Վարդապետությունների սերտման ո՞ր հատվածները մտապահեցիք։

    • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ արժե մտապահել սուրբ գրությունները։

    • Ըստ ձեզ՝ սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կօգնի ձեզ Հիսուս Քրիստոսի հետևորդ դառնալ: