Սեմինարիա
Ալմա 31.12–38․ Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին


«Ալմա 31.12–38․ Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024 թ․)

«Ալմա 31.12–38», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 31.12–38

Մեր երկրպագությունը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

երիտասարդ աղջիկն աղոթում է

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու նպատակը մեզ Նրանց ավելի մոտեցնելն է։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ մոռանում ենք երկրպագության իրական պատճառը։ Զորամացիները, որոնք մի ժամանակ Աստծո ճշմարիտ եկեղեցուն էին պատկանում, սկսեցին հավատալ կեղծ ուսմունքներին։ Երկրպագության ապականումը հեռացրեց նրանց սրտերն Աստծուց, ինչի հետևանքով նրանք սկսեցին անարդար դատել ու վատ վերաբերվել ուրիշներին։ Այս դասը կօգնի ձեզ բարելավել ձեր հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, երբ դասի ընթացքում գնահատեք, թե հպարտությունն ու խոնարհությունն ինչպես են ազդում Նրանց և ուրիշների հետ ունեցած ձեր հարաբերության վրա։

Գնահատենք մեր երկրպագության ազդեցությունները

Մենք երկրպագում ենք Աստծուն, երբ «Նրան ենք տալիս մեր սերը, ակնածանքը, ծառայությունը և նվիրումը» (Ավետարանական թեմաներ, «Երկրպագություն», topics.ChurchofJesusChrist.org)։ Այս նկարներին նայելիս մտածեք, թե այս և այլ եղանակներով երկրպագելն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Աստծուն։

երիտասարդների խումբը տաճարի մոտ
պատանին նշխար է բաժանում
երիտասարդ աղջիկն աղոթում է
պատանին կարդում է սուրբ գրությունները
  • Ձեր կարծիքով, որքա՞ն հաճախ եք անկեղծորեն փորձում երկրպագության միջոցով ցույց տալ ձեր սերն Աստծո հանդեպ։

  • Ձեր կարծիքով, ո՞ր դեպքերում (եթե այդպիսիք կան) ձեր երկրպագությունը գուցե լիովին անկեղծ չէ կամ սխալ բաների վրա է կենտրոնացած։

Զորամացիները երկրպագում են Ռամեումփթոմի վրա

Երբ Ալման ու նրա եղբայրները տեղեկացան, որ զորամացիները խեղաթյուրում են Աստծո ճանապարհները, ուղևորվեցին Անթիոնում։ Նրանք երբևէ չէին տեսել, որ երկրպագեն այնպես, ինչպես զորամացիներն էին երկրպագում այնտեղ (տես Ալմա 31.12

Զորամացիներն աղոթում են Ռամեումփթոմի վրա
պատկերակ, գրառում
  1. Հետևյալ աղյուսակն արտագրեք ձեր օրագրում և դասի ընթացքում լրացրեք յուրաքանչյուր հատվածը։

    Զորամացիների աղոթքը

    Ալմայի աղոթքը

    Կարդացեք Ալմա 31.13–23 հատվածները և աղյուսակի ձախ սյունակում լրացրեք այն, ինչը ամենաշատը տպավորվեց ձեր մեջ զորամացիների երկրպագությունից։ Կարող եք դիտել նաև «Ալման և նրա եղբայրները զորամացիների մեջ քարոզում են Աստծո խոսքը» տեսանյութի 0:22–3:58 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    6:7

    Alma and His Brethren Preach the Word of God among the Zoramites | Alma 31-32

    • Ի՞նչ նկատեցինք զորամացիների երկրպագության մեջ։ Ըստ ձեզ՝ դա ինչպե՞ս ազդեց Աստծո հետ նրանց հարաբերության վրա։

Ալման աղոթում է զորամացիների համար

Ալման աղոթում է զորամացիների համար

Զորամացիների մեջ տեսնելով ապականությունը՝ Ալման աղոթեց նրանց համար։

Կարդացեք Ալմա 31.24–38 հատվածները և փնտրեք, թե իր աղոթքում ինչի վրա էր կենտրոնացել Ալման, ինչ զգացմունքներ ու ցանկություններ ուներ։ Աղյուսակի աջ սյունակում լրացրեք այն, ինչ կգտնեք։ Դա կարող է օգնել ձեզ հակադրել Ալմայի աղոթքը զորամացիների աղոթքին։

Կարող եք դիտել «Ալման և նրա եղբայրները զորամացիների մեջ քարոզում են Աստծո խոսքը» տեսանյութի 4:03–5:55 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Տեսանյութի այս հատվածում կլսեք Ալմայի աղոթքը և կտեսնեք, թե ինչ ջանքեր էին գործադրում Ալման ու նրա ընկերակիցները՝ զորամացիներին ուսուցանելու համար։

6:7

Alma and His Brethren Preach the Word of God among the Zoramites | Alma 31-32

  • Ի՞նչ նկատեցինք՝ հակադրելով Ալմային և զորամացիներին։

Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Երբ մեր սիրտը լցված է հպարտությամբ, մենք լուրջ մեղք ենք գործում, քանի որ խախտում ենք երկու մեծ պատվիրաններ: Աստծուն և մեր մերձավորին երկրպագելու փոխարեն մենք բացահայտում ենք մեր երկրպագության և սիրո իրական առարկան՝ հայելու մեջ երևացող պատկերը: Հպարտությունը սեփական անձը բարձրացնելու մեծ մեղքն է: Շատերի համար այն անձնական Ռամեումփթոմ է՝ սուրբ հարթակ, որն արդարացնում է նախանձը, ժլատությունը և ունայնությունը: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հպարտությունը և քահանայությունը», Լիահոնա, նոյեմբեր 2010 թ., 56)

Կարդացեք Ալմա 32.1–5 հատվածները և փնտրեք, թե զորամացիները ինչպիսի՞ վերաբերմունք ունեին մարդկանց հանդեպ։

  • Զորամացիներն ինչպե՞ս էին վարվում մարդկանց հետ։

  • Ինչպե՞ս էր Ալման վերաբերվում մարդկանց և ինչպե՞ս էր վարվում նրանց հետ (տես Ալմա 31.1–2, 24–25, 34–35

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել հպարտության կամ խոնարհության ազդեցության մասին։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ազդում են Աստծո և ուրիշների հետ մեր հարաբերության վրա։

  • Ըստ ձեզ՝ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու վրա։

  • Ըստ ձեզ՝ մեր հպարտությունը կամ մեր խոնարհությունը ինչպե՞ս են ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա։

  • Ի՞նչ եք սովորում Ալմայից խոնարհության մասին։ Ի՞նչ էր ուսուցանում Հիսուս Քրիստոսը խոնարհ լինելու մասին։

  1. Կատարեք հետևյալը․

    Ընտրեք երկու կամ երեք եղանակ, որոնցով կարող ենք խոնարհություն դրսևորել՝ Աստծուն երկրպագելիս։ Յուրաքանչյուրը գրի առեք ձեր օրագրում։

    Գնահատեք, թե անձամբ դուք ինչպես եք երկրպագում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, և ձեր երկրպագությունն ինչպես է ազդում Նրանց հետ ձեր հարաբերության վրա։ Նաև մտածեք, թե հպարտությունն ու խոնարհությունը ինչպես են ազդում ուրիշների հանդեպ ձեր ունեցած վերաբերմունքի վրա։ Որոշեք, թե ինչ փոփոխություններ կցանկանայիք կատարել։