«Մորոնի 7․44–48․ «Քրիստոսի մաքուր սերը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)
«Մորոնի 7.44–48», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ
Մորոնի 7.44–48
«Քրիստոսի մաքուր սերը»
Հիշեք այնպիսի դեպքեր, երբ դուք քրիստոսանման սեր եք զգացել: Ի՞նչ է փոխել ձեր կյանքում քրիստոսանման սերը: Մորոնին գրի է առել իր հոր՝ Մորմոնի քարոզի վերջին մասը, որը տարիներ առաջ նա արել էր ժողովարանում: Մորմոնն ուսուցանել է, թե ինչպես «ընդունել այն ամենը, ինչը բարի է» (Մորոնի 7.20, 25), հատկապես գթությունը՝ «Քրիստոսի մաքուր սերը» (Մորոնի 7.47): Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ և փնտրել գթություն ձեր կյանքում:
Քրիստոսանման սեր
Հնարավորության դեպքում դասը սկսեք՝ դիտելով կամ կարդալով հետևյալ պատմություններից որևէ մեկը, որում պատմվում է սիրով ձեռք մեկնող մարդու մասին: Խորհեք, թե ինչ փոփոխություն կարող է առաջացնել քրիստոսանման սերը:
-
Երիտասարդ տղան անձնուրաց օգնում է կարիքավոր մեկ այլ երեխայի։ Դիտեք «The Coat» տեսանյութը (2:07), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք նախագահ Հեբեր Ջ. Գրանտի մանկությունից վերցված իրական պատմությունը («The Coat», Friend, մարտ 2012, 16–17):
-
Անծանոթին կատակով ծաղրելու փոխարեն երկու տղա որոշում են օգնել նրան։ Դիտեք «Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Մի խումբ երիտասարդ կանայք բարության և գթության ձեռք են մեկնում հաշմանդամ ուսանողին: Դիտեք «Charity: An Example of the Believers» տեսանյութը (4:50), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
-
Ըստ ձեզ, քրիստոսանման սերն ինչո՞ւ կարող է այդքան հզոր ազդեցություն ունենալ մեր կյանքում:
-
Ձեր կյանքում ո՞վ է եղել քրիստոսանման սիրո օրինակը:
Ե՛վ Մորմոնը, և՛ Պողոս Առաքյալն ուսուցանել են, որ քրիստոսանման սեր զարգացնելը կարևոր է մեր առաջընթացի համար (տես Մորոնի 7.44, Ա Կորնթացիս 13.2): Որպեսզի կարողանաք գնահատել, թե որքան լավ եք զարգացնում քրիստոսանման սերը, խորհեք, թե ձեզ համար որքանով են ճշմարիտ հետևյալ պնդումները՝ 1-ից 5 սանդղակով (1=երբեք ճշմարիտ չէ, 5=միշտ ճշմարիտ է).
-
Ես փորձում եմ օգնել և ծառայել մարդկանց, հատկապես, երբ նրանք տառապում են կամ հուսահատված են։
-
Ես փորձում եմ բարի, համբերատար և ներողամիտ լինել մարդկանց հանդեպ, նույնիսկ երբ նրանց հետ դժվար է լեզու գտնել։
-
Երբ անհրաժեշտ է, ես ասում եմ մարդկանց, որ սիրում եմ նրանց և հոգ եմ տանում նրանց մասին:
Մորոնի 7 գլուխն ուսումնասիրելիս խնդրեք Տիրոջն օգնել ձեզ հասկանալ և փնտրել գթությունը:
Մորմոնի քարոզը գթության մասին
Իր հիշատակարանի վերջում Մորոնին ներառեց մի քարոզ, որն իր հայրը՝ Մորմոնն էր քարոզել «Քրիստոսի խաղաղ հետևորդներին» (Մորոնի 7.3): Մորմոնն ուսուցանել էր սիրո սկզբունքները, որոնց հետևելու դեպքում, կարող էր կանխվել նեփիացիների կործանումը: Այս ուսմունքները կարևոր էին նաև Մորոնիի համար, ով ականատես էր եղել լամանացիների կողմից նեփիացիների դաժան ոչնչացմանը և տարիներ շարունակ միայնակ թափառել էր:
Կարդացեք Մորոնի 7.47 հատվածը և նշեք այն արտահայտությունը, որը նկարագրում է այն սերը, որի մասին Մորմոնն ուսուցանել է:
Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ է մեզ համար, թե ինչպես սիրել ուրիշներին: Կարդացեք Մորոնի 7.45–48 հատվածները՝ փնտրելով արտահայտություններ, որոնք (1) հավելյալ նկարագրում են գթությունը կամ այն, թե ինչպես սիրել Փրկչի նման և (2) ձեր կյանքում մեծացնում են գթություն զարգացնելու ցանկությունը:
Ստորև նշված սահմանումները կարող են օգտակար լինել.
-
«երկայնամիտ է» = համբերատար դիմանում է փորձություններին
-
«չի նախանձում» = չի նախանձում ուրիշներին
-
«փքված չէ» = խոնարհ
-
«իրենը չի փնտրում» = Աստծուն և ուրիշների կարիքները վեր է դասում իրենից
-
«չի գրգռվում հեշտորեն» = հեշտությամբ չի բարկանում
-
«հավատում է ամեն բանի» = ընդունում է ողջ ճշմարտությունը
Կարող եք նշել հատված 46-ի «գթությունը երբեք չի խափանվում» արտահայտությունից մինչև հատված 47-ի «այն տևում է հավերժ» արտահայտությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Կյանքը մտավախություններից ու թերացումներից անմասն չէ: Երբեմն գործերը վատ են գնում: Երբեմն մարդիկ չեն արդարացնում մեր սպասումները, կամ տնտեսական համակարգերը, բիզնեսներն ու կառավարություններն են թերանում մեր հանդեպ: Բայց մի բան ժամանակի կամ հավերժության մեջ չի թերանում մեր հանդեպ՝ Քրիստոսի մաքուր սերը: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր ուխտը. Մորմոնի Գրքի մեսիական ուղերձը [1997], 337)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Քրիստոսի մաքուր սերը երբեք չի թերանա մեր հանդեպ:
-
Ինչո՞ւ Փրկչի սերը կարող է օգնել մեզ այնպես, ինչպես ոչ մի ուրիշ ուժ։
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն (1927–2018) մանրամասնորեն ուսուցանել է գթության մասին։ Հնարավորության դեպքում դիտեք «Charity Never Faileth» տեսանյութը 15:05-ից մինչև 17:22-ը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կամ կարդացեք ուղերձը՝ սկսած «Ես խորհում եմ գթության մասին» խոսքերից մինչև «ուրիշներին դասակարգելու մղմանը դիմակայելով» խոսքերը («Գթությունը երբեք չի խափանվում», Լիահոնա, նոյ. 2010, 124): Փնտրեք լրացուցիչ արտահայտություններ, որոնք նախագահ Մոնսոնն օգտագործել է Քրիստոսի մաքուր սերը նկարագրելու համար:
Ձեր հարցերը գթության մասին
Ի՞նչ հարցեր ունեք այն մասին, թե ինչ է գթությունը կամ ինչպես լցվել այդ սիրով:
Ինչպես ձեռք բերել և ցուցաբերել գթություն
Կարող եք նշել Մորմոնի հորդորը՝«աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով» (Մորոնի 7.48):
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է Երկնային Հորն աղոթելն օգնել մեզ լցվել գթությամբ:
Ժամանակ գտեք և գրեք, թե ինչ կցանկանայիք անել՝ գթության հատկանիշն ավելի լավ հասկանալու և զարգացնելու համար: