Սեմինարիա
Հելաման 7–10. Տիրոջ մարգարեն


«Հելաման 7–10. Տիրոջ մարգարեն», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 7–10», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 7–10

Տիրոջ մարգարեն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Հակասական ձայներով լցված աշխարհում որտե՞ղ կարող ենք ուղղորդում և ճշմարտություն գտնել։ Եղանակներից մեկը, որով Տերը ձգտում է ուղղորդել և օգնել մեզ մեր մահկանացու կյանքում, մարգարե կանչելն է։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ մարգարեների կարևոր դերը Երկնային Հոր ծրագրում:

Աստված ինչո՞ւ է մարգարեներ կանչում

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը, որը Եկեղեցու անդամ չէ, անակնկալի է եկել՝ իմանալով, որ դուք հավատում եք, թե Տերը մեր օրերում մարգարեներ է կանչում։ Ձեր ընկերը զարմանում է, թե ինչու են մեր ժամանակներում մարգարեներ անհրաժեշտ։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք ձեր ընկերոջը։

Մտածեք, թե ինչ վերաբերմունք ունեք Տիրոջ մարգարեների նկատմամբ և որքանով եք պատրաստակամ լսելու ու հետևելու նրանց։ Այսօր ուսումնասիրելու ընթացքում դուք հնարավորություն կունենաք կարևոր ճշմարտություններ բացահայտել մարգարեների մասին։

Ձեր օրագրի որևէ դատարկ էջում գրեք հետևյալ վերնագիրը․ Ճշմարտություններ Տիրոջ մարգարեների մասին։ Դասի ընթացքում այս վերնագրի տակ գրեք մարգարեների մասին ձեր սովորած ճշմարտությունները։

Մարգարե Նեփին

Նեփին աղոթում է իր պարտեզի աշտարակի վրա, նկարը՝ Ջերի Թոմսոնի

Այսօր սովորելու եք Նեփիի՝ Հելամանի որդու մասին։ Հյուսիսային երկրում նեփիացիների կողմից մերժվելուց հետո Նեփին վերադարձավ իր տուն՝ Զարահեմլա։ Մարդիկ այնտեղ նույնպես շատ ամբարիշտ էին։ Վշտանալով նրանց ամբարշտությունից՝ Նեփին բարձրացավ իր պարտեզի աշտարակի վրա և աղերսեց Աստծուն (տես Հելաման 7.1–11

Կարդացեք Հելաման 7.12–22 հատվածները և փնտրեք, թե ինչ ասաց Նեփին, երբ հասկացավ, որ մարդիկ հավաքվել են իր աղերսները լսելու։

  • Հիմնվելով այս հատվածներում Նեփիի խոսքերի վրա՝ ի՞նչ ճշմարտություն կարող եք բացահայտել Տիրոջ մարգարեների մասին։

Ճշմարտություններից մեկը, որ գուցե բացահայտել եք, այն է, որ Աստծո մարգարեները մարդկանց հրավիրում են ապաշխարելու։ Այս ճշմարտությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակում։

  • Ի՞նչ է ուսուցանում այս ճշմարտությունն այն մասին, որ Աստված կանչեց մարգարեներին ապաշխարության կոչ անելու համար։

Շատ մարդիկ զայրացան Նեփիի ուղերձից։ Նեփին զարմանահրաշ ձևով պատմեց մարդկանց, թե իր քարոզելու ընթացքում ինչ իրադարձություններ տեղի ունեցան՝ դրանով օգնելով նրանց հասկանալ, որ ինքը ճշմարտությունն է ասում։

Նեփին նախ հայտնեց մարդկանց, որ իրենց գլխավոր դատավորը՝ Սեզորամը, սպանվել է (տես Հելաման 8.27–28)։ Մարդիկ մտածեցին, որ «Նեփին, հավանաբար, ինչ-որ մեկի հետ համաձայնության է եկել՝ դատավորին սպանելու համար» (Հելաման 9.16)։ Հետո Նեփին ասաց մարդկանց, որ պետք է գտնել Սեանթումին՝ Սեզորամի եղբորը ու մի քանի հարց տալ նրան։ Նեփին ճշգրտորեն ասաց մարդկանց, թե ինչպես էր պատասխանելու Սեանթումը (տե՛ս Հելաման 9:26–36)։ Դա ստիպեց Սեանթումին խոստովանել, որ ինքն է մարդասպանը, և որ Նեփին անմեղ է (տես Հելաման 9.37

Կարդացեք Հելաման 9.37–41 հատվածները և փնտրեք, թե այս իրադարձություններին ականատես լինելուց հետո մարդիկ ինչպես արձագանքեցին։

  • Ի՞նչ ճշմարտություն եք սովորում Նեփիի փորձառությունից, որը կարող եք ավելացնել ձեր ցուցակին։

Ճշմարտություններից մեկը, որ գուցե բացահայտել եք, այն է, որ մարգարեների խոսքերը իրականանալու են։

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ճշմարտությունը մարգարեների մասին։

  • Մարգարեների խոսքերի իրականացման ի՞նչ այլ օրինակներ կան։

Լրացուցիչ ճշմարտություններ մարգարեների մասին

Արդեն բացահայտած ճշմարտություններից բացի՝ Նեփին և մարդկանց հետ նրա հաղորդակցումը շատ այլ ճշմարտություններ են ներկայացնում Տիրոջ մարգարեի դերի և նպատակի մասին։ Սուրբ գրությունների հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս շարունակեք զարգացնել ճշմարտությունների բացահայտման հմտությունը։ Ձեր բացահայտած ճշմարտությունները ավելացրեք ձեր ցուցակում։

  • Հելաման 7.29․ Նեփիի հայտարարությունն՝ ուղղված այն մարդկանց, որոնք հավաքվել էին՝ լսելով նրա քարոզը

  • Հելաման 8.1–4․ դատավորների արձագանքը Նեփիի խոսքերին

  • Հելաման 8.22–23․ Նեփիի պատասխանն այն մարդկանց, որոնք անարգում էին իրեն ու իր խոսքը

  • Հելաման 10.5–7․ Տիրոջ զրույցը Նեփիի հետ, երբ նա ավարտեց մարդկանց ուսուցանելը

  • Ի՞նչ ճշմարտություններ բացահայտեցիք մարգարեների մասին այս հատվածներում։

Ահա մի քանի ճշմարտություն, որոնք նրանք գուցե բացահայտած լինեն․

  • Մարգարեի ուղերձն իր սեփական ուղերձը չէ։ Այն գալիս է Տիրոջից (Հելաման 7.29)

  • Մարգարեները չեն ընդունվում ամբարիշտների կողմից (Հելաման 8.1–4)

  • Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (Հելաման 8.22–23)

  • Տերն Իր մարգարեին կնքման զորություն է տալիս (Հելաման 10.5–7)

Ապրող մարգարեների կարևորությունը

Վերհիշեք դասի սկզբում ներկայացված սցենարը ձեր ընկերոջ մասին, որը զարմանում էր, թե մեր ժամանակներում ինչու են մարգարեներ անհրաժեշտ։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Ձեր ընկերոջը պատասխան գրեք, որը կբացատրի, թե ինչու է կարևոր, որ Տերը մեր ժամանակներում մարգարեներ կանչի։ Ձեր պատասխանը պետք է առնվազն մեկ պարբերություն լինի։

    Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ գրել ձեր պատասխանը․

    • Ձեր բացահայտած ճշմարտություններից մեկը կամ մի քանիսն ինչպե՞ս կարող են օգնել այն դժվարություններում, որոնց մենք բախվում ենք։

    • Ո՞ր փորձառություններն են օգնել ձեզ ճանաչել երկրի վրա ապրող մարգարեներ ունենալու օրհնությունը։