«Վարդապետության սերտման կրկնություն 17. Մտապահել հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Վարդապետության սերտման կրկնություն 17», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ
Վարդապետության սերտման կրկնություն 17
Մտապահել հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Սուրբ գրությունների հղումները և դրանց ուսուցանածը հիշելը կարող է օրհնել ձեր կյանքը բազմաթիվ եղանակներով։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածների սուրբ գրությունների բազմաթիվ հղումներն ու հիմնական արտահայտությունները։
Ինչպես մտապահել
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015)՝ սուրբ գրությունները մտապահելու կարևորության մասին հետևյալ խոսքերը․
Մեծ զորություն ենք ստանում՝ մտապահելով սուրբ գրությունները: Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Այն նման է նոր անձ հայտնաբերելուն, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել անհրաժեշտ փոփոխության լիցքի աղբյուր: (Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011 թ․, 6)։
-
Ո՞ր սուրբ գրություններն եք մտապահել։ Ինչո՞ւ եք մտապահել դրանք։
Երբ սկսեք կատարել մտապահելու հետևյալ վարժությունները, համոզված եղեք և վստահեք, որ Տերը կարող է օգնել ձեզ մտապահել այս կարևոր հղումները և հիմնական սուրբգրային արտահայտությունները։
Վարդապետության սերտման հատվածները և ինչպես մտապահել դրանք
Ստորև բերված են Մորմոնի Գրքի վարդապետության սերտման վերջին 12 հատվածները՝ իրենց հիմնական սուրբգրային արտահայտություններով։
Մորմոնի Գրքի Վարդապետության սերտում․ Ալմա–Մորոնի
Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)
Սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եկեք ինձ մոտ և մկրտվեք, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Եթե մարդիկ գան ինձ մոտ, … այն ժամանակ նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։ |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»: |
Սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: |
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Տարբեր հուշաթերթեր ստեղծեք, որոնք կարող եք օգտագործել ամբողջ տարվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում հուշաթերթերը ստեղծելու համար օգտվեք ստորև ներկայացվող ցուցումներից.
Քայլ 1. Ստեղծեք 12 հուշաթերթ
Թերթի մի կողմն ամբողջությամբ օգտագործեք և մեջտեղով գիծ տարեք՝ երկու սյունակ կազմելու համար: Ապա թերթի երկայնքով տարեք երկու հորիզոնական գիծ, որպեսզի յուրաքանչյուր սյունակում երեք հավասար վանդակ ստացվի. ընդհանուր կստացվի վեց վանդակ: Ստորև ներկայացվող նկարում պատկերված է օրինակ, թե ինչպիսին պետք է լինի ձեր թուղթը:
Շրջեք թուղթը և արեք նույնը մյուս կողմում: Այս գործողությունները կրկնեք տարբեր թերթերի վրա, որպեսզի ստեղծեք ձեզ անհրաժեշտ 12 վանդակները:
Ձեր թղթերից յուրաքանչյուրի մի կողմի յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մի հղում աղյուսակից։ Սուրբ գրության հղումից բացի՝ թղթերի այս կողմում կարող եք մի պարզ նկար նկարել, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրության հիմնական արտահայտությունը։ Նկարը ոչ միայն պետք է օգնի ձեզ հիշել հիմնական սուրբգրային արտահայտությունը, այլև պետք է արտահայտի սուրբ գրության հատվածի սրբազան բնույթի հանդեպ պատշաճ ակնածանք ու հարգանք։
Քայլ 2. Մի կողմում գրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները
Երկու կողմերից մեկի յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական հղում աղյուսակից: Սուրբ գրության հղումից բացի՝ կարող եք նաև մի պարզ նկար պատկերել, որը կօգնի ձեզ հիշել սուրբ գրության հիմնական հղումը:
Քայլ 3. Մյուս կողմում գրեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները
Թերթերը շրջեք և յուրաքանչյուր վանդակում գրեք սուրբ գրության մեկական արտահայտություն, որը համընկնում է հակառակ կողմի սուրբ գրության հղմանը:
Քայլ 4. Կտրեք հուշաթերթերը
Առանձին կտրեք ձեր կազմած յուրաքանչյուր վանդակ:
Օգտագործեք ձեր հուշաթերթերը
Ձեր հուշաթերթերն օգտագործելիս ստեղծարար եղեք։ Ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը կամ առաջարկեք ձերը։ Կարող եք ձեր ընտրությամբ օգտվել նաև վարդապետության սերտման հավելվածի նյութերից։
-
Ստուգեք ինքներդ ձեզ. հուշաթերթերը պահեք այնպես, որ կարողանաք տեսնել միայն հղումը կամ միայն հիմնական սուրբգրային արտահայտությունը։ Փորձեք ասել սուրբ գրության համապատասխան հիմնական արտահայտությունը կամ համապատասխան հղումը։ Կրկնեք այն մի քանի անգամ:
-
Համապատասխանեցման վարժություն։ Որևէ մեկի հետ զույգ կազմեք։ Հանձնարարեք, որ զույգից մեկն իր հուշաթերթերը ցուցադրի այնպես, որ երևա հղումը, իսկ մյուսը՝ այնպես, որ երևա հիմնական սուրբգրային արտահայտությունը։ Հիմնական սուրբգրային արտահայտությունը համադրեք համապատասխան հղման հետ՝ հիմնական սուրբգրային արտահայտությամբ հուշաթերթը դնելով հղման հուշաթերթի վրա։