Սեմինարիա
Ալմա 30.1–29․ Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից


«Ալմա 30.1–29․ Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 30.1–29», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 30.1–29

Կորիհորի ուսմունքները շատերին հեռացնում են Փրկչից

Կորիհորը մոլորեցնում է մարդկանց

Նեփիացիների մոտ Կորիհոր անունով մի ամբարիշտ մարդ էր եկել։ Նա Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունների դեմ էր քարոզում ու շատ մարդկանց սրտեր հեռացրեց Աստծուց։ Մեր օրերում շատ ձայներ ձգտում են հեռացնել մեզ Հիսուս Քրիստոսից։ Այս դասը կօգնի ձեզ ճանաչել ու մերժել այն ուսմունքները, որոնք կարող են հեռացնել ձեզ Հիսուս Քրիստոսից։

Սատանայի խորամանկությունը

20:17

True to the Faith

Մակա-ֆեկեն ութոտնուկ որսալու խայծ է։ Ութոտնուկ որսալու խայծն այնպես է պատրաստված, որ շատ նման է իրական կերի, և խայծը բռնելուն պես ութոտնուկը այլևս բաց չի թողնում այն։ Այդպես ձկնորսը հեշտությամբ կարողանում է ութոտնուկին քաշել ու իր նավակի մեջ գցել։

մակա-ֆեկե

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) մակա-ֆեկեի օրինակով ուսուցանել է, թե ինչպես է գործում սատանան։

Այսօր մենք շրջապատված ենք մակա-ֆեկեներով, որոնք դևը ճոճում է մեր առաջ, և փորձում դրանցով գրավել մեզ ու ծուղակը գցել։ Հենց բռնում ես այդպիսի մակա-ֆեկեներ, հետո բավական դժվար է, իսկ երբեմն գրեթե անհնար է բաց թողնել դրանք։ Որպեսզի անվտանգ լինենք, պետք է ճանաչենք դրանք ու անսասան լինենք դրանցից խուսափելու մեր որոշման մեջ: (Թոմաս Ս. Մոնսոն, «Հավատքին հավատարիմ», Լիահոնա, մայիս 2006 թ․, 18)

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ճանաչել սատանայի կեղծ ուսմունքները, որոնք կարող են «խորամանկել» և «ծուղակը գցել» ձեզ։

Խուսափեք այն ամենից, ինչը մեզ հեռացնում է Փրկչից

Նեփիացիների և լամանացիների միջև տեղի ունեցած մեծ ճակատամարտից հետո երկրում խաղաղություն հաստատվեց։ Մոտ երկու տարի անց Կորիհոր անունով մի մարդ սկսեց քարոզել Զարահեմլայի ժողովրդի մեջ։ Սատանան էր թելադրում Կորիհորին՝ ինչ ասել (տես Ալմա 30.53)։ Այսօր ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե Կորիհորն ինչպես էր իր բառերն ու կեղծ ուսմունքները որպես մակա-ֆեկե օգտագործում, որպեսզի մարդկանց թակարդը գցի։

Կարդացեք Ալմա 30.6, 12 հատվածները և փնտրեք, թե որ բառերն ու արտահայտություններն են նկարագրում Կորիհորի ուղերձն ու առաքելությունը։

  • Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում այն, որ նա «հակաքրիստոս» էր: (Ալմա 30.6)

Հակաքրիստոսը «ինչ-որ մեկն է կամ ինչ-որ բան, որը կեղծ նմանակում է ճշմարիտ ավետարանի փրկության ծրագիրը, և բացահայտ կամ գաղտնի՝ Քրիստոսի հակակշիռն է ստեղծում» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հակաքրիստոս », scriptures.ChurchofJesusChrist.org)։ Կորիհորի պատմությունից կարող ենք սովորել այն ճշմարտությունը, որ սատանան օգտագործում է կեղծ ուսմունքներ՝ մեզ Հիսուս Քրիստոսից հեռացնելու համար։

Կորիհորի հակաքրիստոսական ուսմունքները

Կարդացեք Ալմա 30.12–18 հատվածները և փնտրեք Կորիհորի կեղծ ուսմունքները։ Կարող եք ընդգծել Կորիհորի ուսմունքները (օրինակ՝ ինչ-որ հատուկ գույնով կամ նշանով) կամ գրել դրանք ձեր օրագրում։

  • Որո՞նք էին Կորիհորի կեղծ ուսմունքները։

պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին։

    Ընտրեք Կորիհորի ուսմունքներից երկուսը կամ երեքը և դրանց օգնությամբ պատասխանեք առաջին երկու հարցերին․

    • Ինչպե՞ս կվերաձևակերպեիք Կորիհորի մերօրյա ուսմունքները ավելի ըմբռնելի լեզվով։

    • 1-10-ը սանդղակով (որտեղ 10-ը ամենաբարձր գնահատականն է) գնահատեք, թե այսօր Կորիհորի ուսմունքներն ի՞նչ ակտիվությամբ են տարածվում։

    • Այդ ուսմունքներն ի՞նչ են քարոզում, որը կարող է հեռացնել մարդկանց Հիսուս Քրիստոսից։ Որո՞նք են այդ վտանգավոր գաղափարները։

Փնտրեք Հոգու ուղղորդումը և մտածեք, թե ինչ ազդեցություն ունեն Կորիհորի ուսմունքները ձեր կյանքում։ Մտածեք, թե այդ կեղծ ուսմունքներից ցանկացածն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անձամբ ձեզ վրա։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է Կորիհորի և նրա ուսմունքների մասին։ Կարող եք դիտել «Ապաշխարության աստվածային պարգևը» տեսանյութի 2:08–2:40 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:3

Ապաշխարության աստվածային պարգևը

[Մարդիկ, ինչպիսին է] Կորիհորը … մերժում են Քրիստոսի գոյությունը և ցանկացած նման բան, որը մեղք է համարվում։ Ըստ նրանց վարդապետությունների՝ արժեքները, չափանիշները և անգամ ճշմարտությունը՝ բոլորը հարաբերական են: Այսպիսով, այն, ինչ մարդը ճիշտ է համարում իր համար, չի կարող մյուսների կողմից դատապարտվել որպես սխալ կամ մեղսավոր:

Նման փիլիսոփայությունները արտաքինից հրապուրիչ են թվում, քանի որ մեզ իրավունք են տալիս տրվել որևէ ցանկության՝ առանց մտահոգվելու հետևանքների մասին: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյեմբեր 2011 թ․, 38)։

  • Ըստ ձեզ՝ այս ուսմունքներն ինչպե՞ս կարող են դրդել մարդկանց մեղանչել: (տես հատված 18:)

Կարդացեք Ալմա 30.19–21 հատվածները և փնտրեք, թե Ջերշոնի և Գեդեոնի ժողովուրդներն ինչպես էին արձագանքում Կորիհորի ուսմունքներին։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    Ինչո՞ւ եք կարծում, որ նրանց արձագանքն «ավելի իմաստուն» էր (Ալմա 30.20), քան Զարահեմլայի ժողովրդի արձագանքը (տես Ալմա 30.18

    • Ինչպե՞ս կարող ենք «ավելի իմաստուն» լինել և մերժել հակաքրիստոսի ուղերձները։

    • Փրկչի մասին ձեր գիտելիքը և Նրա հետ ունեցած ձեր հարաբերությունն ինչպե՞ս կարող են փոխել հակաքրիստոսի այս ուսմունքների ազդեցությունը ձեզ վրա։

Մտածեք, թե ինչ սովորեցիք և զգացիք ձեր ուսումնասիրությունից։ Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի օգնի ձեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա և մերժել Նրանից հեռացնող ուսմունքները։